Որ միանգամ ը(ստ) լծով ծառայու(թ)ե(ան) իցեն, զիւրաքանչիւր տեարս պատուի արժանի́ համարեսցին. զի մի́ անունն ա(ստուածո)յ եւ վարդապետու(թ)ի(ւն)ն հայհոյեսցի։
Իսկ որ հաւատացեալ տեարս ունիցին, մի́ արհամարհեսցեն, զի եղբարք են. այլ առաւե́լ ծառայեսցեն, զի հաւատացեալքն են եւ սիրո́ւնք. որք զբարերարու(թ)ի(ւն)ն յանձին ունիցին։ զա́յս ուսուցանիջիր՝ եւ մխիթարեսջի́ր։
Իսկ եթէ ոք ա́յլ ազգ ինչ ուսուցանիցէ, եւ ո́չ անսայցէ ողջմտութե(ան) բանից տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ ըստ ա(ստուա)ծպաշտու(թ)ե(ան) վարդապետութե(ա)ն.
այնպիսին հպարտացեալ է, եւ ոչինչ ո́չ գիտէ. այլ տապի́ ՛ի խնդիրս եւ ՛ի բանս հակառակու(թ)ե(ան). ուստի լինի նախա́նձ, հե́ռ, հայհոյութի(ւն)ք, կարծի́ք, չարեաց,
խարդախու(թ)ի(ւն)ք ապականելոց մտաց մարդկան, եւ օտարացելոց ՛ի ճշմարտութ(են)է անտի, որք շահավաճա́ռ համարին զա(ստուա)ծպաշտու(թ)ի(ւն)ն. բայց դու՝ մերժեսջի́ր յայնպիսեաց անտի։
Այլ շահավաճառ մեծ ա(ստուա)ծպաշտութի(ւն)ն է՝ բաւականու(թեա́մ)բ հանդերձ։
զի ո́չ բերաք ինչ յաշխարհս, եւ ո́չ տանել ինչ կարասցուք։
այլ ունիմք կերակուր եւ հանդերձս, եւ այնո́ւ շատասցուք։
Իսկ որք կամինն մեծանալ՝ անկանին ՛ի փորձութի(ւն), եւ յորոգա́յթ, եւ ՛ի բ(ա)զ(ու)մ ցանկու(թ)ի(ւն)ս անմիտս եւ վնասակարս. որք ընկղմեն զմարդիկ ՛ի սատակո́ւմն եւ ՛ի կորուստ։
Զի արմատ ամենայն չարեաց՝ արծաթսիրութի(ւն) է. որում ոմանց ցանկացեալ վրիպեցա́ն ՛ի հաւատոցն, եւ զանձինս արկի́ն ընդ բազում ցաւովք։
Այլ դու՝ ո́վ մարդ ա(ստուածո)յ՝ փախի́ր յայնցանէ, եւ ե́րթ զհետ արդարութե(ան), զա(ստուա)ծպաշտու(թ)ե(ան), զհաւատո́ց, զսիրո́յ, զհամբերութե(ան), զհեզու(թ)ե(ան)։
եւ մարտի́ր զբարւոք մարտն հաւատոց, եւ բո́ւռն հար զկենացն յաւիտենականաց յոր կոչեցարն, եւ դաւանեցեր զբարւո́ք դաւանութի(ւն) առաջի բ(ա)զ(ու)մ վկայից։
Պատուիրեմ քեզ առաջի ա(ստուածո)յ՝ որ կենդանի առնէ զամ(ենայն), եւ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ վկայեաց առաջի պոնտացւոյ պիղատոսի զբարւո́ք դաւանու(թ)ի(ւն)ն.
պահե́լ քեզ զպատուիրանն, անբիծ՝ անարատ, մինչեւ ՛ի յայտնութի(ւն) տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
զոր յի́ւր ժամանակս ցուցցէ երանելին, եւ միա́յն հզօր, թագաւո́ր թագաւորաց, եւ սէր տերանց.
որ միա́յն ունի զանմահու(թ)ի(ւն)՝ բնակեալ ՛ի լոյս անմատոյց. զոր ո́չոք ետես ՛ի մարդկանէ, եւ ո́չ տեսանել կարօղ է. որում պատի́ւ եւ զօրութի(ւն) յաւիտեանս. ամէն։
Մեծատանց որ են յայսմ աշխարհի, պատուէ́ր տաջի́ր՝ մի́ հպարտանալ եւ մի յուսալ ՛ի մեծու(թ)ի(ւն) սնոտի, այլ յա(ստուա)ծ՝ որ տայ մեզ զամ(ենայն) առատապէս ՛ի վայելել,
զբարի́ս գործել, մեծանա́լ գործովք բարու(թ)ե(ան), առա́տս, սիրո́ւնս, հաղո́րդս լինել.
գանձել անձանց հիմն բարի́ ՛ի հանդերձեալսն. զի բո́ւռն հարկանիցեն զճշմարիտ կենացն։
Ո՞վ տիմոթեէ՝ պահեա́ զաւանդն՝ խոտորեալ ՛ի պղծոց եւ ՛ի նորաձա́յն բանից, եւ ՛ի հակառակութ(են)է, եւ ՛ի մոլարանո́ւն գիտութ(են)է.
զոր ոմանց յանձն առեալ՝ վրիպեցա́ն ՛ի հաւատոց անտի։ Շնորհք ընդ քեզ։