Վասն այսորիկ ես պաւղոս կապեալ յ(իսու)սի ք(րիստո)սի, վ(ա)ս(ն) ձեր հեթանոսաց։
թերեւս լուեա́լ իցէ ձեր զանտեսու(թ)ի(ւն) շնորհա́ցն ա(ստուածո)յ, որ տուեա́լ են ինձ ՛ի ձեզ։
Զի ըստ յայտնութե(ա́ն) ցուցաւ ինձ խորհուրդ. ո(ր)պ(էս) յառաջագոյն գրեցի առ ձեզ սակաւուք.
առ ՛ի կարօղ լինելո́յ ընթերնուլ եւ ՛ի միտ առնուլ՝ զիմաստութի(ւն)ն իմ ՛ի խորհրդեանն ք(րիստո)սի։
Զի այլոց ազգաց ո́չ ցուցաւ որդւոց մարդկան. ո(ր)պ(էս) եւ այժմ յայտնեցաւ սրբոց իւրոց՝ առաքելոց եւ մարգարէից՝ հոգւո́վն.
լինել հեթանոսաց ժառանգակիցս՝ եւ մարմնակիցս, եւ հաղորդս աւետեացն ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս՝ աւետարանաւն,
որոյ եղէ ես պաւղոս սպասաւոր, ըստ պարգեւաց շնորհա́ցն ա(ստուածո)յ որ տուան ինձ, ը(ստ) յաջողու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
Ինձ որ տրո́ւպս եմ ամ(ենայն) սրբոց՝ տուան շնորհքս այս ՛ի հեթանոսս, աւետարանել զանքննի́ն մեծութի(ւն)ն ք(րիստո)սի.
եւ լուսաւո́ր առնել զամենեսին, թէ զի՞նչ է տնտեսութի(ւն) խորհրդոյն, որ ծածկեալ էր յամ(ենայն) յաւիտեանց՝ առ ա(ստուածո)յ որ զամ(ենայն) ինչ արար։
Զի յայտնեսցի արդ իշխանու(թ)ե(ան)ց եւ պետութե(ան)ց՝ որ յերկինս են, ՛ի ձեռն եկեղեցւոյ՝ բազմապատի́կ իմաստու(թ)ի(ւն)ն ա(ստուածո)յ.
ըստ յառաջադրու(թ)ե(ան) յաւիտեանցն՝ զոր արար ՛ի ձեռն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի։
որով ունիմք զհամարձակութի(ւն) եւ զնուաճութի(ւն) յուսով ՛ի ձե́ռն հաւատոց նորա։
վասն որոյ աղաչեմ մի́ ձանձրանալ ՛ի նեղութե(ա́ն)ս մերում, որ վասն ձե́ր է. որ է փա́ռք մեր։
Վասն այսորիկ դնեմ ծունր առ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
ուստի ամ(ենայն) նահապետութի(ւն) յերկինս եւ յերկրի անուանի.
զի տացէ́ ձեզ ըստ մեծութե(ան) փառաց իւրոց, հաստատել զօրու(թեամ)բ ՛ի ձեռն հոգւո́յն իւրոյ, ՛ի ներքին մարդն
բնակել ք(րիստո)սի հաւատո́վք ՛ի սիրտս ձեր. սիրո́վ արմատացեալք, եւ հաստատեալք։
Զի կարօղ լինիջիք հասանել ընդ ամ(ենայն) սուրբս, զի՞նչ է լայնու(թ)ի(ւն) եւ երկայնութի(ւն), եւ բարձրութի(ւն) եւ խորութի(ւն).
ճանաչե́լ զառաւելութի(ւն) գիտութե(ան) սիրո́յն ք(րիստո)սի. զի լցջի́ք ամ(ենայն) լրութ(եամ)բն ա(ստուածո)յ։
Այլ ա́յնմ որ կարօղ է առաւել քան զամ(ենայն) ինչ առնել յաճախու(թեամ)բ, քան զոր խնդրե́մքն եւ իմանամք. ըստ զօրութե(ա)ն որ յաջողեա́լն է ՛ի մեզ։
նմա փառք յեկեղեցւոջն եւ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, յամենա́յն ազգս յաւիտենից յաւիտեանս. ա́մէն։