Երկիցո́ւք այսուհետեւ, գուցէ ՛ի թողուլ զաւետիսն՝ ՛ի մտանելոյ ՛ի հանգիստ ն(ո)ր(ա), գտանիցի ոք ՛ի ձէնջ նուազեա́լ։
քանզի եմք աւետարանեալք՝ ո(ր)պ(էս) եւ նոքայն. այլ ն(ո)ց(ա) ո́չինչ օգնեաց լուր բանին՝ չամոքելո́ցն ՛ի հնազանդու(թ)ի(ւն) հաւատոց։
Այլ մեք մտանե́մք ՛ի հանգիստն, որք հաւատացաքս՝ ո(ր)պ(էս) եւ ասացն, թէ ո(ր)պ(էս) երդուայ ՛ի բարկու(թ)ե(ան) իմում, թէ́ մտցեն ՛ի հանգիստ իմ. թէպէտ եւ արդիւնքն իսկզբանէ աշխարհի լիեալ էին։
քանզի ասէ ուրեք վ(ա)ս(ն) աւուրն եւթներորդի այսպէս. եւ հանգեա́ւ ա(ստուա)ծ յաւուրն եւթներորդի յամ(ենայն) գործոց իւրոց.
եւ աստ՝ դարձեալ ասէ՝ թէ́ մտցեն ՛ի հանգիստ իմ։
Եւ արդ՝ քանզի արգելա́ն ոմանք մտանել ՛ի նա, եւ որք յառաջագոյն աւետարանեա́լն էին՝ չմտին վ(ա)ս(ն) անհաւանու(թ)ե(ան)ն։
դարձեալ ա́յլ օր սահմանէ՝ զայսօ́րն ՛ի դաւթի, եւ ասէ՝ յետ այնչափ ժամանակաց, ո(ր)պ(էս) յառաջագո́յն ասաց, այսօր եթէ ձայնի ն(ո)ր(ա) լուիցէք՝ մի́ խստացուցանէք զսիրտս ձեր։
զի եթէ զն(ո)ս(ա) յիսովայ հանգուցեա́լ էր, ապա վասն այլո́յ աւուր ո́չ խօսէր յետ այնորիկ։
Արդ ուրեմն նուազեա́լ է շաբաթո́ւմն ժողովրդեանն ա(ստուածո)յ։
զի որ եմուտ ՛ի հանգիստն ն(ո)ր(ա), եւ նա́ հանգեաւ յիւրո́ց գործոց անտի. որպէս եւ ա(ստուա)ծ յիւրայոցն։
Փութասցո́ւք այսուհետեւ մտանե́լ յայն հանգիստ. զի մի́ ոք ընդ նովին օրինակաւ անհաւանու(թ)ե(ան)ն անկանիցի։
զի կենդանի է բանն ա(ստուածո)յ՝ եւ ազդօղ՝ եւ հատո́ւ քան զամ(ենայն) սուր երկսայրի, եւ անցանէ́ մինչեւ ցորոշումն շնչոյ՝ եւ ոգւոյ՝ եւ յօդից՝ եւ ուղղոյ. եւ քննի́չ է մտա́ց՝ եւ խորհրդոց սրտից։
Եւ չի́ք արարած աներեւոյթ յերեսաց նորա. այլ ամ(ենայն) ինչ մերկապարանո́ց կայ առաջի աչա́ց ն(ո)ր(ա)՝ զորմէ մեր բանքս են։
Ունիմք այսուհետեւ քահանայապե́տ մեծ՝ անցեա́լ ընդ երկինս,զյ(իսու)ս որդի ա(ստուածո)յ. պինդ կալցուք զխոստովանու(թ)ի(ւն)ն։
քանզի ո́չ եթէ ունիմք քահանայապետ, որ չիցէ կարօղ չարչարակի́ց լինել տկարութե(ան) մերոյ. այլ փո́րձ է ամենայնիւ, ըստ նմանութե(ան), առա́նց մեղաց։
Մատիցո́ւք այսուհետեւ համարձակութ(եամ)բ առաջի աթոռոյ շնորհա́ցն ն(ո)ր(ա). զի ընկալցուք զողորմութի(ւն), եւ գտցուք շնո́րհս ՛ի դէպ ժամանակի՝ օգնականութե(ան)։