ՊԱ́ՒՂՈՍ ԵՒ ՏԻՄՈԹէ́ՈՍ, ծառա́յք յ(իսու)սի ք(րիստո)սի՝ ամենայն սրբոց ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, որ են ՛ի կողմանս փիլիպեցւոց, եպիսկոպոսակցօ́ք եւ սարկաւագօք։
Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
Գոհանամ զա(ստուածո)յ իմոյ ՛ի վերայ ամենայն յիշատակաց ձերոց։
յամենայն ժամ, յամենայն խնդրուածս իմ՝ վասն ձե́ր ամենեցուն առնել աղօ́թս խնդութ(եամ)բ.
վ(ա)ս(ն) հաղորդու(թ)ե(ան) ձերոյ ընդ աւետարանին, յօրէ́ յառաջնմէ մինչեւ ցայժմ։
Վստա́հ եմ յայդ, թէ որ սկսա́ւն ՛ի ձեզ զգործս բարեաց՝ կատարեսցէ́ մինչեւ յօրն յ(իսու)սի ք(րիստո)սի.
որպէս իրա́ւ իսկ թուի ինձ խորհել զայս վ(ա)ս(ն) ձե́ր ամենեցուն. վ(ա)ս(ն) ունելո́յ ինձ զձեզ ՛ի սրտի ՛ի կապանս իմում, եւ ՛ի պատասխանատութե(ան) իմում, եւ ՛ի հաստատու(թ)ե(ան) աւետարանին. կցո́րդս ինձ շնորհաց զձե́զ ամենեսին լինել։
Վկա́յ է ինձ ա(ստուա)ծ, ո(ր)պ(էս) անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթո́վքն ք(րիստո)սի յ(իսու)սի։
եւ զայն աղօթս առնեմ. զի սէրն ձեր ե́ւս քան զեւս առաւե́լ լիցի ՛ի գիտութե(ան) եւ յամ(ենայն) իմաստութե(ան).
ընտրել ձեզ զլաւն, զի իցէք հաստատունք եւ առանց գայթագղութե(ան) ՛ի յաւուրն ք(րիստո)սի.
լցեա́լ պտղո́վք արդարութե(ան) ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի, ՛ի փառս եւ ՛ի գովեստ ա(ստուածո)յ։
Կամիմ թէ գիտիցէ́ք եղբարք. զի որ ինչ վասն իմ էր, ե́ւս քան զեւս ՛ի յառաջադիմութի(ւն) աւետարանին եկն.
մինչեւ կապանաց իմոց յայտնի լինել ՛ի ք(րիստո)ս, յամ(ենայն) հրապարակիս, եւ առ ա́յլս ամենեսեան.
եւ առ բ(ա)զ(ու)մ եղբարս ՛ի տ(է)ր. որ վստա́հ են կապանօքս իմովք, առաւե́լ եւս համարձակել՝ առանց երկիւղի զբանն ա(ստուածո)յ խօսել։
Ոմանք առ նախանձո́ւ եւ հակառակութե(ան), եւ ոմանք մտադիւրութ(եա́մ)բ իսկ զք(րիստո)ս քարոզեն.
եւ ոմանք ՛ի սիրո́յ, քանզի գիտեն եթէ ՛ի պատասխանատու(թ)ի(ւն) աւետարանին կամ.
եւ ոմանք առ հեստու(թ)ե(ան) զք(րիստո)ս պատմեն, այլ ո́չ սրբու(թեամ)բ. քանզի համարին նեղութի(ւն)ս յարուցանել ՛ի վերայ կապանաց իմոց։
Բայց այս զի՞նչ է. որով օրինակաւ եւ իցէ́, եթէ պատճառանօք՝ եւ եթէ ճշմարտութ(եամ)բ, ք(րիստո)ս պատմի́. եւ ընդ այս խնդա́մ՝ այլ եւ ուրախ եւս եղէց։
զի գիտեմ եթէ այս պահի́ ինձ փրկութի(ւն) ՛ի ձերոց խնդրուածոց, եւ ՛ի պարգեւաց հոգւոյն յ(իսու)սի ք(րիստո)սի,
ըստ ակնկալու(թ)ե(ան) եւ յուսոյն իմոյ. զի մի́ իւիք յամօթ եղէց. այլ ամ(ենայն) համարձակութ(եամ)բ՝ ո(ր)պ(էս) յամ(ենայն) ժամ. եւ այժմ մեծասցի́ ք(րիստո)ս ՛ի մարմնի իմում, եթէ կենօք՝ եւ եթէ մահու։
Զի ինձ կեա́նք ք(րիստո)ս է, եւ մեռանել շա́հ։
ապա եթէ կեանքս մարմնոյ՝ այս ինձ պտուղ գործոյ է. եւ զի́նչ ընտրեցից, զայն ո́չ գիտեմ։
նեղեա́լ եմ յերկոցունց՝ զցանկա́լն, ելանել եւ ընդ ք(րիստո)սի լինել, առաւե́լ լաւ համարիմ.
եւ կալ մնալ աստէն ՛ի մարմնի, կարեւոր եւս վ(ա)ս(ն) ձեր։
Եւ զայս յուսացեալ գիտեմ, եթէ կացից՝ եւ մնացի́ց ամենեցուն ձեզ, ՛ի ձեր զարգանա́լ եւ խրա́խ լինել ՛ի հաւատս։
զի պարծանք ձեր առաւե́լ լինիցին ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս ինեւ ՛ի միւսանգամ գալստեան իմում առ ձեզ։
Միայն թէ արժանի́ աւետարանին գնայցէք։ զի եթէ գայցեմ, եւ տեսանիցեմ զձեզ. եւ եթէ հեռի́ իցեմ, եւ լսիցե́մ զձէնջ. զի հաստատո́ւն կայցէք ՛ի մի հոգի, եւ միո́վ շնչով նահատակիցիք ՛ի հաւա́տս աւետարանին.
եւ մի́ զանգիտիցէք։ եւ մի́ իւիք ՛ի հակառակորդաց անտի. որ է նոցա հանդէ́ս կորստեան, եւ ձերոյ՝ փրկու(թ)ե(ան)։
Եւ այդ՝ յա(ստուածո)յ է, որ ձեզ շնորհեցաւ վասն ք(րիստո)սի, ո́չ միայն ՛ի նա հաւատալ՝ այլ եւ վասն նորա չարչարե́լ.
զնո́յն պատերազմ ունել՝ զոր յի́սն տեսէք, եւ այժմ լսէ́ք յինէն։