Քանզի զստուեր հանդերձելո́ց բարեացն ունէին օրէնքն, եւ ո́չ զնո́յն կերպարանս իրացն. ամի ամի զնո́յն պատարագս մատուցանեն ցանդ, որք ո́չ են կարօղ զմատուցեալսն կատարել.
ապա թէ ոչ՝ դադարէին ՛ի մատուցանելոյ, վ(ա)ս(ն) եւ ո́չ մի ինչ այնուհետեւ խիղճ մտաց ունելոյ՝ պաշտօնէիցն մի́անգամ սրբեցելոց.
այլ անդէն ՛ի նմին ՛ի յիշատա́կս մեղացն կային ամի ամի։
քանզի ո́չ կարէր արիւն նոխազացն եւ ցլուցն բառնալ զմեղս։
Վ(ա)ս(ն) որոյ ՛ի մտանել իւրում յաշխարհ՝ ասէ. զզոհս եւ զպատարագս ո́չ կամեցար, բայց մարմին հաստատեցեր ինձ.
ը(ստ) ողջակէղս եւ ը(ստ) վ(ա)ս(ն) մեղացն ո́չ հաճեցար։
յայնժամ ասացի՝ թէ ահաւասիկ եկի. ՛ի ճառս գրոց գրեա́լ է վ(ա)ս(ն) իմ, առնել զկամս քո ա(ստուա)ծ։
Վերագոյնն ասէ, թէ ընդ զոհս, եւ ընդ պատարագս, եւ ընդ ողջակէղս, եւ ը(ստ) վ(ա)ս(ն) մեղացն ո́չ հաճեցար, եւ ո́չ կամեցար, որք ը(ստ) օրինացն մատչէին։
ապա ասէ՝ ահա́ւասիկ գամ առնել զկամս քո ա(ստուա)ծ։ մերժէ զառաջինն, զի զերկրո́րդն հաստատեսցէ։
որով կամօք եւ մե́ք սրբեցաք՝ ՛ի ձեռն պատարագի մարմնոյն յ(իսու)սի ք(րիստո)սի միանգամ։
Եւ ամ(ենայն) քահանայապետ կայ հանապազո́րդ ՛ի պաշտաման. եւ զնո́յն պատարագս մաատուցանէ բազո́ւմ անգամ, որք ո́չ երբէք կարօղ են բառնալ զմեղս։
իսկ սա՝ զմին վ(ա)ս(ն) մեղաց մատոյց պատարագ. եւ մշտնջենաւո́ր նստաւ ը(ստ) աջմէ ա(ստուածո)յ։
եւ այսուհետեւ ակն ունի՝ մինչեւ դիցի́ն թշնամիք իւր ՛ի ներքոյ ոտից իւրոց։
քանզի միո́վ պատարագաւ կատարեա́ց զսրբեալսն ՛ի մշտնջենաւո́րս։
Այլ վկայէ մեզ եւ հոգի́ն ս(ուր)բ՝ յետ ասելոյ յառաջագոյն,
թէ այս է ուխտն՝ զոր եդից ընդ հարս ն(ո)ց(ա), յետ աւուրցն այնոցիկ՝ ասէ տ(է)ր. տա́ց զօրէնս իմ ՛ի միտս նոցա, եւ ՛ի խորհուրդս նոցա գրեցից զնոսա։
ապա ասէ՝ թէ զմեղս ն(ո)ց(ա) եւ զանօրէնութի(ւն)ս նոցա՝ այլ ո́չ եւս յիշեցից։
իսկ ուր թողութի(ւն) է, ո́չ եւս պիտոյ է վ(ա)ս(ն) մեղաց պատարագ։
Ունիմք այսուհետեւ ե́ղբարք՝ համարձակութի(ւն) ՛ի մուտս սրբու(թ)ե(ան)ցն արեամբն յ(իսու)սի.
զոր նորոգեաց մեզ ճանապարհ նորո́գ եւ կենդանի ՛ի ձեռն վարագուրին, այսինքն է՝ մարմնո́յն իւրոյ
եւ քահանա́յ մեծ ՛ի վերայ տանն ա(ստուածո)յ.
մատիցո́ւք ճշմարի́տ սրտիւք, լրու(թեա́մ)բ հաւատոց, լուացեալ զսիրտս ՛ի խղճէ չարեաց՝ եւ մկրտեալ զմարմին ՛ի ջուրն սրբութե(ան)։
պինդ կալցուք զխոստովանութի(ւն) անշարժ յուսոյն, զի հաւատարի́մ է որ խոստացաւն։
Եւ զգուշասցո́ւք միմեանց յորդորմա́մբք սիրոյ եւ գործոց բարեաց.
եւ մի́ թողցուք զժողովս միմեանց, ո(ր)պ(էս) սովոր են ոմանք. այլ մխիթարեսցուք, եւ այնչափ ե́ւս առաւել՝ որչափ տեսանիցէ́ք զօրն մերձեալ։
Զի կամակար մտօք եթէ յանցանիցեմք յետ ընդունելութե(ան) գիտու(թ)ե(ան) ճշմարտու(թ)ե(ան)ն՝ այնուհետեւ ո́չ եւս պիտոյ է վ(ա)ս(ն) մեղաց պատարագ.
այլ ահե́ղ ակնկալութի(ւն) դատաստանին, եւ նախանձ հրոյն որ ուտիցէ զհակառակորդսն։
Արհամարհեալ ուրուք զօրէնսն մովսիսի, առանց ողորմութե(ան)ց՝ առ երկուք կամ երիւք վկայիւք մեռանէր.
իսկ ո՞րչափ սաստիկ պատժոց արժանի համարիցիք զայն, որ զորդին ա(ստուածո)յ առ ոտն եհար. եւ զարիւն նորո́յ ուխտին խառնակ համարեցաւ՝ որով սրբեցաւն, եւ զհոգին շնորհաց թշնամանեաց։
Այլ գիտեմք զայն որ ասացն. իմ են վրէժխնդրութի(ւն)ք եւ ե́ս հատուցից՝ ասէ տ(է)ր. եւ դարձեալ՝ թէ, դատի տ(է)ր զժողովուրդ իւր։
Ահ մեծ է անկանել ՛ի ձեռս ա(ստուածո)յ կենդանւոյ։
Արդ՝ յիշեցէք զաւո́ւրսն զառաջինս, յորս լուսաւորեալք բազո́ւմ ճգնաց եւ չարչարանա́ց համբերէք.
մերթ՝ ՛ի նախատինս եւ ՛ի նեղու(թ)ի(ւն)ս խայտառակեալք, մերթ կցո́րդք այնպիսեաց վաստակաւորացն լինել։
քանզի եւ ը(ստ) կապեալս չարչարեցարուք, եւ զյափշտակութի(ւն) ընչի́ց ձերոց խնդու(թեամ)բ ընկալարուք. քանզի գիտէիք թէ լաւագո́յն եւս ստացուածս ունիք անձանց յերկինս, ուր կանն եւ մնան։
Արդ մի́ մերժէք ՛ի ձէնջ զհամարձակութի(ւն)ն ձեր, յորում կայ մեծա́ց վարձուց հատուցումն.
պիտո́յ է ձեզ համբերութի(ւն). զի զկամս ա(ստուածո)յ արարեալ հասջի́ք աւետեացն։
զի փոքր մեւս եւս քան որչափ, որ գալո́ցն իցէ՝ եկեսցէ եւ ո́չ յամեսցէ։
զի արդարն իմ ՛ի հաւատո́ց կեցցէ. եւ եթէ յերկմի́տս ոք իցէ, ո́չ հաճեսցի ընդ նա անձն իմ։
Բայց մեք ո́չ եթէ երկմտութ(եա́մ)բ եմք ՛ի կորուստ. այլ հաւատովք ՛ի փրկութի(ւն) հոգւոց։