Ապա յետ ամաց չորեքտասանից, միւս անգամ ե́լի յե(րուսաղէ)մ ընդ բառնաբայ, առեա́լ ը(ստ) իս եւ զտի́տոս։
եւ ելի ըստ յայտնու(թ)ե(ան)ն, եւ զգացուցի́ ն(ո)ց(ա) զաւետարանն՝ զոր քարոզէի ՛ի հեթանոսս, առանձինն այնոցիկ՝ որ կարծեալքն էին, գուցէ ընդունայն ինչ ընթացեա́լ իցեմ, կամ ընթանայցեմ։
Այլ եւ ո́չ տիտոս որ ընդ իս ՛ի հեթանոսաց էր, բռնադատեցաւ թլփատե́լ.
այլ վ(ա)ս(ն) սպրդողաց սո́ւտ եղբարցն, որք սպրդեցին մտանել գիտե́լ զազատութի(ւն)ն մեր՝ զոր ունիմք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի զմեզ ծառայեցուսցեն։
որոց եւ ոչ առժամանակ մի անսացաք հնազանդութե(ա)ն. զի ճշմարտութի(ւն) աւետարանին հաստատեսցի առ ձեզ։
Բայց զկարծելոցն եթէ իցեն ինչ, որպիսիք ոք երբեմն էին. չէ́ ինչ ինձ փոյթ. քանզի ա(ստուա)ծ ակն մարդկան ո́չ առնու. զի ինձ կարծեալքն այնպիսի ինչ ո́չ զգացուցին.
այլ զնորին հակառա́կն, իբրեւ տեսին եթէ հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութե(ան), ո(ր)պ(էս) պետրոսի ՛ի թլփատութե(ան)։
զի որ յաջողեացն պետրոսի յառաքելութի(ւն) թլփատութե(ա)ն, յաջողեա́ց եւ ինձ ՛ի հեթանոսս։
Իբրեւ գիտացին զշնորհսն որ տուեալ էին ինձ, յակովբոս. եւ կեփաս, եւ յոհաննէս, որ կարծեալ սիւնքն էին, ձե́ռն ետուն հաւանու(թ)ե(ան) ինձ եւ բառնաբայ. զի մեք ՛ի հեթանոսս, եւ նոքա ՛ի թլփատու(թ)ե(ան)ն.
բայց միայն զի զաղքա́տսն յիշեսցուք. զոր եւ ե́ս փութացայ զնոյն առնել·
Այլ յորժամ եկն կեփաս յանտիոք, ընդդէ́մ դարձայ ն(ո)ր(ա). քանզի գո́գ իբրեւ սագտեա́լ իմն էր։
քանզի մինչչե́ւ եկեալ էին ոմանք առ ՛ի յակովբայ, ընդ հեթանոսս ուտէր անխտիր. իսկ իբրեւ եկին, զատանէր՝ եւ որոշէ́ր զանձն, երկուցեա́լ յայնցանէ որ ՛ի թլփաթու(թեն)է անտի էին։
եւ կե·ծաւորեցա́ն ընդ նմա եւ ա́յլ հրեայքն. մինչեւ բառնաբաս անգամ խոնարհեցաւ ՛ի նոցա կեղծաւորուտ(թ)ի(ւն)ն։
Այլ իբրեւ տեսի, թէ ո́չ ուղիղ գնան ՛ի ճշմարտու(թ)ի(ւն) աւետարանին, ասե́մ ցկեփաս առաջի ամենեցուն, եթէ դու որ հրեայդ ես՝ հեթանոսաբա́ր եւ ո́չ հրեաբար կեաս, զի՞արդ ստիպես հեթանոսաց լինել հրեարէն։
զի մեք բուն հրեայք եմք, եւ ո́չ հեթանոսաց մեղաւորք։
Զայս գիտեմք, եթէ ո́չ արդարանայ մարդ ՛ի գործոց օրինաց, եթէ ոչ ՛ի հաւատոցն յ(իսու)սի ք(րիստո)սի. եւ մեք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս հաւատացաք, զի արդարասցուք ՛ի հաւատո́ցն ք(րիստո)սի, եւ ո́չ ՛ի գործոց օրինաց. զի ՛ի գործոց օրինաց ո́չ արդարասցի ամենայն մարմին։
Իսկ եթէ մինչ խնդրիցեմք արդարանալ ՛ի ք(րիստո)ս, եւ գտանիցիմք մեղաւորք. ապաուրեմն ք(րիստո)ս մեղա՞ց պաշտօնեայ եղեւ. քա́ւ լիցի։
Զի եթէ զոր քակեցին, զնոյն միւսանգամ շինիցեմ. ապա յանցաւո́ր զանձն իմ ես ինձէ́ն երեւեցուցանեմ։
զի ես օրինօ́ք օրինացն մեռայ, զի ա(ստուածո)յ կեցից, եւ ընդ ք(րիստո)սի ՛ի խա́չ ելից։
եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս ք(րիստո)ս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատո́վք որդւոյն ա(ստուածո)յ կեամ. որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վ(ա)ս(ն) իմ։
եւ ես ո́չ անարգեմ զշնորհսն ա(ստուածո)յ։ զի եթէ յօրինաց անտի́ էր արդարու(թ)ի(ւն), ապա ք(րիստո)ս զո́ւր մեռաւ։