Դուք ինքնին գիտէք ե́ղբարք զմուտն մեր առ ձեզ. զի ո́չ ընդունա́յն ինչ եղեւ.
այլ յառաջագո́յն չարչարեալք եւ թշնամանեա́լք, ո(ր)պ(էս) եւ դուք իսկ գիտէք ՛ի մէջ փիլիպեցւոց համարձակեցաք ա(ստուածո)վ մերով՝ պատմել ձեզ զաւետարանն ա(ստուածո)յ մեծա́ւ պատերազմաւ։
Զի մխիթարութի(ւն)ն մեր ո́չ ՛ի մոլորու(թեն)է է, եւ ո́չ ՛ի պղծու(թեն)է, եւ ո́չ նենգութ(եամ)բ.
այլ ո(ր)պ(էս) ընտրեցա́ք յա(ստուածո)յ հաւատարիմ լինել աւետարանին, նոյնպէս եւ խօսիմք. ո́չ իբրեւ մարդկան հաճոյ լինել, այլ ա(ստուածո)յ որ քննէ զսի́րտս մեր։
Զի ո́չ երբէք բանիւք ողոքանաց եղեաք առ ձեզ, որպէս եւ դուք իսկ գիտէք. եւ ո́չ ՛ի պատճա́ռս ագահու(թ)ե(ան), ո(ր)պ(էս) եւ ա(ստուա)ծ վկայէ́.
եւ ո́չ խնդրեցաք զփա́ռս ՛ի մարդկանէ, ո́չ ՛ի ձէնջ՝ եւ ո́չ յայլոց։
կարօ́ղ էաք ո(ր)պ(էս) ք(րիստո)սի առաքեալս ծանրանալ, այլ եղեաք հե́ղք ՛ի միջի ձերում. ո(ր)պ(էս) դայեակ մի որ սնուցանիցէ մանկունս.
նո́յնպէս եւ մեք գթայաք ՛ի ձեզ։ հաճոյ թուէր մեզ տալ ձեզ ո́չ միայն զաւետարանն ա(ստուածո)յ, այլ եւ զանձի́նս մեր. քանզի սիրելի́ք մեր եղերուք։
Յիշեցէ́ք ե́ղբարք՝ զվաստակն մեր եւ զջան. զի զցա́յգ եւ զցերեկ գործեաք վ(ա)ս(ն) չծանրանալո́յ ումեք ՛ի ձէնջ. եւ քարոզեա́ք ձեզ զաւետարանն ա(ստուածո)յ։
դուք ինքնին վկայէք՝ եւ ա(ստուա)ծ, ո(ր)պ(էս) սրբութ(եամ)բ եւ արդարու(թեամ)բ եւ անբծու(թեամ)բ՝ ձեզ հաւատացելոցդ եղեաք.
ո(ր)պ(էս) եւ գիտէ́ք իսկ. զի զիւրաքանչիւրոք ՛ի ձէնջ՝ իբրեւ հա́յր զորդիս՝
մխիթարեաք եւ սփոփեաք, եւ դնեաք վկայու(թ)ի(ւն) գնա́լ ձեզ արժանապէս ա(ստուածո)յ, որ կոչեացն զձեզ յիւր արքայու(թ)ի(ւն)ն եւ ՛ի փառս։
Վասն այնորիկ եւ մեք գոհանա́մք զա(ստուածո)յ անպակաս, զի առեալ զլուր բանին ա(ստուածո)յ առ ՛ի մէնջ՝ ընկալարուք, ո́չ իբրեւ զբան մարդկան, այլ որպէս ճշմարտիւ զբան ա(ստուածո)յ. որ եւ յաջողեալ իսկ է ՛ի ձեզ հաւատացեալսդ։
Զի դուք նմանօ́ղք եղերուք ե́ղբարք՝ եկեղեցեացն ա(ստուածո)յ՝ որ են ՛ի հրէաստանի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի զնո́յն չարչարանս չարչարեցայք եւ դուք ՛ի ձերո́ց ազգականաց, ո(ր)պ(էս) եւ նոքայն ՛ի հրէից.
որք եւ զտ(է)րն յ(իսու)ս սպանի́ն եւ զմարգարէսն, եւ զմեզ հալածեցին, եւ ա(ստուածո)յ յաչա́ց ելին. եւ ամ(ենայն) մարդկան հակառակ եղեն.
եւ արգելոյին զմեզ խօսել հեթանոսաց զի ապրեսցին. զի կատարեսցե́ն զմեղս իւրեանց յամ(ենայն) ժամ. քանզի հասեա́լ է ՛ի վերայ նոցա բարկութի(ւն) մինչեւ ՛ի սպառ։
Այլ մեք ե́ղբարք՝ թէպէտ եւ ո́րբ մնացաք ՛ի ձէնջ առ ժամանակ մի, երեսօք՝ եւ ո́չ սրտիւք. առաւե́լ եւս փութացաք տեսանել զերեսս ձեր մեծա́ւ ցանկու(թեամ)բ։
վասն այսորիկ կամեցայ գալ առ ձեզ ես պաւղոս՝ միանգամ եւ երկիցս, եւ խափանեա́ց զմեզ սատանայ։
Քանզի ո՞վ է մեր յոյս, կամ խնդութի(ւն), կամ պսա́կ պարծանաց մերոց, եթէ ոչ դուք ՛ի տ(է)ր՝ առաջի տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ՛ի նորա գալստեանն։
զի դուք էք փառք մեր եւ խնդութի(ւն)։