Այլ դու խօսեա́ց որ ինչ վայել է ողջամի́տ վարդապետութեանդ։
Ծերոց զդա́ստս լինել, պարկեշտս, ցածո́ւնս, ողջամի́տս ՛ի հաւատս, ՛ի սէ́ր, ՛ի համբերու(թ)ե(ան), ՛ի ժուժկալու(թ)ե(ան)։
Պառաւանց նոյնպէս ՛ի զգաստութե(ան), ՛ի սո́ւրբ վայելչու(թ)ե(ան), մի́ բանսարկուս, մի́ գինեմոլս, այլ բարեխրա́տս.
զի զգաստացուսցեն զմանկամարդսն՝ այրասէ́րս լինել, որդեսէրս.
ցածունս, սո́ւրբս, անարա́րս, բարեգո́րծս, հնազա́նդս իւրեանց արանց. զի մի́ բանն ա(ստուածո)յ եւ վարդապետու(թ)ի(ւն)ն՝ հայհոյեսցի։
Զերիտասարդս նոյնպէս աղաչեսջի́ր՝ ցածո́ւնս լինել,
ամենեցո́ւն զանձն օրինակ կացուցանել՝ գործոց բարութե(ան), վարդապետու(թեամ)բ զանեղծութի́(ւն) ունել, զսրբու(թ)ի́(ւն), զպարկեշտու(թ)ի(ւն),
զբանն ողջմտութե(ան), անպարսա́ւ լինել, զի որ հակառակորդն իցէ՝ յամօթ լիցի, եւ մի́ ինչ ունիցի ասել զմէնջ չարութի(ւն)։
Ծառայից՝ իւրեանց տերանցն հնազանդ լինել՝ եւ հաճո́յս յամենայնի, մի́ հակառակօղս,
մի́ հատուս. այլ զամ(ենայն) հաւատս ցուցանել բարութ(եամ)բ, զի զվարդապետու(թ)ի(ւն) փրկչին մերոյ ա(ստուածո)յ զարդարեսցեն յամենայնի։
Քանզի երեւեցաւ շնորհն ա(ստուածո)յ փրկի́չ ամ(ենայն) մարդկան.
որ խրատէն զմեզ, զի ուրասցո́ւք զամպարշտու(թ)ի(ւն), եւ զաշխարհակա́ն ցանկու(թ)ի(ւն)ս։ զգաստութ(եամ)բ, եւ արդարութ(եամ)բ, եւ ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ կեցցուք յաշխարհիս.
եւ ա́նկալցուք երանելի յուսոյն, եւ յայտնու(թ)ե(ան) փառաց մեծին ա(ստուածո)յ՝ եւ փրկչին մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
որ ետ զանձն վ(ա)ս(ն) մեր, զի փրկեսցէ զմեզ յամ(ենայն) անօրէնութ(են)է, եւ սրբեսցէ́ իւր ժողովուրդ սեպհական՝ նախանձաւոր գործոց բարութե(ան)։
Զա́յդ խօսեաց՝ եւ մխիթարեա́ եւ յանդիմանեա́ ամենայն սաստիւք. զի մի́ ոք իցէ որ զքեզ արհամարհիցէ։