Եւ արդ՝ աղաչեմ նախ քան զամ(ենայն), առնել աղօ́թս, խնդրուածս, պաղատանս, գոհութի(ւն)ս վասն ամ(ենայն) մարդկան.
մանաւանդ վ(ա)ս(ն) թագաւորա́ց եւ ամ(ենայն) իշխանաց։ զի խաղաղութ(եա́մ)բ եւ հանդարտութ(եամ)բ վարեսցուք զկեանս մեր, ամ(ենայն) ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ եւ սրբութ(եամ)բ։
Զի ա́յն է բարի եւ ընդունելի առաջի փրկչին մերոյ ա(ստուածո)յ.
որ զամ(ենայն) մարդիկ կամի́ զի կեցցեն՝ եւ ՛ի գիտու(թ)ի(ւն) ճշմարտութե(ան) եկեսցեն։
Զի մի է ա(ստուա)ծ, եւ մի միջնո́րդ ա(ստուածո)յ եւ մարդկան՝ մա́րդ յ(իսու)ս ք(րիստո)ս.
որ ետ զանձն փրկա́նս ընդ ամենեցուն, վկայութի(ւն) ժամանակաց իւրոց,
յոր եդայ եւ քարո́զ եւ առաքեալ։ ճշմարի́տ ասեմ ՛ի ք(րիստո)ս՝ եւ ո́չ ստեմ, եղէ վարդապե́տ հեթանոսաց հաւատո́վք եւ ճշմարտութ(եամ)բ։
Կամիմ զի արք կայցեն յաղօ́թս յամ(ենայն) տեղիս. բառնայցեն զս(ուր)բ ձեռս ՛ի վեր առանց բարկութե(ա́ն) եւ երկմտութե(ան)։
Նոյնպէս եւ կանայք ՛ի զա́րդ խոնարհութե(ա́ն), ակնածութ(եա́մ)բ եւ զդատութ(եամ)բ զարդարել զանձինս. մի́ ՛ի հաւսս ոսկեմանս ընդելզեա́լս մարգարտով, կամ ՛ի հանդե́րձս պաճուճեալս.
այլ որպէս վայել է կանանց՝ զա(ստուա)ծպաշտութի(ւն) յանձն առելոց գործո́վք բարութե(ան)։
Կին մարդ՝ ցածութ(եամ)բ ուսցի́, ամ(ենայն) հնազանդութբ։
այլ ուսուցանել կնոջ մարդոյ ո́չ հրամայեմ, եւ ո́չ ճոխաբան լինել քան զայր մարդ. այլ ՛ի լռու(թ)ե(ան) կալ։
զի ադամ նա́խ ստեղծաւ՝ եւ ապա́ եւա։
եւ ադամ ո́չ պատրեցաւ՝ այլ կինն պատրեցաւ եւ յանցեաւ.
բայց կեցցէ́ վ(ա)ս(ն) որդեծնութե(ա)ն, եթէ կայցեն ՛ի հաւատս եւ ՛ի սէր, եւ ՛ի սրբութի(ւն) պարկեշտութե(ան)։