Վասն այսորիկ պա́րտ է մեզ առաւել եւս ունկնդի́ր լինել բանիցն ասացելոց, զի մի́ երբէք նուազեսցուք։
Զի եթէ որ ՛ի ձեռն հրաշտակաց խօսեցաւ բանն, հաստատո́ւն եղեւ, եւ ամենայն յանցաւորութի́(ւն) եւ անհնազանդութի́(ւն) ընկալաւ զպատիժ պատուհասի.
մեք՝ զի՞արդ ապրեսցուք հեղդացեալք յայնպիսի փրկութ(են)է, որ սկի́զբն առ խօսելոյ ՛ի տ(եառ)նէ. եւ ՛ի ձեռն ա́յնոցիկ որ լուա́նն՝ ՛ի մե́զ հաստատեցաւ.
վկայեալ յա(ստուածո)յ նշանօք եւ արուեստիւք, եւ պէսպէ́ս զօրու(թեամ)բք, եւ մասամբք հոգւոյն ս(ր)բ(ո)յ՝ ըստ իւրո́ց կամաց։
զի ո́չ եթէ հրեշտակաց հնազանդեցոյց զհանդերձեալ աշխարհն, վ(ա)ս(ն) որոյ եւ մե́քս խօսիմք։
Վկայեա́ց ոք ուրեք՝ եւ ասէ. զի՞նչ է մարդ՝ եթէ յիշեսցես զնա, կամ որդի մարդոյ՝ թէ այց արասցես նմա։
փո́քր մի խոնա́րհ արարեր զնա քան զհրեշտակս. փառօք եւ պատո́ւով պսակեցեր զնա, եւ կացուցեր զնա ՛ի վերայ ձեռակերտաց քոց։
զամ(ենայն) ինչ հնազա́նդ արարեր ՛ի ներքոյ ոտից նորա։ Արդ՝ ՛ի հնազանդեցուցանելն զամ(ենայն), ո́չինչ եթող անհնազանդ ՛ի նմանէ. բայց այժմ ո́չ եւս տեսանեմք հնազանդեալ նմա զամենայն։
Այլ զփոքր մի խոնարհեալ քան զհրեշտակս, տեսանեմք զյ(իսու)ս՝ վ(ա)ս(ն) չարչարանա́ց մահուն, փառօք եւ պատուով պսակեալ. զի շնորհօ́քն ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) ամենեցուն զմահ ճաշակեսցէ։
Զի վայել է́ր իսկ նմա, վ(ա)ս(ն) որոյ ամ(ենայն)՝ եւ որով ամ(ենայն), բ(ա)զ(ու)մ որդիս ՛ի փառս ածել՝ եւ զառաջնորդ փրկութե(ան) ն(ո)ց(ա) չարչարանօ́ք կատարել։
Զի որ սրբէն եւ որ սրբին, ՛ի միոջէ́ էին ամենեքեան. վ(ա)ս(ն) որոյ ո́չ ամօթ համարի եղբարս անուանել զն(ո)ս(ա), եւ ասել.
պատմեցից զանուն քո եղբարց իմոց, եւ ՛ի մէջ եկեղեցւոյ օրհնեցից զքեզ։
եւ դարձեալ՝ թէ ես եղէց յուսացեա́լ ՛ի նա։ եւ դարձեալ՝ ահաւասիկ ես եւ մանկունք իմ զոր ե́տ ինձ ա(ստուա)ծ·
Արդ՝ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ, եւ ինքն իսկ մերձաւորութ(եամ)բ կցո́րդ եղեւ նոցունց. զի մահուն իւրով խափանեսցէ զայն որ զիշխանու(թ)ի(ւն) մահուն ունէր, ա́յսինքն է՝ զսատանայ.
եւ ապրեցուսցէ́ զայնոսիկ որ մահուն երկիւղիւ հանապազ կէին վտարանգեալք ՛ի ծառայու(թ)ի(ւն)։
Քանզի ո́չ երբէք զհրեշտակաց բուռն հարկանէ. այլ զզաւակէ́ն աբրահամու բուռն հարկանէ։
ուստի պարտ իսկ էր նմա ամենայնիւ եղբարց նմանել. զի ողորմած լինիցի, եւ հաւատարիմ քահանայապետ յա(ստուա)ծակո́յս կողմանէ անտի, առ ՛ի քաւելո́յ զմեղս ժողովրդեանն։
Զի որով ինքն չարչարեցաւ՝ զփորձ առեալ, կարօղ է եւ փորձանաւորացն օգնական լինել։