Արդ՝ աղաչեմ զձեզ ես որ կապեալս եմ ՛ի տ(է)ր, արժանի́ գնալ կոչմանն յոր կոչեցարուք։
ամ(ենայն) խոնարհութ(եամ)բ, եւ հեղութ(եամ)բ, եւ երկայնմտու(թեամ)բ՝ անսալ միմեանց սիրով
փութալ պահել զմիաբանու(թ)ի(ւն) հոգւոյն յօդիւ խաղաղութե(ան)։
մի մարմին՝ եւ մի հոգի. ո(ր)պ(էս) եւ կոչեցարուք ՛ի մի յոյս կոչման ձերոյ։
Մի է տ(է)ր, մի հաւատք, մի մկրտու(թ)ի(ւն)։
մի ա(ստուա)ծ, եւ հա́յր ամենեցուն, որ ՛ի վերայ ամենայնի, եւ ընդ ամենեսին, եւ յամենեսին ՛ի մեզ։
Այլ իւրաքանչի́ւր ումեք ՛ի մէնջ տուեալ են շնո́րհք ըստ չափոյ պարգեւացն ք(րիստո)սի։
վասն որոյ եւ ասէ. ե́լ ՛ի բարձունս՝ գերեաց զգերութի(ւն), եւ ետ պարգեւս մարդկան։
Որ ելն զի՞նչ է, եթէ ոչ՝ զի էջ նախ ՛ի ստորին կողմ երկրի։
որ էջն, նո́յն է՝ եւ որ ելն ի վերոյ քան զամ(ենայն) երկինս, զի լցցէ́ զամ(ենայն)։
Եւ նա́ ետ զոմանս առաքեալս, զոմանս մարգարէ́ս, զոմանս աւետարանիչս, զոմանս հովիւս եւ վարդապետս.
՛ի հաստատութի(ւն) սրբոց, ՛ի գո́րծ պաշտաման, ՛ի շինուա́ծ մարմնոյն ք(րիստո)սի.
մինչեւ հասցուք ամենեքեան ՛ի մի միաբանութի(ւն) հաւատոց՝ եւ գիտու(թ)ե(ան) որդւոյն ա(ստուածո)յ. յայր կատարեալ ՛ի չափ հասակի կատարմանն ք(րիստո)սի։
Զի մի́ յայսմհետէ իցեմք տղա́յք խռովեալք եւ տատանեալք յամ(ենայն) հողմոց վարդապետու(թ)ե(ան), խաբէութ(եամ)բ մարդկան. խորամանգութ(եամ)բ ՛ի խաբէութի(ւն) մոլորու(թ)ե(ան)։
այլ ճշմարտեալք սիրով՝ աճեցուսցուք ՛ի նա զամ(ենայն), որ է գլո́ւխ ք(րիստո)ս.
ուստի ամ(ենայն) մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամ(ենայն) խաղալեօք տարաբերու(թ)ե(ան)՝ ը(ստ) ազդեցու(թ)ե(ան)՝ չափով ը(ստ) իւրաքանչի́ւր մասին՝ զաճո́ւմն մարմնոյ գործէ՝ ՛ի շինած անձին իւրոյ սիրով։
Արդ՝ զայս ասեմ եւ ուխտեմ ՛ի տ(է)ր. մի́ եւս ձեզ զնոյն օրինակ գնալ, ո(ր)պ(էս) եւ այլ հեթանոսք գնան՝ ունայնու(թեամ)բ մտաց իւրեանց.
որոց խաւարեա́լ են սիրտք իւրեանց, եւ օտարածեա́լ են ՛ի կենաց անտի ա(ստուածո)յ, վասն տգիտութե(ա)ն որ է ՛ի նոսա, վասն կուրու(թ)ե(ա́ն) սրտից իւրեանց։
որք զանձանց իւրեանց զյոյսն հատին, եւ մատնեցին զանձինս գիջութե(ան), ՛ի գործս ամ(ենայն) պղծու(թ)ե(ան) ագահութ(եամ)բ։
Այլ դուք՝ ո́չ այսպէս ուսարուք զք(րիստո)ս։
թէպէտ եւ լուարուք զնմանէ՝ եւ նովաւ ուսա́յք, ո(ր)պ(էս) է́ ճշմարտութի(ւն)ն յ(իսու)սի.
՛ի բաց մերկանալ ՛ի ձէնջ ըստ առաջին գնացիցն զմարդն հին, զապականեալն ցանկութ(եամ)բք՝ խաբէութե(ա)ն։
եւ նորոգել հոգւովն մտաց ձերոց.
եւ զգենուլ զնո́ր, մարդն՝ որ ըստ ա(ստուածո)յն հաստատեալ է, արդարու(թեամ)բ եւ սրբութ(եամ)բ ճշմարտութե(ա)ն։
վասն որոյ ՛ի բաց ընկեցէք զստութի(ւն). խօսեցարո́ւք զճշմարտութի(ւն) իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում. զի եմք միմեանց անդամք։
բարկանա́յք՝ եւ մի́ մեղանչէք. արեգակն ՛ի վերայ բարկութե(ան) ձերոյ մի́ մտցէ։
եւ մի́ տայք տեղի սատանայի։
Որ գողանայրն, մի́ եւս գողասցի, այլ մանաւանդ վաստակեսցէ́ գործել ձեռօք իւրովք զբարիս. զի բաւական իցէ տալ ում պիտո́յ իցէ։
Ամենա́յն բան տգեղ ՛ի բերանոյ ձերմէ մի́ ելցէ. այլ որ ինչ բարի́ն է, ՛ի շինած պիտոյից, զի տացէ շնո́րհս այնոցիկ որ լսենն։
եւ մի́ տրտմեցուցանէք զհոգին ս(ուր)բ ա(ստուածո)յ, որով կնքեցարուք յաւուրն փրկութե(ան)։
Ամենայն դառնութի(ւն), եւ բարկու(թ)ի(ւն), եւ սրտմտութի(ւն), եւ աղաղակ, եւ հայհոյութի(ւն)՝ բարձցի́ ՛ի ձէնջ ամենայն չարութ(եամ)բն հանդերձ։
Լերո́ւք ընդ միմեանս քաղցունք՝ գթա́ծք. շնորհե́լ միմեանց, որպէս եւ ա(ստուա)ծ ք(րիստո)սիւ շնորհեաց մեզ։