Եւ յո́ւշ արասջիր ն(ո)ց(ա), իշխանութե(ան)ց եւ պետու(թ)ե(ան)ց հնազա́նդ լինել՝ եւ հպատա́կ կալ. եւ ամ(ենայն) գործոց բարու(թ)ե(ան) պատրա́ստ գտանել.
մի́ զոք հայհոյել, անկռիւս լինել, հե́զս, զամ(ենայն) ցածութի(ւն) առ ամենա́յն մարդիկ ցուցանել։
Զի էաք երբեմն եւ մեք անմիտք, անհաւա́նք, մոլորեա́լք. ծառայեա́ք ցանկութե(ան)ց եւ պէսպէ́ս անառակու(թ)ե(ան)ց. չարութ(եամ)բ՝ եւ նախանձո́ւ շրջէաք, ատեցեալք՝ եւ զմիմեա́նս ատէաք։
Իսկ յորժամ քաղցրութի(ւն) եւ մարդասիրութի(ւն) փրկչին մերոյ ա(ստուածո)յ յայտնեցաւ,
ո́չ ՛ի գործոց արդարութե(ան) զոր արարաք մեք, այլ ըստ իւրում ողորմութե(ան) ապրեցոյց զմեզ ՛ի ձեռն աւազանին միւսանգամ ծննդեանն, եւ նորոգութեամբ հոգւոյն ս(ր)բ(ո)յ.
զոր եհեղ ՛ի մեզ առատու(թեամ)բ ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի փրկչին մերոյ,
զի արդարացեալք շնորհօքն՝ եղիցուք ժառանգաւո́րք յուսով կենացն յաւիտենականաց։
Հաւատարի́մ է բանս, եւ ՛ի սո́յն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փո́յթ արասցեն բարեաց գործոց վերակացո́ւ լինել հաւատացեալքն յա(ստուա)ծ. զի ա́յն է բարի եւ օգտակար մարդկան։
Այլ զյիմարու(թ)ե(ան) խնդիրս՝ եւ զտոհմաթիւս, եւ զհեռ, եւ զօրինական կռիւս ՛ի բա́ց մերժեսջիր. զի անօգո́ւտք են՝ եւ սնոտիք։
Յառնէ հերձուածողէ՝ յետ մի́անգամ եւ երկիցս խրատելոյ՝ հրաժարեսջի́ր.
գիտասջի́ր զի թիւրեա́լ է այնպիսին, եւ մեղամչէ́ անձամբ զանձն դատապարտեալ։
Այլ յորժամ յղեցից առ քեզ զարտեմայ, կամ զտիւքիկոս, փութասջի́ր գալ առ իս ՛ի նիկոպաւլիս. զի ա́նդ եդի ՛ի մտի ձմերել։
եւ զզենոն՝ զօրինակա́ն դպիր՝ եւ զապաւղոս՝ փութո́վ արձակեսջի́ր, զի մի́ ինչ պակասիցէ ն(ո)ց(ա)։
Ուսցի́ն եւ մե́րքն եւս՝ բարեաց գործոց վերակացո́ւ լինել ՛ի պէտս կարեւորս. զի մի́ անպտուղք լինիցին։
Ողջո́յն տան քեզ որ ը(ստ) ի́ս են ամենեքին։ Ողջո́յն տուր սիրելեաց մերոց հաւատովք։ Շնորհք ը(ստ) ձեզ ամենեսին։