Այլ վասն ժամուց եւ ժամանակաց ե́ղբարք՝ չէ́ ինչ պիտոյ գրել առ ձեզ։
զի դուք ինքնին իսկ ստոյգ գիտէք, թէ օ́ր տ(եառ)ն իբրեւ զգող գիշերի՝ այնպէս հասանէ։
Յորժամ ասիցեն թէ խաղաղու(թ)ի(ւն) եւ շինութի(ւն) է, յայնժամ յանկարծակի հասցէ ն(ո)ց(ա) սատակումն՝ որպէս եւ ե́րկն յղւոյ, եւ մի ապրեսցեն։
Այլ դուք ե́ղբարք՝ ո́չ էք ՛ի խաւարի, թէ օրն ձեր իբրեւ զգող ՛ի վերայ հասանիցէ.
զի ամենեքին դուք որդիք լուսո́յ էք, եւ որդիք տունջեան։ չե́մք գիշերոյ՝ չե́մք խաւարի.
ապա մի́ զքնո́վ անկանիցիմք՝ ո(ր)պ(էս) եւ այլքն. այլ արթո́ւնք եւ զուարթունք եղիցո́ւք.
Զի որ ննջենն՝ գիշերի́ ննջեն, եւ որ արբենանն՝ գիշերի́ արբենան։
այլ մեք զի տուընջեան եմք, արթո́ւնք եղիցուք, եւ զգեցցո́ւք զզրահսն հաւատոյ եւ զսիրոյ, եւ դիցո́ւք զսաղաւարտն յուսոյն փրկու(թ)ե(ան)։
Զի ո́չ ետ զմեզ ա(ստուա)ծ ՛ի բարկութի(ւն), այլ ՛ի փրկու(թ)ի(ւն) կենդանու(թ)ե(ան) ՛ի ձեռն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
որ մեռա́ւն վ(ա)ս(ն) մեր. զի եթէ արթո́ւնք իցեմք՝ եւ եթէ ննջիցեմք, նովա́ւ հանդերձ կեցցուք։
վ(ա)ս(ն) որոյ մխիթարեցէ́ք զմիմեանս, եւ շինեցէ́ք զիրեա́րս՝ ո(ր)պ(էս) եւ առնէ́քդ իսկ։
Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ ճանաչել զվաստակաւորս եւ զվերակացո́ւս ձեր ՛ի տ(է)ր, եւ զխրատի́չս ձեր։
եւ համարեցարո́ւք զն(ո)ս(ա) արժանի́ս առաւե́լ սիրոյ՝ վ(ա)ս(ն) գործո́յ նոցա։ խաղաղու(թ)ի(ւն) արարէ́ք ընդ միմեանս.
Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ խրատեցէ́ք զստահակս, մխիթարեցէ́ք զկարճամիտս, պատսպարա́ն լերուք տկարաց, երկայնամիտ լերուք առ ամենեսին։
Զգո́յշ լերուք՝ գուցէ ոք չարի չա́ր հատուցանիցէ. այլ յամ(ենայն) ժամ զբարեաց զհետ երթա́յք՝ առ միմեանս եւ առ ամենեսին։
Յամ(ենայն) ժամ ուրա́խ լերուք։
անդադա́ր աղօ́թս արարէք։
յամենայնի գոհացարո́ւք. զի ա́յս են կամք ա(ստուածո)յ ք(րիստո)սիւ յ(իսու)սիւ ՛ի ձեզ։
Զհոգին մի շիջուցանէք։
զմարգարէութի(ւն)ս մի́ արհամարհէք։
զամենայն ինչ փորձեցէ́ք. զբարին ընկալարո́ւք։
յամ(ենայն) իրաց չարաց ՛ի բա́ց կացէք։
Եւ ինքն ա(ստուա)ծ խաղաղու(թ)ե(ան) սո́ւրբ արասցէ զձեզ համօրէնս։ եւ բովանդակ ձե́ր ոգի, եւ շունչ, եւ մարմին՝ անարա́տ ՛ի գալուստ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի պահեսցի։
հաւատարիմ է՝ որ կոչեացն զձեզ, որ եւ արասցէ զնոյն։
Ե́ղբարք՝ աղօթս արարէք եւ ՛ի մեր վ(ե)ր(այ)։
Ողջո́յն տաջիք եղբարց ամենեցուն ՛ի համբոյր սրբութե(ան)։
երդմնեցուցանեմ զձեզ ՛ի տ(է)ր, ընթեռնո́ւլ զթուղթդ առաջի ամենայն եղբա́րց սրբոց։
Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ձեզ։