Եղբարք, եթէ հանկարծ ըմբռնեսցի ոք ՛ի ձէնջ յինչ եւ իցէ յանցանս, դուք որ հոգեւորդ էք՝ հաստատեցէ́ք զայնպիսիսն հոգւով հեղութե(ան). զգո́յշ լինիցիք անձանց, զի մի́ եւ դուք փորձիցիք։
զմիմեանց բեռն բարձէ́ք, եւ այնպ(է)ս կատարեցէ́ք զօրէնսն ք(րիստո)սի։
Եթէ համարիցի ոք լինել ինչ՝ եւ չիցէ, զա́նձն իւր խաբէ։
զգործ իւր կշռեսցէ իւրաքանչի́ւր ոք, եւ ապա անձի́ն իւրում միայն պարծանս տացէ, եւ մի́ առ ընկերաւն։
զի իւրաքանչիւր ոք՝ զի́ւր բեռն բառնալոց է։
հաղորդու(թ)ի(ւն) արասցէ աշակերտն վարդապետին՝ յամ(ենայն) բարութի(ւն)ս։
Մի́ խաբիք, ա(ստուա)ծ ո́չ արհամարհի։
զի զոր ինչ սերմանէ մարդ, զնոյն եւ հնձեսցէ́։ որ սերմանէ ՛ի մարմին իւր, ՛ի մարմնոյ անտի հնձեսցէ́ զապականութի(ւն). եւ որ սերմանէ ՛ի հոգին, ՛ի հոգւոյ անտի հնձեսցէ զկեա́նսն յաւիտենից։
Այլ զբարիս գործել մի́ ձանձրասցուք, զի ՛ի ժամանակի́ իւրում հնձեսցուք առանց լքանելո́յ։
Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ՛ի ձեռս է, գործեսցո́ք զբարի́ս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանի́սն հաւատոյ,
Տեսէ́ք՝ որպիսի գրով գրեցի առ ձեզ իմով ձեռամբ։
զի որ միանգամ կամին բարեմարդի́կ լինել մարմնով, նոքա ստիպե́ն զձեզ թլփատե́լ. միայն՝ զի մի́ զխաչին ք(րիստո)սի զհետ երթայցեն։
քանզի եւ որ թլփատեալքն իսկ են, նոքա զօրէնսն ո́չ պահեն. այլ կամին զի դուք թլփատեսջիք, զի ձերո́վ մարմնովդ պարծեսցին·
Այլ ինձ՝ քա́ւ լիցի պարծել, բայց միայն ՛ի խաչն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. որով ինձ աշխարհ ՛ի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի։
Զի ո́չ թլփատու(թ)ի(ւն) ինչ է, եւ ո́չ անթլփատութի(ւն). այլ նո́ր արարածս։
եւ որ միանգամ այսմ կանոնի միաբան լինին, խաղաղու(թ)ի(ւն) ՛ի վերայ ն(ո)ց(ա) եւ ողորմութի(ւն), եւ ՛ի վերայ իսրայէլի́ն ա(ստուածո)յ։
Այսուհետեւ աշխա́տ ոք զիս մի́ արասցէ. զի ես զչարչարա́նս ք(րիստո)սի ՛ի մարմնի իմում կրեմ։
Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ոգւոյդ ձերում ե́ղբարք. ամէն։