Այսուհետեւ եղբա́րք իմ, ուրա́խ լերուք ՛ի տ(է)ր. զնոյն գրել առ ձեզ՝ ինձ ոչ դանդաղելի է, եւ ձեզ կարի́ զգուշալի։
Զգո́յշ եղերուք ՛ի շանց անտի. զգո́յշ եղերուք ՛ի չար մշակաց անտի. զգո́յշ եղերուք ՛ի կրճատութ(են)է անտի։
զի թլփատութի(ւն)ն մե́ք եմք, որ հոգւովն ա(ստուածո)յ պաշտեմք, եւ պարծիմք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, եւ ո́չ ՛ի մարմին պարծացեալ եմք։
Թէպէտ եւ ես իսկ զնոյն վստահու(թ)ի(ւն) ունի́մ եւ ՛ի մարմնի, եթէ ոք համարիցի ա́յլազգ վստահ լինել ՛ի մարմին, առաւել եւս ես.
թլփատու(թեամ)բ ութօրեայ. յազգէ ի(սրաէ)լի, ՛ի ցեղէ բենիամինի. եբրայեցի́ յեբրայեցւոյ. ըստ օրինացն փարիսեցի́.
ըստ նախանձայոյզ լինելոյ՝ հալածէի́ զեկեղեցին. ը(ստ) արդարու(թ)ե(ան) օրինացն լիեալ անարա́տ։
Այլ որ ինչ ինձ շա́հն էր, զայն վնաս համարիմ վ(ա)ս(ն) ք(րիստո)սի։
այլ եւ համարիմ իսկ զամ(ենայն) վնաս՝ վ(ա)ս(ն) առաւել գիտութե(ա)ն յ(իսու)սի ք(րիստո)սի տ(եառ)ն մերոյ։ վ(ա)ս(ն) որոյ յամ(ենայն)է զրկեցայ՝ եւ համարիմ կղկղանս, զի զք(րիստո)ս շահեցայց,
եւ գտա́յց ՛ի նմա. իբրեւ ո́չ եթէ զի́մ ինչ արդարութի(ւն)՝ որ յօրինաց անտի է ունիցիմ, այլ զհաւատո́ցն ք(րիստո)սի, որ յա(ստուածո)յ արդարութի(ւն)ն է.
հաւատովք ճանաչե́լ զնա, եւ զզօրու(թ)ի(ւն) յարութե(ան) ն(ո)ր(ա), եւ զհաղորդու(թ)ի(ւն) չարչարանաց ն(ո)ր(ա), կերպարանակի́ց լինել մահու ն(ո)ր(ա).
թէ ո(ր)պ(էս) հասից ՛ի մեռելոցն յարու(թ)ի(ւն)։
Իբր ո́չ եթէ արդէն առեալ իցէ, կամ արդէն կատարեալ իցեմ. զհետ մտեա́լ եմ թէ հասի́ց, մանաւանդ թէ ըմբռնեալ իսկ իցեմ ՛ի քսէ յ(իսու)սէ։
Ե́ղբարք՝ եւ ո́չ համարիմ զանձն իմ թէ հասեալ իցեմ. բայց մի ինչ է, զի զառ ՛ի յետոյսն մոռացեալ է, եւ ՛ի յառաջադէ́մսն նկրտեալ եմ.
ուշ եդեալ ընթանամ ՛ի կէտ կոչմանն ա(ստուածո)յ, ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Այսուհետե́ւ որ միանգամ կատարեալքդ էք, զա́յս խորհեցարո́ւք. եւ եթէ ա́յլ ազգ ինչ խորհիցիք, սակայն եւ զա́յն ա(ստուա)ծ ձեզ յայտնեսցէ։
Բայց յոր ժամանեցա́քս՝ զայն խորհել, եւ սմին կանոնի միաբան լինել։
նմանօ́ղք ինձ եղիջիք ե́ղբարք, եւ գիտասջի́ք զայնպիսիսն որ այնպէ́սն գնայցեն, ո(ր)պ(էս) ունիքդ զմեզ ձեզ օրինակ։
Զի բազո́ւմք գնան, զորոց բ(ա)զ(ու)մ անգամ ասէի ձեզ. բայց ա́րդ՝ եւ լալով իսկ ասեմ զթշնամեաց խաչին ք(րիստո)սի.
որոց կատարածն կորո́ւստ է. որոց ա(ստուա)ծ որովայնն իւրեանց է, եւ փա́ռք ամօթն իւրեանց, որք զերկրաւո́րս եւ եթ խորհին։
Այլ մեր առաքինութի(ւն) յերկինս է, ուստի եւ փրկչի́ն ա́կն ունիմք՝ տ(եառ)ն յ(իսու)սի ք(րիստո)սի.
որ նորոգեսցէ զմարմին խոնարհու(թ)ե(ան) մերոյ, կերպարանակի́ց լինել մարմնոյ փառաց ն(ո)ր(ա), ը(ստ) զօրու(թ)ե(ան)ն՝ առ ՛ի կարօղ լինելոյ հնազանդեցուցանե́լ ը(ստ) իւրեւ զամ(ենայն)։