TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 219
Previous part

Chapter: 8 
ԳԼՈՒԽ Ը՜.


Verse: 1  Link to gnt   Եւ բանից գլո́ւխ խօսիցս, այսպիսի ունիմք քահանայապետ, որ նստա́ւ ընդաջմէ մեծութե(ա)ն աթոռոյն յերկինս,

Verse: 2  Link to gnt   
սրբութե(ան)ցն պաշտօնեայ, եւ խորանին ճշմարտու(թ)ե(ան)՝ զոր տ(է)րն կանգնեաց՝ եւ ո́չ մարդ։

Verse: 3  Link to gnt   
Զի ամ(ենայն) քահանայապետ վ(ա)ս(ն) մատուցանելո́յ զզոհս եւ զպատարագս կայ. ուստի հա́րկ է եւ նմա́ ունել զոր մատուցանիցէ։

Verse: 4  Link to gnt   
Զի թէ է́ր յերկրէ, թերեւս չէ́ր իսկ քահանայ. զի գոյի́ն որ մատուցանէին ըստ օրինացն պատարագ.

Verse: 5  Link to gnt   
որք առակա́ւ եւ օրինակա́ւ պաշտէին երկնաւորա́ցն. ո(ր)պ(էս) եւ հրամայեցաւ մովսիսի՝ յորժամ գործելո́ց էր զվրան ժամուն. տեսջի́ր՝ ասէ, արասցե́ս զամ(ենայն) ըստ օրինակին որ ցուցաւ քեզ ՛ի լերինն։

Verse: 6  Link to gnt   
Բայց արդ՝ առատագո́յն եւս պաշտաման եհաս յ(իսու)ս, որչափ լաւագո́յն եւս ուխտի է́ միջնորդ՝ որ ՛ի յառաւե́լ աւետիսն օրինադրեցաւ։

Verse: 7  Link to gnt   
Զի եթէ առաջինն անարա́տ էր, ապա երկրորդին տեղի ո́չ խնդրէր։

Verse: 8  Link to gnt   
Նա՝ աւասիկ բամբասէ́ զն(ո)ս(ա)՝ եւ ասէ. ահաւասիկ աւուրք եկեսցեն՝ ասէ տ(է)ր, եւ կատարեցից ՛ի վերայ տա́նն ի(սրաէ)լի եւ ՛ի վերայ տանն յուդայ՝ ուխտ նո́ր.

Verse: 9  Link to gnt   
ո́չ ըստ ուխտին զոր եդի ընդ հարս ն(ո)ց(ա)՝ յաւուրն յորում առի ՛ի ձեռն՝ հանե́լ զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց. եւ զի նոքա ո́չ կացին յուխտին իմում, եւ ես անփո́յթ արարի զնոցանէ՝ ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 10  Link to gnt   
Այլ ա́յս է ուխտն զոր եդից տանդ ի(սրաէ)լի յետ աւուրցն այնոցիկ՝ ասէ տ(է)ր. տաց զօրէնս իմ ՛ի մի́տս ն(ո)ց(ա), եւ ՛ի սիրտս ն(ո)ց(ա) գրեցից զն(ո)ս(ա). եւ եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ, եւ նոքա եղիցին ինձ ՛ի ժողովուրդ։

Verse: 11  Link to gnt   
Եւ ո́չ եւս ուսուցանիցեն իւրաքանչիւր զքաղաքակից իւր, եւ իւրաքանչիւր զեղբայր իւր, եւ ասիցեն թէ ծանի́ր զտ(է)ր. զի ամենեքի́ն ծանիցեն զիս ՛ի փոքրկանց մինչեւ ցմեծամեծս ն(ո)ց(ա)։

Verse: 12  Link to gnt   
զի քաւի́չ եղէց անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա). եւ զմեղս ն(ո)ց(ա)՝ եւ զանօրէնու(թ)ի(ւն)ս այլ ո́չ եւս յիշեցից։

Verse: 13  Link to gnt   
Արդ՝ ասելո́վն նոր, հնացո́յց զառաջինն. եւ որ հնանա́յն եւ ծերանայ՝ մե́րձ է յապականութի(ւն)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.