Եթէ յարերուք ընդ ք(րիստո)սի, ապա զվերինն խնդրեցէ́ք, ուր ք(րիստո)սն նստի ընդ աջմէ ա(ստուածո)յ.
զվերի́նն խորհեցարո́ւք, մի զայս որ յերկրի աստ է։
քանզի մեռարուք, եւ կեանքն ձեր ծածկեալ են ը(ստ) ք(րիստո)սի յա(ստուա)ծ։
իսկ յորժամ ք(րիստո)ս յայտնեսցի կեանքն ձեր, յայնժամ եւ դո́ւք ընդ նմա յայտնեսջիք փառօք։
Սպանէ́ք այսուհետեւ զանդամս ձեր զերկրաւորս. ՛ի բա́ց ընկեցէք զպոռնկութի(ւն), զպղծութի(ւն), զբիծ, զցանկութի(ւն) չարեաց, եւ զագահութի(ւն)՝ որ է կռապաշտութի(ւն).
վասն որոյ գա́յ բարկութի(ւն) ա(ստուածո)յ ՛ի վերայ որդւոցն անհաւանու(թ)ե(ան),
որովք եւ դուք երբեմն գնայիք՝ մինչ կենդանիքն էիք ՛ի ն(ո)ս(ա)։
Արդ՝ ՛ի բա́ց թօթափեցէք եւ դուք զայն ամ(ենայն), զբարկութի(ւն), զսրտմտութի(ւն), զչարութի(ւն), զհայհոյութի(ւն), զխեղկատակութի(ւն) ՛ի բերանոց ձերոց։
Մի́ ստէք միմեանց. մերկացարո́ւք զհին մարդն գործովքն իւրովք.
եւ զգեցարո́ւք զնո́րն նորոգեալ ՛ի գիտութի(ւն), ըստ պատկերի արարչին իւրոյ.
ուր ո́չ է հրեայ, եւ ո́չ հեթանոս, թլփատութի(ւն), եւ անթլփատութի(ւն), խուժ, դուժ, սկիւթացի, ծառայ, ազատ. այլ ամ(ենայն) եւ յամենայնի ք(րիստո)ս։
Զգեցարո́ւք այսուհետեւ իբրեւ ընտրեալք ա(ստուածո)յ՝ սուրբք եւ սիրեցեալք, զգո́ւթ, զողորմութի(ւն), զքաղցրութի(ւն), զխոնարհութի(ւն), զհեղութի(ւն), զերկայնմտու(թ)ի(ւն),
ներե́լ միմեանց, շնորհե́լ իրերաց, եթէ ուրուք զումեքէ տրտունջ ինչ իցէ. որպէս ա(ստուա)ծ ք(րիստո)սի́ւ շնորհեաց ձեզ, նոյնպէս եւ դուք։
Եւ ՛ի վերայ ամենայնի զսէ́րն, որ է զօդ կատարմանն.
եւ խաղաղութի(ւն)ն ք(րիստո)սի հաստատեսցի ՛ի սիրտս ձեր, յոր եւ կոչեցարուքն միով մարմնով։ Եւ գոհացօ́ղք լինիջիք.
զի բանն ք(րիստո)սի բնակեսցէ́ ՛ի ձեզ առատապէս. ամենայն իմաստու(թեամ)բ ուսուցանել եւ խրատե́լ զմիմեանս. սաղմոսիւք եւ օրհնութ(եամ)բք, եւ երգովք հոգեւորօք՝ եւ շնորհօք օրհնե́լ ՛ի սիրտս ձեր զա(ստուա)ծ։
Եւ զամենայն զոր եւ առնիցէք բանի́ւք եւ արդեամբք, զամենայն զոր եւ առնիցէք բանի́ւք եւ արդեամբք, զամենայն յանո́ւն տ(եառ)ն յ(իսու)սի արասջի́ք։ գոհացօ́ղք լինիջիք զա(ստուածո)յ եւ զհօրէ նովաւ։
Կանայք՝ հնազա́նդ լերուք արանց ձերոց. որպէս եւ վայել է ՛ի տ(է)ր։
Ա́րք՝ սիրեցէ́ք զկանայս ձեր, եւ մի́ դառնացուցանէք զնոսա։
Ո́րդիք՝ հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի, զի ա́յն է հաճոյ առաջի տ(եառ)ն։
Հա́րք՝ մի́ զայրացուցանէք զորդիս ձեր, զի մի́ տրտմեսցին։
Ծա́ռայք՝ հնազանդ լերուք տերանց ձերոց յամենայնի. մի́ առականէ́ ծառայու(թեամ)բ իբրեւ մարդահաճոյք. այլ միամտութ(եամ)բ սրտի երկնչե́լ ՛ի տ(եառ)նէ։
զոր ինչ առնիցէք՝ սրտի մտօ́ք գործեսջի́ք իբրեւ տ(եառ)ն, եւ ո́չ իբրեւ մարդկան։
Գիտասջի́ք զի ՛ի տ(եառ)նէ́ առնուցուք զհատուցումն ժառանգութե(ան) ձերոյ. քանզի տ(եառ)ն ք(րիստո)սի ծառայէք։
Իսկ ապիրատն ընկալցի́ ըստ իւրում ապիրատութե(ա)ն. զի չիք ակնառութի(ւն) առաջի ա(ստուածո)յ։