Նմանօ́ղք եղերուք ա(ստուածո)յ, իբրեւ որդիք սիրելիք.
եւ գնացէ́ք սիրո́վ՝ ո(ր)պ(էս) եւ ք(րիստո)ս սիրեաց զմեզ, եւ մատնեաց զանձն իւր վ(ա)ս(ն) մեր, պատարագ եւ զենումն ա(ստուածո)յ ՛ի հոտ անուշից։
Այլ պոռնկու(թիւ)ն եւ ամ(ենայն) պղծութի(ւն), կամ ագահու(թ)ի(ւն), եւ անուանեսցի մի́ ՛ի միջի ձերում, ո(ր)պ(էս) եւ վայելէ սրբոց.
եւ զազրութի(ւն), կամ խօ́սք յիմարու(թ)ե(ան), կամ խեղկատակութի(ւն), որ ո́չ վայելէ. այլ մանաւանդ գոհութի(ւն)։
Զայս տեղեկացեալ գիտասջի́ք. թէ ամ(ենայն) պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ է կռապարիշտ՝ ո́չ ունի ժառանգութի(ւն) յարքայու(թ)ե(ան)ն ք(րիստո)սին եւ ա(ստուածո)յ։
Մի́ ոք զձեզ խաբեսցէ բանիւք սնոտւովք. զի վ(ա)ս(ն) ա́յսորիկ իսկ գայ բարկու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ՛ի վերայ որդւոցն անհաւանութե(ան)։
Մի́ այսուհետեւ լինիք բաժանորդք ն(ո)ց(ա)։
զի թէպէտ եւ երբեմն էիք խաւար, արդ՝ լո́յս էք ՛ի տ(է)ր, իբրեւ զորդի́ս լուսոյ գնացէ́ք.
զի պտուղ լուսոյ ամ(ենայն) բարութ(եամ)բ է՝ եւ արդարու(թեամ)բ՝ եւ ճշմարտութ(եամ)բ։
Փորձեցէ́ք՝ զինչ է հաճոյ տ(եառ)ն.
եւ մի́ կցորդ լինիք անպտղութե(ան) գործոցն խաւարի. այլ մանաւանդ յանդիմանեցէ́ք։
զի որ ՛ի ծածուկ ինչ գործի ՛ի նոսա, զայն եւ խօսե́լ աղտեղի է։
այլ ամ(ենայն) ինչ յանդիմանեալ ՛ի լուսոյ՝ յայտնի́ լինի. զի ամ(ենայն) ինչ որ յայտնի է՝ լո́յս է։
Վ(ա)ս(ն) որոյ եւ ասէ. արի́ որ ննջեսդ, եւ կանգնեա́ց ՛ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ ք(րիստո)ս։
Տեսջի́ք ո(ր)պ(էս) ճշմարտիւ գնայցէք. մի́ իբրեւ անիմաստք,
այլ իբրեւ իմաստունք. գնեցէ́ք զժամանակս, զի աւուրքս չարութե(ա́ն) են։
վ(ա)ս(ն) այնորիկ մի́ լինիք անմիտք, այլ իմացարո́ւք զինչ են կամք տ(եառ)ն։
Եւ մի́ արբենայք գինւով, յորում զեղխու(թ)ի́(ւն) է. այլ մանաւանդ լցարո́ւք հոգւով.
խօսել ՛ի սիրտս ձեր սաղմոսիւք եւ օրհնութ(եամ)բք, եւ երգովք հոգեւորօք. երգել եւ սաղմոսել ՛ի սիրտս ձեր տ(եառ)ն։
Գոհացարուք յամ(ենայն) ժամ ՛ի վերայ ամենայնի, յանուն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ հօ́րն եւ ա(ստուածո)յ.
հնազանդ լերուք միմեանց երկիւղիւն ք(րիստո)սի։
Կանայք՝ իւրեանց արանց հնազա́նդ լիցին իբրեւ տ(եառ)ն.
զի այր է գլուխ կնոջ, ո(ր)պ(էս) եւ ք(րիստո)ս գլո́ւխ է եկեղեցւոյ. եւ ինքն է փրկիչ մարմնոյ։
այլ ո(ր)պ(էս) եկեղեցին հնազանդ լինի ք(րիստո)սի, նոյնպէս եւ կանայք իւրեանց արանց յամ(ենայն)ի։
Արք՝ սիրեցէ́ք զկանայս ձեր. ո(ր)պ(էս) եւ ք(րիստո)ս սիրեաց զեկեղեցի, եւ զանձն իւր մատնեաց վասն նորա.
զի զնա սրբեսցէ́ սրբու(թեամ)բ աւազանին բանիւ.
զի կացուսցէ ինքն իւր յանդիման փառաւո́ր զեկեղեցի, զի մի́ ունիցի ինչ արատ, կ(ա)մ աղտեղու(թ)ի(ւն), կամ ա́յլ ինչ յայսպիսեաց. այլ զի իցէ սո́ւրբ եւ անարատ։
Նոյնպ(է)ս պարտին արք սիրել զիւրեանց կանայս, իբրեւ զիւրեանց մարմինս։ որ սիրէ զկին իւր, զանձն իւր սիրէ։
զի ո́չոք երբէք ատեայ զանձն իւր, այլ սնուցանէ եւ դարմանէ́ զնա, ո(ր)պ(էս) եւ ք(րիստո)ս զեկեղեցի.
զի անդա́մք եմք մարմնոյ նորա, ՛ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա։
Վասն ա́յսորիկ թողցէ այր զհայր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եւ եղիցին երկոքին ՛ի մարմին մի։
Խորհուրդս այս՝ մեծ է, բայց ես ասեմ իսկ ՛ի ք(րիստո)ս, եւ յեկեղեցի։
այլ եւ դուք նոյնպէս մի ըստ միոջէ. զի իւրաքանչի́ւրոք զի́ւր կին՝ այնպես սիրեսցէ՝ իբրեւ զի́ւր անձն. եւ կին երկնչիցի́ յառնէ իւրմէ։