Վասն որոյ ո́չ եւս ունիմք ժոյժ, զի բարւո́ք թուեցաւ մեզ միայն մնալ յաթէնս։
եւ առաքեցաք զտիմոթէ́ոս զեղբա́յր մեր եւ զգործակի́ց աւետարանին ա(ստուածո)յ, եւ հօրն ք(րիստո)սի, հաստատել զձեզ՝ եւ մխիթարել վ(ա)ս(ն) հաւատոցն ձերոց։
Զի մի́ տաղտկայցէք ՛ի նեղութի(ւն)սս յայսոսիկ. քանզի դուք ինքնին իսկ գիտէք, զի ՛ի սոյն կամք։
քանզի մինչ առ ձե́զն իսկ էաք՝ յառաջագո́յն ասէաք ձեզ, թէ նեղութի(ւն)ք հասանելո́ց են ՛ի վերայ մեր. ո(ր)պ(էս) եւ եղե́ւ իսկ՝ եւ գիտացէք։
Վասն այնորիկ եւ ես զի ո́չ ունէի ժոյժ՝ առաքեցի գիտէ́լ զհաւատսն ձեր. գուցէ́ արդեւք փորձեա́ց եւ զձեզ փորձիչն, եւ ընդունա́յն լինիցի ջանն մեր։
Բայց արդ՝ իբրեւ ե́կն տիմոթէոս ՛ի ձէնջ առ մեզ, եւ ե́տ մեզ զաւետիս հաւատոցն ձերոյ, եւ զսիրոյ, զի ունիք ՛ի մտի զյիշատա́կս մեր բարեաց յամ(ենայն) ժամ. եւ ցանկացեալ էք տեսանել զմեզ՝ ո(ր)պ(էս) եւ մեք զձե́զ.
վասն այսորիկ մխիթարեցա́ք ՛ի ձեզ ե́ղբարք՝ ՛ի վերայ ամ(ենայն) վշտա́ց եւ նեղութե(ան)ց ձերոց, ՛ի ձեռն հաւատոցն ձերոց.
զի այժմ՝ կենդանի́ եմք՝ եթէ դուք հաստատո́ւն կայցէք ՛ի տ(է)ր։
Զի՞նչ կարեմք գոհութի(ւն) մատուցանել ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) ձեր ՛ի վերայ ամ(ենայն) խնդութե(ա)ն զոր խնդա́մք վասն ձեր առաջի ա(ստուածո)յ մերոյ.
զցայգ եւ զցերեկ առաւե́լ եւս աղաչեմ՝ տեսանել զերեսս ձեր, եւ հաստատե́լ զպակասութի(ւն) հաւատոցն ձերոց։
Այլ ինքն ա(ստուա)ծ եւ հա́յր մեր՝ եւ տ(է)ր մեր յ(իսու)ս ք(րիստո)ս՝ ուղղեսցէ́ զճանապարհս մեր առ ձեզ։
եւ զձե́զ ինքն տ(է)ր բազմապատի́կս եւ առաւե́լս արասցէ սիրով ընդ միմեանս եւ առ ամենեսին՝ ո(ր)պ(էս) եւ մեք ՛ի ձեզ.
հաստատել զսիրտս ձեր անարա́տս ՛ի սրբութի(ւն) առաջի ա(ստուածո)յ եւ հօր մերոյ՝ ՛ի գալստեա́նն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ հանդերձ ամենայն սրբովք իւրովք։