ՊԱՒՂՈՍ ԵՒ ՍԻՂՈՒԱՆՈՍ, եւ տիմոթէոս. եկեղեցւոյդ թեսաղոնիկեցւոց՝ յա(ստուա)ծ հայր մեր, եւ ՛ի տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս։
Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղու(թ)ի(ւն)։ Գոհանամք զա(ստուածո)յ յամենայն ժամ վասն ձե́ր ամենեցուն՝ յիշատա́կ առնել յաղօթս մեր անդադար.
յիշել զձեր գո́րծն հաւատոց, եւ զվաստակ սիրոյ՝ եւ զհամբերու(թ)ե(ան) յուսոյ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ առաջի ա(ստուածո)յ եւ հօ́ր մերոյ։
Գիտէ́ք եղբարք սիրեցեա́լք յա(ստուածո)յ՝ զընտրու(թ)ի(ւն)ն ձեր.
զի աւետարանն մեր՝ ո́չ եղեւ առ ձեզ միայն բանիւ, այլ եւ զօրութ(եամ)բ՝ եւ հոգւո́վ սրբով, եւ լրութ(եամ)բ բազմաւ. որպէս եւ գիտէք իսկ, թէ որպիսիք եղեաք ՛ի միջի ձերում վասն ձեր։
Եւ դուք նմանեալք մեզ՝ եւ տ(եառ)ն, ընկալա́յք զբանն ՛ի բազո́ւմ նեղու(թ)ե(ան)՝ խնդութ(եամ)բ հոգւոյն ս(ր)բ(ո)յ.
լինել ձեզ օրինակ ամենայն հաւատացելոց որ են ՛ի մակեդովնիա՝ եւ յաքայիա։
Զի ՛ի ձէնջ հնչաց բանն ա(ստուածո)յ. ո́չ միայն ՛ի մակեդովնիա եւ յաքայիա, այլ յամ(ենայն) տեղիս հաւա́տքն ձեր որ առ ա(ստուա)ծ են սփռեցան. զի այսուհետեւ ո́չինչ է պիտոյ մեզ եւ խօսել ինչ։
զի նոքի́ն իսկ պատմեն վ(ա)ս(ն) մեր, թէ ո՞րպէս եղեւ մեզ մո́ւտ առ ձեզ. եւ ո՞(ր)պ(էս) դարձայք առ ա(ստուա)ծ ՛ի կռո́ց անտի, ծառայել ա(ստուածո)յ կենդանւոյ եւ ճշմարտի.
եւ ա́կն ունել որդւոյ նորա յերկնից, զոր յարո́յցն ՛ի մեռելոց՝ զյ(իսու)ս, որ փրկելո́ցն է զմեզ ՛ի բարկութ(են)է անտի որ գալոցն է։