Այսուհետեւ եղբա́րք իմ սիրելիք եւ անձկալիք, ուրախութի(ւն) իմ եւ պսակ. ա́յսպէս հաստատո́ւն կածէք ՛ի տ(է)ր՝ սի́րելիք։
ղեւոդիա աղաչեմ, եւ զսիւնտիք աղաչեմ զնոյն խորհել ՛ի տ(է)ր։
Այո́ աղաչեմ եւ զքեզ՝ մտերի́մ իմ եւ լծակից, եւ դու օգնակա́ն լինիջիր նոցա՝ որք յաւետարանին նահատակեցան ընդ իս կղեմա́ւ հանդերձ, եւ այլովք գործակցօ́ք իմովք. որոց անուանքն ՛ի դպրու(թ)ե(ան) կենաց։
Ուրա́խ լերուք ՛ի տ(է)ր յամ(ենայն) ժամ. դարձեալ ասեմ՝ ուրա́խ լերուք։
հեզու(թ)ի(ւն) ձեր յայտնի լիցի ամ(ենայն) մարդկան. տ(է)ր մերձ է։
Մի́ ինչ հոգայք. այլ ամ(ենայն) աղօթիւք եւ խնդրուածովք, գոհութ(եամ)բ, խնդրուածք ձեր յայտնի́ լիցին առ ա(ստուա)ծ։
եւ խաղաղութի(ւն)ն ա(ստուածո)յ՝ որ ՛ի վեր է քան զամ(ենայն) միտս, պահեսցէ́ զսիրտս ձեր եւ զմիտս ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Այսուհետեւ ե́ղբարք՝ որ ինչ ճշմարտու(թեամ)բ է, որ ինչ պարկեշտու(թեա́մ)բ, որ ինչ արդարու(թեամ)բ, որ ինչ սրբու(թեամ)բ, որ ինչ սիրով, որ ինչ համբաւ բարեաց, որ ինչ քաջութ(եամ)բ, որ ինչ գովու(թեամ)բ, զա́յն խորհիջի́ք։
զոր ուսարուքն եւ ընկալարուք, եւ լուայք եւ տեսէք յիս, զա́յն արարէք. եւ ա(ստուա)ծ խաղաղութե(ան) եղիցի ընդ ձեզ։
Ուրախ եղէ ես ՛ի տ(է)ր յոյժ. զի եւ դուք զմտաւ ածէք հոգա́լ ինչ վ(ա)ս(ն) իմ, ո(ր)պ(էս) եւ հոգայի́քն. բայց բարբարեիք իմն է։
իբր ո́չ առ կարօտու(թ)ե(ան) ինչ ասեմ. զի ես ուսա́յ՝ որովք կարեմ բաւական լինել։
Գիտե́մ նուազել, գիտե́մ առաւելուլ. յամենայնի ամենեւին խելամո́ւտ եմ, եւ յագել, եւ քաղցենալ. եւ առաւելուլ, եւ նուազե́լ։
յամենայնի կարօ́ղ եմ, այնու՝ որ զօրացոյցն զիս։
բայց բարւոք արարէք զի կցորդ եղերուք ինձ ՛ի նեղութե(ան)ս։
Գիտէ́ք եւ դուք փի́լիպեցիք, զի ՛ի սկզբան աւետարանին իբրեւ ելի ես ՛ի մակեդովնիա. եւ ո́չ մի եկեղեցի հաղորդեաց ինձ յաղագս տալոյ եւ առնլոյ, բայց միայն դո́ւք.
զի եւ ՛ի թեսաղոնիկ՝ միանգամ եւ երկիցս զպէտս իմ ետուք բերել։
Իբր ո́չ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն որ յաճախէ ՛ի բան ձեր։
Այլ իմ առեա́լ զամ(ենայն), եւ առաւելեա́լ եմ. ընկալայ՝ եւ լի́ եմ ՛ի ձեռն եպափրոդիտեայ, որ է ՛ի ձէնջ հոտ անուշից, պատարագ ընդունելի՝ հաճոյ ա(ստուածո)յ։
Եւ ա(ստուա)ծ իմ լի́ արասցէ զամ(ենայն) պէտս ձեր, ըստ իւրում մեծու(թ)ե(ան)ն՝ փառօք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Այլ ա(ստուածո)յ եւ հօր մերում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Ողջո́յն տաջիք ամ(ենայն) սրբոց՝ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Ողջո́յն տան ձեզ որ ընդ իս են եղբարք։
Ողջո́յն տան ձեզ ամենայն սուրբք. մանաւանդ որ ՛ ի տանէ կայսե́ր են։
Շնորհք տ(եառ)ն յ(իսու)սի ընդ ոգւոյդ ձերում. ամէն։