Այսուհետեւ ե́ղբարք՝ աղաչեմ զձեզ, եւ մխիթարեմ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի ո(ր)պ(էս) ընկալարուք ՛ի մէնջ, թէ ո՞րպէս պարտ իցէ ձեզ գնալ՝ եւ հաճո́յ լինել ա(ստուածո)յ. որպէս եւ գնա́յք իսկ, զի ե́ւս քան զեւս յաւելուցուք ՛ի նոյն։
Եւ գիտէ́ք՝ թէ որպիսի պատուիրանս տուաք ձեզ ՛ի տ(է)ր յ(իսու)ս։
զի ա́յս են կամք ա(ստուածո)յ, սրբութի́(ւն) ձեր. ՛ի բա́ց լինել ձեզ ՛ի պոռնկու(թեն)է,
գիտե́լ իւրաքանչիւրումեք ՛ի ձէնջ զիւր աման ստանալ սրբութ(եամ)բ եւ պատուով.
մի ՛ի ցաւս ցանկութե(ան)՝ որպէս եւ ա́յլ հեթանոսք որ ո́չ գիտեն զա(ստուա)ծ։
Մի́ զանցանել եւ զրկել յերի́դ յայդմիկ զեղբայր իւր. քանզի վրէժխնդիր է տ(է)ր ՛ի վերայ ամ(ենայն)ի այդորիկ. ո(ր)պ(էս) յառաջագո́յն ասացաք ձեզ, եւ եդաք վկայութի(ւն)։
քանզի ո́չ կոչեաց զմեզ ա(ստուա)ծ ՛ի պղծու(թ)ի(ւն)՝ այլ ՛ի սրբու(թ)ի́(ւն)։
այսուհետեւ որ անարգէ, ո́չ զմա́րդ անարգէ, այլ զա(ստուա)ծ՝ որ եւ ետ զհոգին ս(ուր)բ ՛ի ձեզ։
Այլ վ(ա)ս(ն) եղբայրսիրութե(ան)՝ չէ́ ինչ պիտոյ գրել առ ձեզ. զի դուք ինքնին իսկ ա(ստուա)ծուսոյցք էք՝ առ ՛ի զմիմեանս սիրելոյ։
քանզի եւ առնէ́ք իսկ զգո́յն յամ(ենայն) եղբարս, որ են յամ(ենայն) կողմանս մակեդովնացւոց։ Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ առաւե́լ եւս առաւելուլ եւ առատանալ. հանդարտել,
եւ գործել զիւրաքանչիւր. եւ գործե́լ ձեռօ́ք ձերովք, ո(ր)պ(էս) եւ պատուիրեցաք ձեզ, զի գնայցէք պարկեշտութ(եամ)բ առ արտաքինսն, եւ մի́ իւիք կարօտեալք իցէք։
Ո́չ կամիմ ե́ղբարք՝ եթէ տգէտք իցէք վ(ա)ս(ն) ննջեցելոցն. զի մի́ տրտմիցիք ո(ր)պ(էս) եւ այլքն որոց ո́չ գոյ յոյս։
եթէ հաւատամք՝ եթէ յ(իսու)ս մեռաւ եւ յարեաւ. նոյնպես եւ ա(ստուա)ծ զննջեցեալսն ՛ի ձեռն յ(իսու)սի ածցէ́ ընդ նմա։
Բայց զայս ասեմք տ(եառ)ն բանիւ. թէ մեք որ կենդանիքս եմք մնացեալք ՛ի գալստեանն տ(եառ)ն ո́չ ժամանեմք ննջեցելոցն։
զի ինքն տ(է)ր հրամանաւ ՛ի ձայն հրեշտակապետի, եւ ՛ի փող ա(ստուածո)յ իջանէ յերկնից. եւ մեռեալք ՛ի ք(րիստո)ս յարիցեն յառաջագոյն։
Ապա եւ մեք որ կենդանւոյն մնացեալ իցեմք՝ նոքօ́ք հանդերձ յափշտակեսցուք ամպովք ընդ առաջ տ(եառ)ն յօդս. եւ այնպէս յամ(ենայն) ժամ ընդ տ(եառ)ն լինիցիմք։
Այսուհետեւ մխիթարեցէ́ք զմիմեանս բանիւքս այսոքիւք։