Առ հրեշտակ եփեսացւոց եկեղեցւոյն գրեա́. ա́յսպէս ասէ կարօղն՝ որ ունի զաստեղս եւթն յաջու ձեռին իւրում, եւ շրջի ՛ի մէջ եւթն աշտանակի ոսկւոյ։
Գիտե́մ զգործս քո, եւ զվաստակս քո́ եւ զհամբերութի(ւն) քո. եւ զի ո́չ բառնաս զչարս, եւ փորձեցեր՝ որ ասեն զինքեանս առաքեալս՝ եւ ո́չ են, եւ հեբրայեցիս՝ եւ ստեն։
Եւ համբերեցե́ր, եւ վշտացար վասն անուան իմոյ՝ եւ աշխատեցա́ր։
Այլ ասե́մ առ քեզ, զի զսէրն քո զառաջին թողեր։
յիշեա́ այժմ ուստի անկարն եւ ապաշաւեա́, եւ զառաջին գործսն քո արա́. ապա թէ ոչ՝ գամ ես վաղվաղակի, եւ շարժեցի́ց զաշտարակս քո ՛ի տեղւոջէ իւրմէ՝ եթէ ո́չ ապաշխարեսցես։
Արդ՝ զա́յս արա՝ զի ատեսցե́ս զգործսն նիկոլայոսի, զոր ես ատեամ։
Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ́ զինչ ասէ հոգին ս(ուր)բ առ եկեղեցիս. որ յաղթէն՝ տա́ց նմա ուտել ՛ի փայտէն կենաց որ է ՛ի մէջ դրախտին ա(ստուծո)յ։
Եւ առ հրեշտա́կ զմիւռնացւոց եկեղեցւոյն գրեա́. այսպէս ասէ անըսկի́զբնն եւ անվախճանն, եւ եղեւ մեռեա́լ՝ եւ կենդանացաւ։
Տեսի́ զգործս քո՝ եւ զնեղութի(ւն) եւ զաղքատութի(ւն), այլ աղքատու(թ)ի(ւն) քո՝ մեծութ(իւն)ի́ եղիցի. եւ զհայհոյու(թ)ի(ւն)ն՝ որ ասէին զինքեանս հրեա́յս գոլ, եւ չէին ինչ, այլ ժողով սատանայի։
Մի́ երկնչիր՝ վ(ա)ս(ն) որոյ կամիս չարչարել. ահա հանդերձէ բանսարկուն արկանել ՛ի ձէնջ ՛ի բանտ, զի փորձիցի́ք, եւ ունիք նեղութի(ւն) աւուրս տա́սն. լե́ր հաւատարիմ մինչեւ ՛ի մահ, եւ տաց քեզ զպսակն կենաց։
Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ́ զինչ հոգին ս(ուր)բ ասէ առ եկեղեցիս. որ յաղթէ, ո́չ անիրաւի յերկրորդ մահուանէն։
Եւ առ հրեշտակն՝ որ ՛ի պերգամոյ եկեղեցին, գրեա́. ա́յսպէս ասէ՝ որ ունի զսուրն երկսայրի սրեալ։
Տեսի́ զգործս քո, եւ զի բնակեա́լ ես ուր աթոռն է սատանայի. եւ ունիս զանուն իմ, եւ ո́չ ուրացար զհաւատս իմ յաւուր յորում անթիպա́ս վկայն իմ հաւատարիմ եղեւ. զի վկա́յ է իմ հաւատարիմ ա(մենայ)ն հաւատացեալ, որ սպանաւ ՛ի ձէնջ որ կա́յք՝ ուր սատանա́յ է բնակեալ։
Այլ ունիմ առ քեզ սակա́ւ. զի կա́յ առ քեզ վարդապետութի(ւն)ն բաղաամու, որ ուսոյց զբաղակ դնել գայթագղութի(ւն) առաջի որդւոցն իսրայէլի, ուտել նոցա զոհեալ՝ եւ պոռնկել։
ա́յսպէս եւ դու՝ ունի́ս զվարդապետութի(ւն)ն նիկոլայեցեաց՝ զոր ես ատեամ։
Արդ՝ ապաշխարեա́, ապա թէ ոչ՝ գա́մ վաղվաղակի, եւ պատերազմեցայց ընդ նոսա սրով բերանոյ իմոյ։
Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ́ զինչ հոգին ասէ առ եկեղեցիս. որ յա́ղթէ՝ տաց նմա ուտե́լ ՛ի մանանայէն թաքուցելոյ, եւ տա́ց նմա զգիրն սրբու(թ)ե(ան). եւ գրեալ անուն նո́ր ՛ի գիրն, զոր ո́չ գիտէ, բայց միայն որ առնուն։
Եւ առ հրեշտակն որ ՛ի թիւատրոյ եկեղեցին՝ գրեա́. ա́յսպէս ասէ որդի́ն ա(ստուծո)յ, որոյ աչք իւր են իբրեւ զբո́ց հրոյ, եւ ոտք նորա նմա́ն պղնձի́ ծխելոյ։
Տեսի́ զգործս քո, եւ զսէ́ր, եւ զհաւա́տ, եւ զպաշտօն քո համբերութ(եամ)բ. զի բազո́ւմ է վաստակ քո վերջինն քան զառաջինն։
այլ ասեմ առ քեզ բազո́ւմ. զի թողեր զկինն զյեզաբէլ. որ ասէր զինքն մարգարէ́, եւ ուսուցանէր մոլորութի(ւն)՝ զծառայս իմ՝ պոռնկե́լ եւ ուտե́լ զզոհեալ։
եւ ետու նոցա ժամանա́կ ապաշխարել զպոռնկութի(ւն)ն իւրեանց՝ եւ ո́չ ապաշխարեցին։
Ահաւասիկ ես արկանեմ զնա ՛ի հնո́ց, եւ զգործակիցս իւր ընդ որս շնացա́ւ՝ ՛ի նեղութի(ւն)ս մեծամեծս. եթէ ոչ ապաշխարեսցեն ՛ի գործոց իւրեանց։
եւ զորդիս նոցա սպանից մահուամբ. եւ ծանիցեն ա(մենայ)ն եկեղեցիք՝ թէ ե́ս եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս. եւ տա́մ ձեզ իւրաքանչիւր ըս(տ) գործոց իւրեանց։
Այլ ձե́զ ասեմ որք ՛ի թիւատիր էք, եւ ո́չ ունիք զվարդապետութի(ւն)ս զայս. որ ո́չ ծանեայք զխորս սատանայի զոր խօսին. ո́չ արկից զձեւք ծանրութի(ւն)։
այլ զոր ունիք պահեցէ́ք մինչեւ ե́ս գամ։
Եւ որ յաղթէ՝ եւ պահէ զգործս իմ մինչեւ ցվախճան, տաց նմա իշխանութի(ւն) ՛ի վերայ ազգաց։
եւ հովուեսցէ զն(ո)ս(ա) գաւազանաւ երկաթեաւ, եւ իբրեւ զանօթ բրտի փշրեսցէ զն(ո)ս(ա)։
որպէս եւ ես ընկալա́յ ՛ի հօրէ իմմէ, եւ տա́ց նոցա զաստղն առաւօտուն։
Որ ունի ականջս՝ լուիցէ́ զինչ հոգին ասէ առ եկեղեցիս։