Զա́յս գիտասջիր, եթէ յաւուրս յետինս եկեսցեն ժամանակք չա́րք.
զի եղիցին մարդիկ անձնասէ́րք, արծաթասէ́րք, հպա́րտք, ամբարտաւա́նք, հայհոյի́չք, անհաւանք ծնողաց, անշնո́րհք, անսո́ւրբք,
աննուէ́րք, անգո́ւթք, բանսարկո́ւք, անժո́յժք, վէ́սք, անբարեսէրք,
մատնի́չք, յանդգո́ւնք, ամպարհաւա́ճք. ցանկասէրք՝ մանաւանդ քան ա(ստուա)ծասէրք.
որ ունիցին զկերպարա́նս ա(ստուա)ծպաշտութե(ան), եւ ՛ի զօրութ(են)է անտի ն(ո)ր(ա) ուրացեա́լ իցեն. եւ խորշեսջի́ր ՛ի նոցանէ։
զի ՛ի նոցանէ են՝ որ մտանեն տանէ ՛ի տուն, եւ գերեն զկանայս շեղջակուտեալս մեղօք, վարեալս ՛ի պէսպէ́ս ցանկութի(ւն)ս.
որ յամ(ենայն) ժամ ուսանին, եւ երբէք ՛ի գիտութի(ւն) ճշմարտու(թ)ե(ան) ո́չ հասանեն։
Այլ ո(ր)պ(էս) յանէսն եւ յամրէս հակառակ կացին մովսիսի. նո́յնպէս եւ սոքա հակառակ կան ճշմարտութե(ա)ն. մարդք ապականեա́լք մտօք, անպիտանք ՛ի հաւատս։
այլ ո́չ երբէք գայցեն յառաջ ՛ի լա́ւ անդր. քանզի անմտութի(ւն) սոցա յայտնի́ լիցի ամենեցուն, որպէս եւ նոցայն իսկ եղեւ։
Այլ դու զհե́տ եկիր վարդապետու(թ)ե(ան) իմոյ, առաջնորդութե(ան), յօժարու(թ)ե(ան), հաւատո́ց, երկայնմտութե(ան), սիրո́յ, համբերութե(ան),
հալածանա́ց, չարչարանա́ց. որպիսիք եղեն ինձ յանտիոք, եւ յիկոնիոն, եւ ՛ի լիւստրոս. որպիսի հալածանաց համբերի, եւ յամ(ենայն)է փրկեա́ց զիս տ(է)ր։
Եւ ամենեքին որ կամիցին ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ կեալ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, ՛ի հալածա́նս կացցեն։
այլ մա́րդք չարք եւ կախարդք, յառաջ եկեսցեն ՛ի չար անդր. մոլորեալք՝ եւ մոլորեցուցանիցեն։
Այլ դու՝ հաստատո́ւն կաց յոր ուսարդ, եւ հաւատարի́մ եղեր. գիտե́ս ուստի ուսար.
զի ՛ի մանկութենէ́ զգիրս սուրբս գիտես, որ կարօղ են իմաստուն առնել զքեզ ՛ի փրկութի(ւն)՝ ՛ի ձե́ռն հաւատոցն որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Ամենա́յն գիրք ա(ստուա)ծաշունչք եւ օգտակարք, ՛ի վարդապետութի(ւն) են՝ եւ ՛ի յանդիմանութի(ւն), եւ յուղղութի(ւն), եւ ՛ի խրա́տ արդարութե(ան).
զի կատարեալ իցէ մարդն ա(ստուածո)յ, յամենայն գործս բարութե(ան) հաստատեալ։