Եւ առ հրեշտակ սարդիացւոց եկեղեցւոյն գրեա́. ա́յսպէս ասէ՝ որ ունի զեւթն հոգին ա(ստուծո)յ՝ եւ զեւթն աստեղս. Տեսի́ զգործս քո, զի անուն կենդանւո́յ ունիս՝ եւ մեռեա́լ ես։
լե́ր արթո́ւն, ե հաստատեա́ այսուհետեւ՝ զի հանդերձեա́լ ես մեռանել. քանզի ո́չ գտի զգործս քո կատարեալ առաջի ա(ստուծո)յ։
Արդեւք յիշեա́ թէ ո́րպէս լուարն, եւ պահեա́, եւ ապաշխարեա́. ապա թէ ո́չ զուարթանաս՝ գա́մ որպէս գող. եւ ո́չ ոք իմանայ զգալո́ւստ իմ առ քեզ։
Ունի́ս սակաւ մի զանուն սարդիացւոցն, որք ո́չ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց. եւ շրջին ՛ի սպիտակս՝ որում արժանի́ եղեն։
Որ յաղթէ՝ ա́յսպէս զգեցցի սպիտակս. եւ ո́չ ջնջեսցի անուն ն(ո)ր(ա) ՛ի դպրութ(իւն)էն կենաց. եւ խոստովանեցայց զանուն ն(ո)ր(ա) առաջի հօր իմոյ՝ եւ առաջի հրեշտակաց։
Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ́ զինչ ասէ հոգին առ եկեղեցիս։
Եւ առ հրեշտակն փիլադելփեաց եկեղեցւոյն գրեա́. ա́յսպէս ասէ ս(ուր)բն, ճշմարի́տն, որ ունի զփականս դաւթի. բանալ՝ եւ ո́չ ոք է որ փակէ, եւ փակէ՝ եւ ո́չ ոք է որ բանայ։
Տեսի́ զգործս քո. ահա ետու առաջի քո դուռն բացեալ, զոր ոչ ոք կարէ փակել. զի սակաւի́կ ունիս զօրութի(ւն), եւ պահեցեր զբանս իմ, եւ ո́չ ուրացար զանուն իմ։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն սատանայի, որք ասեն զինքեանս հրեայս գոլ՝ եւ ո́չ են, այլ ստեն. արարից զնոսա՝ զի եկեսցեն եւ երկի́ր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ե́ս սիրեցի զքեզ։
զի պահեցեր զբա́ն համբերութե(ան) իմոյ, եւ ես պահեցից զքեզ ՛ի ժամ փուրձութե(ան) քոյ. որ հանդերձեալ է գա́լ յա(մենայ)ն տիեզերս փորձե́լ զա(մենայ)ն բնակեալս յերեսս երկրի։
Ահա գա́մ վաղվաղակի, կա́լ զոր ունիսդ՝ զի մի́ ոք առցէ զպսակ քո։
Որ յաղթէ արարից զնա սի́ւն տաճարի ա(ստուծո)յ իմոյ, եւ արտաքս այլ մի́ եւս ելցէ. եւ գրեցից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) զանուն ա(ստուծո)յ իմոյ, եւ զանուն քաղաքի ա(ստուծո)յ իմոյ՝ զնորն երուսաղէմի, որ իջանելոց է յերկնից ա(ստուծո)յ իմոյ. եւ անուն ն(ո)ր(ա) նո́ր։
Որ ունի ականջս՝ լուիցէ́ զինչ ասէ հոգին առ եկեղեցիս։
Եւ առ հրեշտակն լաւոդիկեայ եկեղեցւոյն գրեա́. ա́յսպէս ասէ ամէնն՝ վկա́յն հաւատարիմ եւ ճշմարիտ, սկի́զբն սկզբան արարածոց ա(ստուծո)յ։
Գիտե́մ զգործս քո՝ զի ո́չ ցո́ւրտ ես՝ եւ ո́չ ջերմ. պարտ էր քեզ ցուրտ լինել՝ եւ կամ ջերմ։
այլ դու գա́ղջ ես՝ եւ ո́չ ջերմ եւ ո́չ ցուրտ, հանդերձեալ ես փոխի́լ ՛ի բերանոյ իմմէ։
Զի ասես. մեծատուն էի՝ եւ մեծացայ, եւ ո́չ իւիք կարօ'տ եմ. եւ ո́չ գիտես՝ եթէ դո́ւ ես ողորմելի́ եւ հեղդ, եւ աղքատ, մե́րկ եւ կոյր։
Արդ՝ ես խորհրդակի́ց եղէց քեզ, ա́ռ գրեա́ յինէն ոսկի́ փորձեալ ՛ի հրոյ՝ զի մեծասցի́ս, եւ հանդերձս սպիտակս՝ զի զգեցցիս, զի մի́ երեւեսցի անվայելչու(թ)ի(ւն) մերկու(թ)ե(ան) քոյ. եւ դի́ր դե́ղ յաչս քո՝ զի տեսցե́ս։
Ես՝ զոր սիրեմ, յանդիմանեմ եւ խրատեմ. նախանձեա́ այժմ, եւ ապաշխարեա́։
ահաւասիկ կա́մ ես առ դուրս եւ բախե́մ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում՝ եւ բանայցէ զդրունսն, մտի́ց առ նա՝ եւ ընթրի́ս արարից առ նա, եւ նա ը(ստ) ի́ս։
Որ յաղթէ՝ տա́ց նմ(ա) նստե́լ ը(ստ) իս յաթոռ իմ, ո(ր)պ(էս) եւ ես յաղթեցի՝ եւ նստայ յաթոռ հօր իմոյ։
Որ ունիցի ականջս՝ լուիցէ́ զինչ ասէ հոգին առ եկեղեցիս։