Այս երիցս անգամ գամ առ ձեզ. զի ՛ի բերանոյ երկո́ւց եւ երի́ց վկայից հաստատեսցի ամ(ենայն) բան։
յառա́ջ ասացի, եւ դարձեալ կանխա́ւ ասեմ, յանդիման երկի́ցս անգամ. եւ այժմ ՛ի բացո́ւստ գրեմ յառաջագոյն յանցուցելո́ցն՝ եւ այլո́ցն ամենեցուն. զի եթէ եկի́ց դարձեալ՝ ո́չ խնայեցից։
Եթէ զփո́րձ ինչ խնդրէք զք(րիստո)սի, որ ինե́ւս ընդ ձե́զ խօսի. որ հզօրացեա́լն է ՛ի ձեզ, եւ ո́չ տկարացեալ։
զի թէպէտ եւ խաչեցաւ ՛ի մերմէ́ տկարու(թեն)է, այլ կենդանի́ է զօրութ(եամ)բն ա(ստուածո)յ։ եւ մեք տէպէտ եւ տկարանայցե́մք վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա), այլ կենդանի́ լիցուք ընդ նմա զօրութ(եամ)բն ա(ստուածո)յ։
Փորձեցէ́ք զանձինս ձեր, եթէ կայցէք ՛ի նոյն հաւատս. քննեցէ́ք զանձինս, եթէ ո́չ գիտէք զանձինս, զի ք(րիստո)ս յ(իսու)ս ՛ի ձեզ է. բայց եթէ անպիտա́նք իցէք։
այլ ա́կն ունիմ թէ գիտիցէք. զի մեք ո́չ եմք անպիտանք։
Այլ խնդրե́մք յա(ստուածո)յ՝ զի մի́ ինչ արասցէ ձեզ չար։ ո́չ զի մեք ընտի́րք երեւեսցուք, այլ զի դուք զբարի́ս գիրծիցէք. եւ մեք անպիտանք գտանիցիմք։
զի ո́չ կարեմք ինչ հակառակ կալ ճշմարտութե(ա)ն. այլ վերակացո́ւ եմք ճշմարտու(թ)ե(ան)ն։
Խրախ եմք՝ յորժամ մե́ք տկարանայցեմք, եւ դուք զորաւո́րք իցէք. զդո́յն իսկ եւ աղօթս առնեմք զձե́ր հաստատութի(ւն)դ։
վասն ա́յնորիկ զայս ՛ի հեռո́ւստ գրեմ. զի մի́ յորժամ եկից՝ սաստկութ(եամ)բ վարեցայց՝ ըստ իշխանութե(ան)ս, զոր ե́տ ինձ տ(է)ր ՛ի շինել՝ եւ ո́չ ՛ի քակել։
Այսուհետեւ ե́ղբարք, ո́ղջ լերուք, հաստատո́ւն կացէք, մխիթարեցարո́ւք, միաբան լերուք, խաղաղութի(ւն) արարէք. եւ ա(ստուա)ծ խաղաղութե(ան) եւ սիրոյ՝ եղիցի ընդ ձեզ։
Ողջո́յն տուք միմեանց ՛ի համբոյր սրբու(թ)ե(ան)։
Ողջոյն տան ձեզ սո́ւրբք ամ(ենայն)։
Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ սէրն ա(ստուածո)յ, եւ հաղորդութի(ւն) հոգւոյն ս(ր)բ(ո)յ, ընդ ձեզ ամենեսին, ա́մէն։