Ունե́լ ունէր եւ առաջինն՝ իրաւունս պաշտաման յա́յնժամ զաշխարհակա́ն սրբութի(ւն)ն։
Զի խորա́նն առաջին հանդերձեցաւ ա́յսպէս. յորում աշտանակն, եւ սեղանն, եւ հա́ցն նուիրաց՝ որ սրբու(թ)ի(ւն)ն կոչէր։
եւ յետ երկրորդ վարագուրին խորա́նն որ կոչէր սրբու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ց.
յորում կայր բուրվառն ոսկի, եւ ա́րկղն կտակարանաց պատեալ ներքոյ եւ արտաքոյ ոսկւով. յորում սափո́րն ոսկի լի́ մանանայիւ, եւ գաւազա́նն ահարոնի որ ծաղկեցաւ, եւ տախտա́կք կտակարանացն.
եւ ՛ի վերայ ն(ո)ր(ա) քրովբէքն փառաց՝ որ հովանի ունէին ՛ի վերայ քաւութե(ա)ն. վ(ա)ս(ն) որոյ՝ ո́չ է այժմ ասել մի ըստ միոջէ։
Եւ այն ամ(ենայն) իբրեւ ա́յնպէս հանդերձեալ կայր, յառաջին խորանն յամենայն ժամ մտանէին քահանայքն զպաշտամունսն կատարել.
բայց յերկրորդն՝ մի́անգամ ՛ի տարւոջն քահանայապետն. եւ զայն ո́չ առանց արեան, զոր մատուցանէր վ(ա)ս(ն) իւր, եւ վ(ա)ս(ն) ժողովրդեա́նն անգիտութե(ան)։
Զայս ցուցեալ հոգւոյն ս(ր)բ(ո)յ՝ մինչչե́ւ յայտնեալ էր ճանապարհի սրբութե(ան)ցն. քանզի դեռ առաջին խորանն ունէ́ր զհաստատութի(ւն).
որ է առակ ժամանակին որ առաջի կայր. յորում պատարագքն եւ զոհք մատչէին, որք ո́չ կարէին ըստ միտս կատարել զպաշտօնեայսն. բայց միայն կերակրովք եւ ըմպելեօք,
եւ պէսպէ́ս մկրտութ(եամ)բք՝ մարմնոյ արդարութի(ւն)քն. որ մինչեւ ՛ի ժամանակս ուղղութե(ա)ն ՛ի վերայ կային։
Այլ ք(րիստո)ս եկեալ քահանայապե́տ հանդերձելո́ցն բարեաց, մեծաւն եւ կատարելով՝ եւ անձեռագործ խորանաւն, ա́յս ինքն է՝ որ ո́չ յայսց արարածոց,
եւ ո́չ արեամբ նոխազաց եւ զուարակաց. այլ իւրո́վ արեամբն եմուտ միանգամ ՛ի սրբութի(ւն)սն յաւիտենակա́նս գտեալ զփրկութի(ւն)։
Զի եթէ արիւն ցլուցն եւ նոխազաց՝ եւ մոխիր երնջոցն ցանեալ՝ զպղծեալսն սրբէր առ ՛ի մարմնոյ սրբու(թեն)է.
ո՞րչափ եւս առաւել արիւնն ք(րիստո)սի, որ ՛ի ձեռն հոգւոյն յաւիտենականի մատոյց զանձն անարատ պատարագ ա(ստուածո)յ. սրբեսցէ́ զխիղճ մտաց ձերոց ՛ի մեռելոտի́ գործոց անտի՝ պաշտել զա(ստուա)ծ կենդանի։
Եւ վ(ա)ս(ն) այնորիկ նորո́յ ուխտիս է միջնորդ. զի յորժամ մա́հ լինիցի՝ ՛ի փրկու(թ)ի(ւն) վ(ա)ս(ն) առաջին ուխտին յանցանաց, զաւետի́ս առցեն հրաւիրե(ա)լքն ՛ի ժառանգու(թ)ի(ւն)ն յաւիտենից։
Քանզի ուր կտակ է, հա́րկ է զմա́հ ՛ի մէջ բերել զկտակագրին։
զի կտակ՝ յետ մահո́ւ հաստատուն է։ ապա թէ ոչ՝ զիա՞րդ իցէ հաստատուն, մինչ կտակագիրն կենդանի́ է։
ուստի եւ ո́չ առաջինն առանց արեան նորոգէր։
Քանզի իբրեւ պատմեցան ամ(ենայն) պատուիրանք օրինացն ՛ի մովսիսէ ժողովրդեանն, առեալ զարիւն ցլուցն եւ նոխազացն, ջրով՝ եւ բրդով՝ կարմրով՝ եւ զոպայիւ, զկտակարանօ́քն իսկ եւ զամ(ենայն) ժողովրդեամբն որոկեաց,
եւ ասէ. ա́յս է արիւն կտակին՝ զոր պատուիրեաց ձեզ ա(ստուա)ծ։
եւ զխորանա́ւն, եւ զամ(ենայն) կահիւ ապասուն նո́յնպէս որոկեաց զարիւնն։
եւ գրեթէ ամ(ենայն) ինչ արեամբն սրբէր ըստ օրինացն. եւ առանց հեղման արեան չլինէր թողու(թ)ի(ւն)։
Ապա հարկ էր օրինաւորացն՝ այնպիսեօ́քն սրբել. եւ բուն իսկ երկնաւորացն՝ առաւե́լ եւս պատարագօք քան՝զնոյնս։
զի ո́չ եթէ ՛ի ձեռագործ սրբութի(ւն)ս եմուտ ք(րիստո)ս՝ յօրինակս ճշմարտու(թ)ե(ան)ն. այլ ՛ի բո́ւն իսկ յերկինս, յանդիմա́ն լինել երեսացն ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) մեր։
Ո́չ զի բ(ա)զ(ու)մ անգամ մատուցանիցէ զանձն պատարագ՝ ո(ր)պ(էս) քահանայապետն որ մտանէր ՛ի սրբութի(ւն) սրբու(թ)ե(ան)ցն ամի ամի արեամբ օտարաւ.
ապա թէ ոչ՝ պարտ էր նմա բ(ա)զ(ու)մ անգամ չարչարել իսկզբանէ աշխարհի. բայց արդ՝ աւասիկ, նիանգամ ՛ի կատարած յաւիտեանց՝ յանարգու(թ)ի(ւն) մեղաց իւրով պատարագաւն յայտնեալ է։
Եւ զոր օրինակ կայ մնայ մարդկան միանգամ մեռանել, եւ յետ այնորիկ դատաստան.
նոյնպէս եւ ք(րիստո)ս միանգամ մատուցեալ պատարագ առ ՛ի բառնալոյ զմեղս բազմաց. իսկ յերկրորդումն առանց մեղա́ց յայտնեսցի այնոցիկ՝ որ ակն ունիցին նմա հաւատո́վք ՛ի փրկւոթի(ւն)։