TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 212
Previous part

Book: Heb. 
ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ
ԹՈՒՂԹ։

Chapter: 1 
ԳԼՈՒԽ Ա՜.


Verse: 1  Link to gnt   ԲԱԶՈ́ՒՄ ՄԱՍԱՄԲՔ, ԵՒ բազում օրինակօք կանխաւ խօսեցաւ ա(ստուա)ծ ընդ հարսն մեր մարգարէիւք.

Verse: 2  Link to gnt   
՛ի վախճան աւուրցս այսոցիկ՝ խօսեցաւ ը(ստ) մեզ որդւո́վն, զոր եդ ժառանգ ամենայնի. որով եւ զյաւիտեանսն արար։

Verse: 3  Link to gnt   
Որ է լոյս փառաց՝ եւ նկարագի́ր էութե(ան) նորա. որ կրէ́ զամենայն բանիւ զօրու(թ)ե(ան) ոիրոյ. սրբու(թ)ի(ւն) մեղաց մերոց արարեալ, նստա́ւ ընդ աջմէ մեծութե(ա)ն ՛ի բարձունս։

Verse: 4  Link to gnt   
Այնչափ առաւել եղեալ քան զհրեշտակս, որչափ լա́ւ եւս քան զնոսա անուն ժառանգեաց։

Verse: 5  Link to gnt   
քանզի ցո՞ երբէք ասաց ՛ի հրեշտակաց. որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։ եւ դարձեալ՝ թէ ես եղէց նմ(ա) ՛ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի։

Verse: 6  Link to gnt   
Այլ յորժամ միւսանգամ մուծցէ զանդրանիկն յաշխարհ, ասէ. երկի́ր պագցեն նմա ամենայն հրեշտակք ա(ստուածո)յ։

Verse: 7  Link to gnt   
Այլ առ հրեշտակսն ասէ. ո́ արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր բոց հրոյ։

Verse: 8  Link to gnt   
Իսկ ցորդին ասէ. աթո́ռ քո ա(ստուա)ծ յաւիտեա́նս յաւիտենից. գաւազան ուղղութե(ան) գաւազան արքայութե(ան) քոյ։

Verse: 9  Link to gnt   
սիրեցեր զարդարու(թ)ի(ւն), եւ ատեցեր զանօրէնութի(ւն). վասն ա́յսորիկ օծ զքեզ ա(ստուա)ծ ա(ստուա)ծ քո իւղով ուրախութե(ան)՝ առաւե́լ քան զընկերս քո։

Verse: 10  Link to gnt   
եւ դու տ(է)ր իսկզբանէ զերկիր հաստատեցեր. եւ գործք ձեռաց քոց երկի́նք են։

Verse: 11  Link to gnt   
նոքա կորնչին՝ եւ դու կաս եւ մնա́ս. ամենեքեան իբրեւ զձորձս մաշեսցին,

Verse: 12  Link to gnt   
իբրեւ զվերարկու. դալարեսցես զն(ո)ս(ա) իբրեւ զհանդերձ, եւ դալարեսցին. բայց դու նո́յն իսկ ես՝ եւ ամք քո ո́չ պակասեսցեն։

Verse: 13  Link to gnt   
Ցո՞ երբէք ասաց ՛ի հրեշտակաց. նի́ստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։

Verse: 14  Link to gnt   
Ոչ ապաքէն ամենեքեան հոգիք են հարկաւո́րք՝ որ առաքին ՛ի սպասաւորութի(ւն) վասն այնոցիկ՝ որ ժառանգելոցն են զփրկութի(ւն)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.