Զա́յս վկայութի(ւն) դնեմ առաջի ա(ստուածո)յ, եւ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ դատելո́ց է զկենդանիս եւ զմեռեալս ՛ի յայտնութե(ա́ն) իւրում եւ յարքայու(թ)ե(ան).
եւ դու քարոզեա́ զբանն, հա́ս ՛ի վ(ե)ր(այ) ժամու եւ տարաժամու, յանդիմանեա́, սաստեա́, մխիթարեա́, ամ(ենայն) երկայնմտութ(եամ)բ եւ վարդապետու(թեամ)բ։
Քանզի եկեսցէ ժամանակ՝ զի ողջմտութե(ան) վարդապետու(թ)ե(ան)ն ո́չ անսայցեն. այլ ըստ իւրաքանչի́ւր ցանկութե(ան)ց կուտեսցեն իւրեանց վարդապե́տս՝ ը(ստ) մարմաջելոյ լսելեա́ց իւրեանց.
եւ ՛ի ճշմարտու(թեն)է անտի դարձուցանիցեն զլսելիս՝ եւ յառասպե́լս կործանեսցին։
Այլ դու՝ զուա́րթ կաց յամ(ենայն)ի, ճգնեա́ց, զգործս աւետարանչի գործեա́. զպաշտօնդ քո կատարեալ կալ։
Զի ես՝ այսուհետեւ նուիրեա́լ եմ, եւ ժամանակ դարձի իմոյ հասեա́լ կայ։
զբարւոք պատերազմ պատերազմեցա́յ, զընթացսն կատարեցի, զհաւատսն պահեցի́։
Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարու(թ)ե(ան) պսակն, զոր հատուսցէ́ ինձ տ(է)ր յաւուր յայնմիկ արդարն դատաւոր. ո́չ միայն ինձ, այլ եւ ամենեցո́ւն որ սիրեցին զյայտնութի(ւն) ն(ո)ր(ա)։ Փութասջի́ր գա́լ առ իս վաղվաղակի.
զի դեմաս եթող զիս՝ եւ սիրեաց զաշխարհ, եւ գնա́ց ՛ի թեսաղոնիկէ.
կրեսկէս՝ ՛ի գալիլեա. տիտոս ՛ի դալմատիա́.
ղուկաս միայն է ը(ստ) իս։ Զմարկոս առեալ ընդ քեզ ածիցես, զի է ինձ պիտանի ՛ի սպասաւորութի(ւն)։
զտիւքիկոս առաքեցի́ յեփեսոս։
Զփիլոնն թողի́ ՛ի տրովադայ առ կառպիոսի։ յորժամ գայցես՝ բերջի́ր եւ զգիրսն, մանաւանդ զմատեանսն։
Աղէքսանդրոս բ(ա)զ(ու)մ չարչարանս եցոյց ինձ. հատուսցէ́ նմ(ա) տ(է)ր ը(ստ) գործս ն(ո)ր(ա)։
յորմէ եւ դո́ւ անձնապա́հ լինիջի́ր. զի շա́տ հակառակ եկաց բանից մերոց։
Յառաջնում ատենին, ո́չոք ինձ ՛ի թիկունս եկաց, այլ ամենեքին թողին զիս. մի́ համարեսցի նոցա այն։
այլ տ(է)ր օգնեա́ց ինձ եւ զօրացո́յց զիս, զի ինե́ւ քարոզութի(ւն)ն հաստատեսցի, եւ լուիցեն ամ(ենայն) հեթանոսք. եւ ապրեցա́յ ե́ս ՛ի բերանոյ առիւծուն։
Փրկեսցէ́ զիս տ(է)ր յամ(ենայն) գործոց չարեաց, եւ զերծուսցէ́ զիս յարքայու(թ)ի(ւն) իւր որ յերկինս է։ որում փա́ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Ողջո́յն տաջիր պրիսկեա́յ եւ ակիւղեայ, եւ ոնիսիփորայ տանն։
Երաստոս մնաց ՛ի կորնթոս։ զտրոփիմոս թողի́ ՛ի մելիտոս հիւանդագին։
Փութասջի́ր յառա́ջ քան զձմեռն գալ։ Ողջո́յն տան քեզ եւբուղոս եւ պուդես եւ զինոս եւ կղաւդիա, եւ եղբարք ամենեքեան։
Տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս ընդ ոգւոյդ քում։ Շնո́րհք ընդ քեզ։