ՊԱՒՂՈՍ ԿԱՊԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի, եւ տիմոթէոս եղբայր. փիլեմովնի սիրելւոյ՝ եւ գործակցի́ մերոյ,
եւ ապփեա́յ քեռ, եւ արքիպպեա́յ զինուորակցի́ մերոյ, եւ առանին եկեղեցւոյդ.
Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ՝ եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
Գոհանա́մ զա(ստուածո)յ իմոյ յամ(ենայն) ժամ, յիշատակեալ յաղօ́թս իմ վասն քո,
իբրեւ լսեմ զքո հաւատսն եւ զսէր, զոր ունիս առ տ(է)ր յ(իսու)ս՝ եւ առ ամենայն սուրբս։
զի հաղորդու(թ)ի(ւն) հաւատոցն քոց՝ արգո́յ լինիցի, գիտու(թեամ)բ ամենայն բարութե(ան), որ ՛ի ձե́զ է ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Խնդութի(ւն) յո́յժ ընկալայ, եւ մխիթարութի(ւն) ՛ի վերայ սիրոյն քոյ. զի գո́ւթք սրբոց՝ քե́ւ հանգուցեալ են ե́ղբայր։
Վասն որոյ բազում համարձակութի(ւն) ունիմ ՛ի ք(րիստո)ս, հրաման տա́լ քեզ զարժանն
վ(ա)ս(ն) սիրոյ։ մանաւանդ թէ աղաչե́մ իսկ այնպիսի լինել՝ ո(ր)պ(էս) եւ պաւղոս ծերացեալ, արդ՝ եւ կապեա́լ եւս յ(իսու)սի ք(րիստո)սի։
Աղաչեմ զքեզ վասն որդւոյ իմոյ՝ զոր ծնա́յ ՛ի կապանս իմ, զոնեսիմոս.
որ երբեմն անպիտա́ն էր քեզ. բայց արդ՝ քեզ եւ ինձ պիտանի́.
զոր յղեցի առ քեզ։ եւ դու՝ զդա́ ընկալջիր, այսինքն է՝ զի́մ աղիս։
Զոր կամէի առ իս արգելուլ, զի ընդ քո́ ունիցի ինձ սպաս ՛ի կապանս աւետարանին։
բայց առանց քո կամաց ո́չինչ կամեցայ առնել, զի մի́ բարիքդ քո ՛ի հարկէ լինիցին, այլ կամաւ.
Եւ թերեւս վ(ա)ս(ն) այնորիկ մեկնեցաւ առ ժամանակ մի, զի յաւիտեա́ն ունիցիս զդա.
մի́ եւս իբրեւ զծառայ, այլ ՛ի վե́ր քան զծառայ, իբրեւ զեղբա́յր սիրելի. եթէ ինձ այսպէս, որչափ եւս առաւել քե́զ մարմնով՝ եւ տ(երամ)բ։
Եթէ զիս քեզ հաղորդ համարիցիս, ընկա́լ զդա իբրեւ զիս։
եւ եթէ յանցեալ ինչ իցէ՝ կամ պարտիցի, զայն ի́նձ համարեա́ց։
Ես պաւղոս գրեցի́ իմով ձեռամբ. եւ հատուցից, զի մի́ ասիցեմ քեզ՝ թէ դու զանձն քո ինձ պարտիս։
այո́ ե́ղբայր՝ ե́ս քո փոխանակ եղէց ՛ի տ(է)ր. հանգո́ զաղիսդ իմ ՛ի ք(րիստո)ս։
Յուսացեալ ՛ի հնազանդութի(ւն)դ քո գրեցի́ առ քեզ. քանզի գիտեմ թէ առաւե́լ եւս քան զոր ասեմդ՝ առնիցես։
Միանգամայն եւ պատրաստեսջի́ր ինձ վա́նս. քանզի յուսամ թէ աղօթի́ւք ձերովք շնորհեցայց ձեզ։
Ողջո́յն տայ ձեզ եպափրաս գերեկի́ց իմ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. եւ մարկոս, եւ արիստարքոս, եւ դեմաս, եւ ղուկաս՝ գործակի́ցք իմ։
Շնո́րհք տ(եառ)ն յ(իսու)սի ընդ ոգւոյդ ձերում։