Կամիմ զի գիտիցէ́ք դուք՝ ո́րպիսի ճգնու(թ)ի(ւն)ս ունիմ յանձին վ(ա)ս(ն) ձեր՝ եւ վ(ա)ս(ն) լաւոդիկեցւոցն, եւ որոց չիցէ́ տեսեալ զերեսս իմ մարմնով։
զի մխիթարեսցի́ն սիրտք ն(ո)ց(ա)՝ տեղեկացեալք սիրով. եւ յամ(ենայն) մեծութի(ւն) լրութե(ան) իմաստու(թ)ե(ան)՝ ՛ի գիտութի(ւն) խորհրդոյն ա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
յորում ամ(ենայն) գա́նձք իմաստութե(ան) եւ գիտութե(ան) ծածկեալ կան։
Այլ զայս ասեմ, զի մի́ ոք զձեզ զառանցուսցէ պատիր բանիւք։
զի թէպէտ եւ մարմնով հեռի եմ, այլ հոգւով ընդ ձեզ եմ. խնդա́մ՝ իբրեւ տեսանեմ զկարգն ձեր, եւ զհաստատու(թ)ի(ւն) հաւատոցն ձերոց որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Արդ՝ ո(ր)պ(էս) ընկալարուք զք(րիստո)ս յ(իսու)ս զտ(է)ր, նովին գնասջի́ք,
արմատացեա́լք՝ եւ շինեալք ՛ի նա, եւ հաստատեալք ՛ի հաւատս, ո(ր)պ(էս) ուսարուքն՝ առաւելեա́լք ՛ի նմին գոհութ(եամ)բ։
Զգո́յշ լերուք, մի́ ոք իցէ որ զձեզ կողոպտիցէ ճարտարամտութ(եամ)բ՝ եւ սնոտի խաբէութ(եամ)բ, որք ըստ մարդկան աւանդութե(ան)՝ եւ ըստ տարերց աշխարհիս, եւ ո́չ ըստ յ(իսու)սի ք(րիստո)սի.
զի ՛ի նմա́ բնակէ ամ(ենայն) լրումն ա(ստուա)ծու(թ)ե(ան)ն մարմնապէս։
եւ էք դուք նովա́ւ լցեալք. որ է գլո́ւխ ամենայն իշխանութե(ան) եւ պետութե(ան)։
Որով թլփատեցարուք հաւատովք զանձեռագործ թլփատու(թ)ի(ւն)ն, ՛ի մերկանալ զանդամս մարմնոյ թլփատութ(եամ)բն ք(րիստո)սի։
թաղեա́լք ընդ նմին ՛ի մկրտութե(ա)ն, որով եւ ընդ նմին յարեա́յք հաւատովք՝ ա(ստուածո)յ ազդեցութե(ա)ն, որ յարոյց զնա ՛ի մեռելոց։
Եւ զձեզ որ երբեմն մեռեա́լն էիք ՛ի մեղս՝ եւ յանթլփատու(թ)ի(ւն) մարմնոյ ձերոյ, կենդանացո́յց յանձին իւրում. շնորհեաց մեզ զամ(ենայն) յանցանս մեր.
եւ ջնջեա́ց զձեռագիր մերոյ հակառակու(թ)ե(ան)ն հրամանօքն իւրովք։ որ կայր մեզ հակառակ, եբարձ զայն ՛ի միջոյ՝ եւ բեւեռեա́ց ընդ խաչափայտին։
մերկեա́ց զիշխանութի(ւն)ս եւ զպետու(թ)ի(ւն)ս. յայտ յանդիմա́ն խայտառակեաց նշաւակեալ զն(ո)ս(ա) յանձին իւրում ՛ի յարութե(ան) իւրում։
Մի́ ոք այսուհետեւ զձեզ դատեսցի՝ ուտելով կամ ըմպելով. կամ մասամբք տօնից, կամ ամսամտիւք կամ շաբաթուք.
որ են ստուե́րք հանդարձելոցն. այլ մարմին ք(րիստո)ս է։
Մի́ ոք զձեզ խաբեսցէ, որ կամիցի խոնարհութ(եամ)բ եւ կրօնիւք հրեշտակաց, զոր չիցէ́ տեսեալ զրահետ վարել՝ տարապարտ հպարտացեալ ՛ի մտաց մարմնոյ իւրոյ.
եւ ո́չ ունիցի զգլուխն ք(րիստո)ս, ուստի ամ(ենայն) մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարաբերեալ եւ խառնեալ՝ աճէ զաճումն ա(ստուածո)յ։
Եթէ մեռարուք ընդ ք(րիստո)սի ՛ի տարերց աշխարհիս, զի՞ եւս իբրեւ զկենդանիս աստէն յաշխարհի կրօնաւորիք։
մի́ մերձենար, մի́ ճաշակեր, մի́ հուպ լինիր.
որ է ամենայն ինչ ՛ի պէ́տս ապականութե(ան), ըստ պատուիրանաց եւ վարդապետութե(ան) մարդկան.
որ յիմաստութիւն իմն համարէ, ինքնակա́մ կրօնիւք եւ խոնարհութ(եամ)բ, եւ անխայութ(եամ)բ մարմնոյ. եւ ո́չ ՛ի պատիւ ինչ լրութե(ան) մարմնոյ։