ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի, ըստ հրամանի փրկչին մերոյ ա(ստուածո)յ, եւ յ(իսու)սի ք(րիստո)սի յուսո́յն մերոյ.
տիմոթեայ որդւոյ սիրելւո́յ հաւատովք։ Շնորհք, ողորմու(թ)ի(ւն), խաղաղու(թ)ի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ՝ եւ ՛ի տ(եառ)նէ մերմէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
Որպէս աղաչեցի զքեզ կա́լ յեփեսոս, մինչ երթային ՛ի մակեդովնիա. զի պատուէր տացես ոմանց չլինե́լ օտարուսմունս,
եւ չհայե́լ յառասպելս եւ ՛ի տոհմաթիւս անչափս. որ մանաւանդ խնդի́րս յուզեն, եւ ո́չ զտնտեսու(թ)ի́(ւն) ա(ստուածո)յ հաւատովք։
Քանզի գլուխ պատուիրանին՝ սէ́ր է, ՛ի ս(ուր)բ սրտէ, եւ ՛ի մտաց բարեաց, եւ յանկեղծաւո́ր հաւատոց։
յորոց ոմանք վրիպեցան խոտորեալք յունայնութի(ւն) բանից։
կամին լինել վարդապե́տք որինաց. ինքեանք ո́չ իմանան զինչ խօսին, եւ ո́չ վ(ա)ս(ն) որոց պնդեալն են։
Գիտեմք՝ եթէ բարւո́ք են օրէնք, եթէ ոք զն(ո)ս(ա) օրինօ́ք կրեսցէ։
բայց զա́յս գիտասցէ՝ զի ՛ի վ(ե)ր(այ) արդարոց օրէնք ո́չ կան, այլ ՛ի վ(ե)ր(այ) անօրինա́ց եւ անհնազանդից, ամպարշտա́ց եւ մեղաւորաց, անսրբո́ց եւ պղծոց, զհայր եւ զմայր անարգողա́ց, մարդասպանա́ց,
պոռնկա́ց, արուագիտա́ց, մարդելուզա́ց, ստո́ց, ստերդմա́նց. եւ եթէ ա́յլ ինչ իցէ հակառակ ողջամիտ վարդապետութեանս.
որ ըստ աւետարանի փառաց երանելւո́յն ա(ստուածո)յ է, որում եղէ ես հաւատարիմ։
Շնո́րհ ունիմ այնմիկ՝ որ զօրացոյցն զիս ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս ՛ի տ(է)ր մեր. զի հաւատարի́մ համարեցաւ կարգե́լ ՛ի սպասաւորութի(ւն).
որ յառաջագոյն հայհոյի́չն էի՝ եւ հալածիչ եւ թշնամանիչ. այլ գտի ողորմուի, զի զայն յանգիտութե(ա́ն) եւ յանհաւանութե(ան) գործէի։
եւ առաւե́լ եղեն շնորհք տ(եառ)ն մերոյ հաւատո́վքն եւ սիրով՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Հաւատարի́մ է բանս, եւ ամ(ենայն) ընդունելութե(ան) արժանի է. զի յ(իսու)ս ք(րիստո)ս եկն յաշխարհ փրկել զմեղաւորս, որոց գլուխն ե́ս եմ։
այլ վ(ա)ս(ն) այնորիկ գտի ողորմութի(ւն), զի նախ յի́ս եցոյց յ(իսու)ս ք(րիստո)ս զամ(ենայն) երկայնմտու(թ)ի(ւն), յօրինակ այնոցիկ որ հաւատալոցն իցեն ՛ի նա՝ ՛ի կեանսն յաւիտենից։
Այլ թագաւորին յաւիտենից՝ անեղծի եւ աներեւութի, միոյն ա(ստուածո)յ՝՝ փառք, եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Զա́յս պատուիրան աւանդե́մ քեզ որդեա́կ իմ տիմո́թէոս, ըստ կանխելոյ ՛ի քեզ մարգարէու(թ)ե(ան)ցն. զի դու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորու(թ)ի(ւն)ն.
ունիցիս հաւա́տս՝ սրբո́վք մտօք. զոր ոմանց մերժեալ յանձա́նց իւրեանց՝ նաւակոծեցա́ն ՛ի հաւատսն.
որոց սակի են հիմենո́ս եւ աղէքսանդրոս. զորս մատնեցի սատանայի, զի խրատեսցին չհայհոյե́լ։