Ո՞ անմիտ գաղատացիք, ո՞ նախանձ արար զձեզ. որոց գրեթէ առաջի աչա́ց յ(իսու)ս ք(րիստո)ս գրեցաւ ՛ի խաչ ելեալ։
Զայս միայն կամիմ ուսանել ՛ի ձէնջ. ՛ի գործո՞ց օրինաց զհոգին ընկալարուք՝ թէ ՛ի լրոյ հաւատոց։
այդչափ անմի՞տ էք. սկսեալ հոգւով՝ եւ արդ մարմնո́վ վախճանիք։
եւ ա́յնչափ անցք անցին ընդ ձեզ զուր, եթէ իցէ զուր։
Իսկ արդ՝ որ բաշխեաց ՛ի ձեզ զհոգին, եւ աջողեաց ՛ի ձեզ զզօրու(թ)ի(ւն)ս.՛ի գործո՞ց օրինաց է՝ եթէ ՛ի լրոյ հաւատոց։
Ո(ր)պ(էս) աբրահամ հաւատաց յա(ստուա)ծ՝ եւ համարեցաւ նմ(ա) յարդարու(թ)ի(ւն)։
գիտիցէ́ք արդեւք. զի որք ՛ի հաւատոց անտի են, նոքա́ են որդիք աբրահամու։
Յառաջագոյն գիտէր գիր, եթէ ՛ի հաւատո́ց անտի արդարացուցանէ ա(ստուա)ծ զհեթանոսս, յառաջագոյն խոստացաւ ա(ստուա)ծ աբրահամու. թէ ՛ի քե́զ օրհնեսցին ամենայն ազգք։
Այսուհետեւ որք ՛ի հաւատոց անտի են, օրհնի́ն ընդ հաւատացելոյն աբրահամու։
Զի որ միանգամ ՛ի գործոց օրինացն են, ընդ անիծի́ւք են. քանզի գրեա́լ է, թէ անիծեալ ամ(ենայն) մարդ որ ո́չ կացցէ յամ(ենայն) գրեալսն ՛ի գիրս օրինաց՝ առնել զամ(ենայն)։
Զի օրինօքն ո́չ ոք արդարանայ առաջի ա(ստուածո)յ, այն յա́յտ իսկ է. զի արդարն՝ ասէ ՛ի հաւատո́ց կեցցէ,
բայց օրէնքն չե́ն ՛ի հաւատոց, այլ որ արասցէ զայն՝ կեցցէ́ ՛ի նոսին։
Ք(րիստո)ս գնեա́ց զմեզ յանիծի́ց օրինացն, եղեալ վ(ա)ս(ն) մեր անէծք. զի գրեա́լ է, թէ անիծեալ ամ(ենայն) որ կախեա́լ կայցէ զփայտէ.
զի ՛ի հեթանոսս օրհնութի(ւն)ն աբրահամու եղիցի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի մեք զաւետիս հոգւո́յն ս(ր)բ(ո)յ ընկալցուք հաւատովք։
Ըստ մարդկութե(ա́ն) ասեմ, եղբարք. ապաքէն զմարդկան հաստատեա́լ կտակ՝ ո́չոք կարէ անարգել, եւ ո́չ այլ հրաման ՛ի վ(ե)ր(այ) ա́յնր տալ։
իսկ աբրահամու խոստացան աւետիքն, եւ զաւակի́ նորա. եւ ո́չ ասէ զաւակաց՝ իբրեւ բազմաց, այլ իբրեւ զմիոյ, թէ եւ զաւակի́ քում, որ է ք(րիստո)ս։
Բայց զայս ասեմ, զկտակն յառաջագո́յն հաստատեալ յա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս. օրէնքն որ յետ չորեքարեւր եւ երեսո́ւն ամի եդան, ո́չ կարեն խախտել առ ՛ի խափանելո́յ զաւետիսն։
եթէ յօրինաց անտի է ժառանգու(թ)ի(ւն). ապա ո́չ եւս յաւետեացն։ բայց աբրահամու աւետեօ́ք շնորհեաց ա(ստուա)ծ։
Իսկ զի՞նչ իցեն օրէնք։ յանցուածո́ց վ(ա)ս(ն) յաւելան, մինչեւ եկեսցէ զաւա́կն որում խոստացեալն էր, կարգեալ հրեշտակօք ՛ի ձե́ռն միջնորդի։
իսկ միջնորդ՝ միոյ ուրուք ո́չ է, բայց ա(ստուա)ծ մի է։
Իսկ արդ՝ օրէնքն հակառա՞կ ինչ իցեն աւետեա́ցն ա(ստուածո)յ. քա́ւ լիցի։ զի եթէ տուեալ էին օրէնքն՝ որ կարօղ էին կենդանի́ առնել, ապա հաստատ յօրինա́ց անտի է արդարութի(ւն)։
Այլ փակեցի́ն գիրք զամենեսին ընդ մեղօք, զի աւետիքն ՛ի հաւատո́ց անտի յ(իսու)սի ք(րիստո)սի տացին հաւատացելոց։
մինչչե́ւ հաւատքն եկեա́լ էին, ընդ օրինօք փակեա́լ պահէա́ք ՛ի հանդեերձեա́լ հաւատսն որ յայտնելոց էին ՛ի մեզ։
Ապա օրէնքն դաստիարակ եղեն մեզ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, զի ՛ի հաւատոցն արդարասցուք։
այլ իբրեւ եկին հաւատքն, ո́չ եւս ընդ դաստիարակաւ եմք։
քանզի ամենեքին որդիք ա(ստուածո)յ էք, հաւատովք ՛ի յ(իսու)ս ք(րիստո)ս։
Որք միանգամ ՛ի ք(րիստո)ս մկրտեցարուք, զք(րիստո́)ս զգեցեալ էք. զի́ք խտիր,
ո́չ հրէի, եւ ո́չ հեթանոսի. ո́չ ծառայի, եւ ո́չ ազատի. ո́չ արուի, եւ ո́չ եդի. զի ամենեքեան դուք մի էք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
Ապա եթէ դուք ք(րիստո)սի էք, ուրեմն աբրահամո́ւ զաւակ էք, ըստ աւետեա́ցն՝ ժառանգք։