Տեա́րք՝ զիրաւունս եւ զհաւասարու(թ)ի(ւն) ծառայից ձերոց շնորհեցէ́ք. գոտասջի́ք զի եւ ձեր տ(է)ր գոյ յերկինս։
Աղօթից ստէ́պ կացէք. տքնե́լ ՛ի նմին գոհութ(եամ)բ։
աղօթս արարէք միանգամայն եւ վասն մեր. զի ա(ստուա)ծ բացցէ́ մեզ դուռն բանին, խօսել զխորհուրդն ք(րիստո)սի, վ(ա)ս(ն) որոյ եւ կապեա́լս կամ.
զի յայտնի արարից զնա որպէս արժա́ն իցէ ինձ խօսել։
Իմաստութ(եամ)բ գնասջիք առ արտաքինսն, գնոց առեալ զժամանակս։
եւ բանն ձեր յամ(ենայն) ժամ լի́ շնորհօք տ(եառ)ն, իբրեւ աղիւ համեմեա́լ լիցի. գիտե́լ ո(ր)պ(էս) արժան իցէ ձեզ իւրաքանչիւրումեք՝ տալ պատասխանի։
Այլ որ ինչ զինէն իցէ, ցուցցէ́ ձեզ զամ(ենայն) տիւքիկո́ս սիրելի եղբայր՝ եւ հաւատարիմ պաշտօնեայ՝ եւ ծառայակից ՛ի տ(է)ր.
զոր առաքեցի առ ձեզ դմին իրի, զի գիտասջիք վ(ա)ս(ն) մեր. եւ մխիթարեսցէ́ զսիրտս ձեր.
ոնեսեմա́ւ հանդերձ եղբարբ հաւատարմաւ եւ սիրելեաւ՝ որ է ՛ի ձէնջ. զամ(ենայն) ինչ ցուցցէ ձեզ՝ որ ինչ աստ է։
Ողջո́յն տայ ձեզ արիստարքոս գերեկից իմ, եւ մարկոս եղբօրորդի́ բառնաբայ. վ(ա)ս(ն) որոյ առէք պատուէր, եթէ եկեսցէ առ ձեզ՝ ընկալջիք զնա.
եւ յիսո́ւս որ անուանեալն է յուստոս, որք են ՛ի թլփատութ(են)է անտի։ զի դոքա́ միայն գործակից եղեն ինձ յարքայութե(ա)ն ա(ստուածո)յ, որք եւ եղեն իսկ ինձ մխիթարու(թ)ի(ւն)։
Ողջո́յն տայ ձեզ եպափրաս՝ որ ՛ի ձէնջ ծառայ յ(իսու)սի ք(րիստո)սի է. յամ(ենայն) ժամ պատերազմեալ վասն ձեր յաղօթս, զի կայցէք կատարեա́լք եւ լցեալք յամ(ենայն) կամս ա(ստուածո)յ։
վկայեմ նմա, զի բազում աշխատու(թ)ի(ւն) ունի վ(ա)ս(ն) ձեր, եւ վ(ա)ս(ն) լաւոդիկեցւոց, եւ վ(ա)ս(ն) այնոցիկ՝ որ յերապուլի́սն իցեն։
Ողջո́յն տայ ձեզ ղուկաս բժիշկ՝ եւ սիրելի, եւ դեմաս։
Ողջո́յն տաջիք եղբարց՝ որ են ՛ի լաւոդիկեայ, եւ նիմփայ, եւ որ առտնին եկեղեցին է ն(ո)ր(ա)։
եւ յօրժամ ընթեռնուցու առ ձեզ թուղթդ, արասջի́ք զի եւ ՛ի լաւոդիկեցւո́ց եկեղեցւոջն ընթերցցի. եւ զառ ՛ի լաւոդիկեցւոցն՝ զի եւ դո́ւք ընթեռնուցուք։
եւ ասասջի́ք ցարքիպպոս. զգո́յշ լեր սպասաւորութե(ան)դ, զոր ընկալար ՛ի տ(է)ր, զի զայդ կատարեսցե́ս։
Ողջոյնդ՝ ձեռի́ն իմոյ պաւղոսի է։ յո́ւշ լիցին ձեզ կապանքս իմ։