Հաւատարի́մ է բանս. եթէ ոք եպիսկոպոսութ(են)է ցանկայ, բարւո́յ գործոյ ցանկայ։
Պա́րտ է եպիսկոպոսին անարա́տ լինել միո́յ կնոջ այր, հե́զ, ցա́ծ. պարկե́շտ, հիւրասէ́ր, ուսուցի́չ։
մի́ թշնամանօղ, մի́ հարկանօղ, այլ հանդա́րտ. մի́ կռուօղ, մի́ արծաթասէր.
զի իւրում տանն իսկ բարւո́ք վերակացու լիեա́լ իցէ. որդեակս ունիցի որ ՛ի հնազանդու(թ)ե(ան) կայցեն՝ ամ(ենայն) պարկեշտութ(եամ)բ։
Ապա թէ ոք իւրում տանն վերակացու չգիտիցէ լինել, զի՞արդ եկեղեցւոյ ա(ստուածո)յ խնամակալ լիցի։
Մի́ մատաղատունկ, զի մի́ հպարտացեալ ՛ի դատաստանս սատանայի անկանիցի։
այլ պա́րտ է նմա վկայութի(ւն) բարի եւ յարտաքնո́ցն ունել. զի մի́ ՛ի նախատինս անկանիցի՝ եւ յորոգայթս սատանայի։
Նոյնպ(է)ս եւ զսարկաւագունս պարկեշտս. մի́ երկբանս, մի́ գինեսէրս, մի́ զաւշաքաղս.
այլ ունիցին զխորհուրդս հաւատոցն սո́ւրբ մտօք։
ինքեանք նախ փորձեսցին, եւ ապա ՛ի պաշտօնն մոտիցեն, զի անարա́տք իցեն։
նոյնպէս եւ կանայք ն(ո)ց(ա) պարկե́շտք. մի́ չարախօսք, հե́ղք՝ հաւատարիմք յամ(ենայն)ի։
Սարկաւագ լինիցի́ն միո́յ կնոջ արք, որոց որդւոց իւրեանց բարւոք վերակացու լիեալ իցեն, եւ տանց իւրեանց.
զի որ բարւոքն պաշտիցեն, աշտիճան բարի անձանց իւրեանց շահին, եւ բազո́ւմ համարձակութի(ւն) ՛ի հաւատսն՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Զայս գրեմ առ քեզ, զի ակն ունիմ՝ ՛ի մօտո́յ գալ։
ապա թէ յամեցից, զի գիտասցե́ս, թէ ո(ր)պ(էս) պարտ իցէ քեզ ՛ի տան ա(ստուածո)յ շրջել. որ է եկեղեցի́ ա(ստուածո)յ կենդանւոյ, սիւն եւ հաստատու(թ)ի́(ւն) ճշմարտու(թ)ե(ան)։
Եւ յայտնի իսկ մե́ծ է խորհուրդն ա(ստուա)ծպաշտութե(ան). որ երեւեցա́ւ մարմնով, արդարացա́ւ հոգւով, յայտնեցա́ւ հրեշտակաց, քարոզեցա́ւ ՛ի հեթանոսս, հաւատարի́մ եղեւ յաշխարհի, եւ վերացա́ւ փառօք։