TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 216
Previous part

Chapter: 5 
ԳԼՈՒԽ Ե՜.


Verse: 1  Link to gnt   Զի ամենա́յն քահանայապետ ՛ի մարդկանէ́ առե(ա)լ, վասն մարդկան կայ յա(ստուա)ծակո́յս կողմն անդր. զի մատուսցէ պատարագս, եւ զո́հս վ(ա)ս(ն) մեղաց։

Verse: 2  Link to gnt   
չափո́վ չարչարակից կարօղ է լինել՝ տգիտա́ց եւ մոլորելոց. քանզի եւ ինքն իսկ տկարութ(եամ)բ զգածեա́լ է։

Verse: 3  Link to gnt   
Վասն այնորիկ հա́րկ է՝ ո(ր)պ(էս) վ(ա)ս(ն) ժողովրդեանն, նոյնպէս եւ ը(ստ) անձի́ն մատուցանել պատարագս վասն մեղաց։

Verse: 4  Link to gnt   
Եւ ո́չ եթէ անձամբ ոք առնու պատիւ. այլ կոչեցեա́լն յա(ստուածո)յ՝ ո(ր)պ(էս) եւ ահարոն։

Verse: 5  Link to gnt   
նոյնպես եւ ք(րիստո)ս, ո́չ եթե անձին ինչ շուք եդ լինե́լ քահանայապետ. այլ որ խօսեցաւն առ նա, թէ որդի́ իմ ես դու, եւ այսօ́ր ծնայ զքեզ։

Verse: 6  Link to gnt   
ո(ր)պ(էս) եւ ՛ի միւսումն ասէ. դո́ւ ես քահանայ յաւիտեա́ն ըստ կարգին մելքիսեդեկի։

Verse: 7  Link to gnt   
Որ յաւուրս մարմնո́յ իւրոյ՝ աղօթս եւ պաղատանս առ ա́յն որ կարօղն էր ապրեցուցանել զնա, ուժգի́ն գոչմամբ եւ արտասուօք մատուցանէր. եւ լսելի լինէր առ լաւու(թ)ե(ան)ն։

Verse: 8  Link to gnt   
թէպէտ եւ որդի է, ուսաւ ՛ի չարչարանաց անտի զհնազանդութի(ւն)։

Verse: 9  Link to gnt   
Եւ իբրեւ կատարեցաւ՝ եղեւ ամ(ենայն) հնազանդելոց իւրոց պատճառք փրկու(թ)ե(ան)ն յաւիտենից.

Verse: 10  Link to gnt   
եւ անուանեցա́ւ յա(ստուածո)յ քահանայապետ յաւիտենի́ց ը(ստ) կարգին մելքիսեդեկի։

Verse: 11  Link to gnt   
Վասն որոյ՝ բ(ա)զ(ու)մ են մեզ բա́նք, եւ դժուարապատում ՛ի մեկնել. քանզի խօթամի́տք եղերուք լսելեօք։

Verse: 12  Link to gnt   
փոխանակ զի պա́րտ էր ձեզ լինել վարդապե́տս վ(ա)ս(ն) ժամանակին։ դարձեա́լ պիտո́յ է ձեզ ուսանել՝ թէ զի՞նչ են նշանագի́րք սկզբան բանիցն ա(ստուածո)յ. եւ եղերուք կարօ́տք կաթին, եւ ո́չ հաստատուն կերակրոյ։

Verse: 13  Link to gnt   
Զի ամ(ենայն) որ կաթնկե́ր է՝ տգէտ է բանին արդարու(թ)ե(ան), քանզի տղա́յ է։

Verse: 14  Link to gnt   
այլ կատարելո́ցն է հաստատուն կերակուր. որոց՝ վասն ՛ի չափսն հասանելոյ, ճաշակելիքն կիրթ են ընտրութե(ան) բարւոյ եւ չարի։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.