TITUS
Armenian NT (Zohrab Bible)
Part No. 188
Previous part

Chapter: 5 
ԳԼՈՒԽ Ե՜.


Verse: 1  Link to gnt   Պի́նդ կացէք այսուհետեւ, եւ մի́ միւսանգամ ընդ լծով ծառայութե(ան) մտանէք։

Verse: 2  Link to gnt   
Ահաւասիկ ես պաւղոս ասե́մ ձեզ. զի եթէ թլփատիք, ք(րիստո)ս ինչ ձեզ ո́չ օգնէ։

Verse: 3  Link to gnt   
վկայե́մ ամ(ենայն) մարդոյ՝ որ թլփատիցի, թէ պարտակա́ն է զամ(ենայն) օրէնսն կատարել։

Verse: 4  Link to gnt   
Խափանեա́լ էք ՛ի ք(րիստո)սէ, որ օրինօքն արդարանայք. եւ անկեալ էք ՛ի շնորհաց անտի։

Verse: 5  Link to gnt   
զի մեք հոգւոյն՝ ՛ի հաւատոց յուսոյն արդարութե(ան) ակն ունիմք։

Verse: 6  Link to gnt   
զի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս՝ ո́չ թլփատու(թ)ի(ւն) ինչ կարօղ է, եւ ո́չ անթլփատութի(ւն). այլ հաւա́տք սիրով աջողեալք։

Verse: 7  Link to gnt   
Բարւո́ք ընթանայիք, ո՞ կասեցոյց զձեզ ճշմարտու(թ)ե(ան)ն չհաւանել։

Verse: 8  Link to gnt   
զի ա́յն հրապոյրք՝ ո́չ յայնմանէ են որ կոչեացն զձեզ։

Verse: 9  Link to gnt   
փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ։

Verse: 10  Link to gnt   
Այլ ես յուսացեա́լ եմ ՛ի ձեզ տ(երամ)բ՝ թէ ո́չ այլ ազգ ինչ խորհիցիք։ եւ որ խռովեցուցանէ զձեզ, կրեսցէ դատաստան՝ ո́ ոք եւ իցէ։

Verse: 11  Link to gnt   
Այլ ես ե́ղբարք՝ եթէ թլփատու(թ)ի(ւն) քարոզէի, ընդէ՞ր տակաւին հալածիմ։ ապա ուրեմն խափանեա́լ իցէ գայթագղու(թ)ի(ւն) խաչին։

Verse: 12  Link to gnt   
Երանի́ թէ մօտակտուր իսկ լինէին, որ զձեզն խռովեցուցանէն։

Verse: 13  Link to gnt   
զի դուք յազատութի(ւն) կոչեցեալ էք։ Ե́ղբարք, միայն զի ազատու(թ)ի(ւն)ն ձեր ո́չ լինիցի ՛ի պատճառս մարմնոյ. այլ սիրո́վ ծառայեցէ́ք միմեանց։

Verse: 14  Link to gnt   
զի ամ(ենայն) օրէնք ՛ի մի́ բան կատարին. ՛ի սիրեսցեսն զընկեր քո իբրեւ զանձն քո։

Verse: 15  Link to gnt   
Ապա թէ զմիմեանս խածատիցէք՝ եւ ուտիցէք. զգո́յշ լերուք՝ գուցէ ՛ի միմեանց սատակիցիք։

Verse: 16  Link to gnt   
Բայց զայս ասեմ. հոգւո́վ գնացէք, եւ զցանկութի(ւն) մարմնոյ մի́ կատարէք։

Verse: 17  Link to gnt   
զի մարմին ցանկայ հակառա́կ հոգւոյ, եւ հոգի հակառա́կ մարմնոյ. եւ զի սոքա միմեանց հակառա́կ են, մի́ զոր կամիցիքն՝ զայն առնիցէք։

Verse: 18  Link to gnt   
Իսկ եթէ հոգւո́վ վարիք, ապա չէ́ք ընդ օրինօք։

Verse: 19  Link to gnt   
զի յայտնի́ են գործք մարմնոյ. ա́յս ինքն են, շնու(թ)ի́(ւն), պոռնկու(թ)ի́(ւն), պղծու(թ)ի́(ւն), գիջու(թ)ի́(ւն).

Verse: 20  Link to gnt   
կռապաշտութի́(ւն), կախարդութի́(ւն), թշնամու(թ)ի́(ւն), հե́ռ, նախա́նձ, բարկու(թ)ի́(ւն), հակառակու(թ)ի́(ւն)ք, երկպառակութի́(ւն)ք, հերձուա́ծք,

Verse: 21  Link to gnt   
չարակնութի́(ւն), սպանութի́(ւն)ք, արբեցու(թ)ի́(ւն)ք, անառակութի́(ւն)ք, եւ որ ինչ սոցի́ն նման են։ զոր յառաջագո́յն իսկ ասեմ ձեզ, ո(ր)պ(էս) եւ կանխաւն ասէի, թէ որ զայսպիսի ինչ գործեն, զարքայու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ո́չ ժառանգեն։

Verse: 22  Link to gnt   
Իսկ պտուղ հոգւոյն ա́յս է. սէ́ր, խնդութի(ւն), խաղաղութի́(ւն), երկայնմտու(թ)ի́(ւն),

Verse: 23  Link to gnt   
քաղցրու(թ)ի́(ւն), բարու(թ)ի(ւն), հաւա́տք, հեղու(թ)ի́(ւն), ժուժկալուի́։ զայսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։

Verse: 24  Link to gnt   
իսկ որ ք(րիստո)սեանքն են, զմարմինս իւրեանց ՛ի խա́չ հանին կարեօքն եւ ցանկու(թեամ)բք հանդերձ։

Verse: 25  Link to gnt   
Եթէ կեամք հոգւով, ընդ հոգւոյն եւ միաբանեսցո́ւք։

Verse: 26  Link to gnt   
եւ մի́ լիցուք սնապարծք՝ միմեանց ձայն տալով, եւ ընդ միմեանս նախանձելով։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.