Արդ՝ եթէ մխիթարու(թ)ի(ւն) ինչ իցէ ՛ի ք(րիստո)ս, եթէ սփոփու(թ)ի(ւն) սիրոյ, եթէ հաղորդու(թ)ի(ւն) հոգւոյ, եթէ գթութի(ւն) եւ ողորմութի(ւն).
լցէ́ք զխնդու(թ)ի(ւն)ս իմ. զնո́յն խորհիջիք, զնո́յն սէր յանձին ունիջիք, համաշո́ւնչք, միախորհո́ւրդք.
մի́ ինչ ըստ գրգռութե(ան), եւ մի́ ինչ ըստ սնապարծու(թ)ե(ան). այլ խոնարհութ(եա́մ)բ զմիմեանս լա́ւ համարել առաւել քան զանձինս.
մի́ զանձանց եւ եթ գիտել, այլ իւրաքանչիւրոք զընկերին։
Զա́յն խորհեսցի իւրաքանչիւրոք ՛ի ձէնջ, որ եւ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
որ ՛ի կերպարանս ա(ստուածո)յ է, ոչինչ յափշտակութի(ւն) համարեցաւ զլինելն հաւասար ա(ստուածո)յ.
այլ զանձն ունայնացո́յց զկերպարանս ծառայի առեալ՝ ՛ի նմանութի(ւն) մարդկան եղեալ, եւ կերպարանօք գտեալ իբրեւ զմարդ։
խոնարհեցո́յց զանձն, լիեալ հնազանդ մահո́ւ չափ, եւ մահու խաչի́։
Վասն որոյ եւ ա(ստուա)ծ զնա առաւե́լ բարձրացոյց. եւ շնորհեաց նմ(ա) անուն՝ որ ՛ի վե́ր է քան զամ(ենայն) անուն։
զի յանուն յ(իսու)սի ք(րիստո)սի ամ(ենայն) ծունր կրկնեսցի, երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ սանդարամետականաց.
եւ ամ(ենայն) լեզու խոստովան լիցի, թէ տ(է)ր է յ(իսու)ս ք(րիստո)ս ՛ի փառս ա(ստուածո)յ հօր։
Այսուհետեւ սիրելի́ք իմ ո(ր)պ(էս) յամ(ենայն)ի հնազանդեցարուք, մի միայն ՛ի գալստեան իմում, այլ առաւե́լ եւս ա́յժմ՝ յորժամ հեռի́ս եմ ՛ի ձէնջ, ահիւ եւ դողու(թեամ)բ զանձա́նց փրկու(թ)ի(ւն) գործեցէ́ք։
զի ա(ստուա)ծ է որ յաջողէ ՛ի մեզ զկամելն եւ զառնելն վ(ա)ս(ն) հաճութե(ան)։
Զամ(ենայն) ինչ գործեցէք առանց տրտնջելոյ եւ քրթմնջելոյ.
զի եղիջիք անբիծք եւ անարատք՝ որդիք ա(ստուածո)յ, անմե́ղք ՛ի մէջ կամակոր եւ խեղաթե́ւր ազգին։ յորոց միջի երեւիցիք իբրեւ լուսաւո́րք աշխարհի.
զբա́նն կենաց ունել յանձինս՝ ՛ի պարծա́նս ինձ յաւուրն ք(րիստո)սի. զի ո́չ ընդունա́յն ինչ ընթացայ, եւ ո́չ ընդունայն վաստակեցի։
Այլ թէպէտ եւ նուիրիմ ՛ի վերայ պատարագի եւ պաշտաման հաւատոցն ձերոց, խնդամ եւ ուրախակից եմ ամենեցուն ձեր.
նոյնպէս եւ դուք խնդացէ́ք՝ եւ ուրախակի́ց եղերուք ինձ։
Բայց յուսամ ՛ի տ(է)ր յ(իսու)ս, զտիմոթէոս վաղվաղակի արձակել առ ձեզ. զի եւ ինձ սրտի դեւր լինիցի, յորժամ գիտիցեմ ինչ զձէնջ։
զի ո́չ զոք ունիմ համաշունչ, եթէ ընտանեբա́ր հոգայցէ վ(ա)ս(ն) ձեր։
զի ամենեքին զանձանց խնդրեն, եւ ո́չ զյ(իսու)ս ք(րիստո)ս։
Բայց զփորձ ն(ո)ր(ա) գիտէք եւ դուք, զի իբրեւ որդի հօ́ր ծառայաց ընդ իս յաւետարանին։
արդ՝ զսա ակնունիմ արձակե́լ, ո(ր)պ(էս) նոյնհետայն զանձնէ ստուգեցից։
այլ յուսացեալ եմ ՛ի տ(է)ր՝ թէ եւ ե́ս իսկ ընդ հուպ եկից։
Բայց լա́ւ համարեցայ զեպափրոդիտոս զեղբայր եւ զգործակից եւ զինուորակից իմ, զձե́ր առաքեալ, եւ զպաշտօնեայ իմոց պիտոյից՝ առաքել առ ձեզ։
քանզի եւ ի́նքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել զամենեսին զձեզ. եւ հոգայր, զի ձեր լուեալ էր թէ խօթացա́ւ։
եւ արդարեւ խօթացաւ մե́րձ ՛ի մահ. այլ ա(ստուա)ծ ողորմեցա́ւ նմա. ո́չ նմա միայն, այլ եւ ինձ. զի մի́ տրտմութի(ւն) ՛ի վերայ տրտմութե(ան) կրիցեմ։
Արդ՝ փութապէս յղեցի զնա, զի տեսեալ զնա միւսանգամ ուրա́խ լինիցիք. եւ ես առանց տրտմութե(ա́ն) եղէց։
Ընկալջի́ք զնա ՛ի տ(է)ր ամ(ենայն) խնդութ(եամ)բ, եւ զայնպիսիսն առ պատուակա́նս ունիջիք։
զի վ(ա)ս(ն) գործո́յ տ(եառ)ն մինչեւ ՛ի մահ մերձեցաւ, դո́ւն գործեալ ոգւովք չափ. զի լցցէ́ զձեր պակասութի(ւն) իմոյ ապասաւորութե(ա)ն։