Արդ պարծե́լ ինչ պարտ իցէ. այլ օգնէ ինչ ո́չ։ Բայց եկից ՛ի տեսի́լս եւ յայտնութի́(ւն)ս տ(եառ)ն։
գիտեմ այր մի ՛ի ք(րիստո)ս յառա́ջ քան զչորեքտասան ամ. եթէ մարմնով՝ ո́չ գիտեմ, եւ եթէ առա́նց մարմնոյ՝ ո́չ գիտեմ, ա(ստուա)ծ գիտէ. յափշտակեա́լ զայնպիսին մինչեւ յերրորդ երկնից։
եւ դիտե́մ զայնպիսի այր. եթէ մարմնով՝ եւ եթէ առա́նց մարմնոյ՝ ո́չ գիտեմ. ա(ստուա)ծ գիտէ,
զի յափշտակեցաւ ՛ի դրախտն. եւ լուաւ բա́նս անճառս, զոր ո́չ է պարտ մարդոյ խօսել։
Վասն այնպիսւո́յն պարծեցայց. այլ վ(ա)ս(ն) անձին ինչ ո́չ պարծեցայց. բա́յց եթէ ՛ի տկարու(թ)ի(ւն)ս։
զի եթէ եւ կամիցի́մ պարծել, ո́չ եղէց անզգամ. քանզի զարդա́րն ասեմ։ այլ անխայե́մ, գուցէ́ ոք համարիցի́ յիս աւելի, քան զոր տեսանիցէ́ յիս՝ կամ լսիցէ́ յինէն։
Եւ զի մի́ առաւելու(թեամ)բ յայտնու(թ)ե(ան)ցն հպարտացայց, տուա́ւ ինձ խա́յթ մարմնոյ, հրեշտակ սատա́ն՝ կռփել զիս. զի մի́ հպարտացայց։
եւ վ(ա)ս(ն) այնորիկ երի́ցս անգամ աղաչեցի զտ(է)ր՝ զի ՛ի բա́ց արասցէ յինէն.
եւ ասէ ցիս. շա́տ են քեզ շնորհք իմ, զի զօրու(թ)ի(ւն) իմ ՛ի տկարութե(ա́ն) կատարի։ եւ արդ՝ լա́ւ եւս լիցի́ ինձ պարծել ՛ի տկարու(թ)ի(ւն)ս, զի բնակեսցէ́ յիս զօրու(թ)ի(ւն)ն ք(րիստո)սի։
Վասն որոյ հաճեա́լ եմ ընդ տկարու(թ)ի(ւն)ս, ընդ թշնամա́նս, ընդ վի́շտս, ընդ հալածա́նս, եւ ընդ նեղութի́(ւն)ս վ(ա)ս(ն) ք(րիստո)սի. զի յորժամ տկարանամ, յա́յն ժամ զօրանամ։
Եղէ անզգամ, քանզի դո́ւք ստիպեցէք. զի ինձ պարտ էր ՛ի ձենջ վկայութի(ւն) առնուլ, թէ ոչի́նչ պակաս գտայ քան զլա́ւ առաքեալսն. զի թէպէտ եւ ես ոչինչ եմ.
սակայն նշանք առաքելո́յ գործեցան ՛ի ձեզ, ամ(ենայն) համբերութ(եամ)բ, նշանօք եւ արուեստիւք՝ եւ զօրութ(եամ)բք։
եւ արդ զի՞նչ իցէ, որո՞վ պակաս գտայք քան զայլ եկեղեցիս. բայց եթէ այնու, զի ես զձեզ ո́չ ձանձրացուցի. շնորհեցէ́ք ինձ զվնասդ զայդ։
Ահաւասիկ այս երիցս անգամ պատրաստեալ եմ գալ առ ձեզ. եւ ձեզ բեռն ինչ ո́չ եղէց. զի ո́չ խնդրեմ ինչ զձեր, այլ զձե́զ. քանզի ո́չ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք որդւո́ց։
բայց ես մտադիւրու(թեա́մ)բ ծախեցից եւ ծախեցայց վ(ա)ս(ն) անձանց ձերոց. զի թէպէտ եւ յառաւել սիրոյն զձեզ սակաւ սիրիցեմ։
Այլ գրեթէ ե́ս ո́չինչ ծանրացայ ձեզ. այլ քանզի խորագէ́տ էի, խելօ́ք կալայ զձեզ։
մի թէ որովք առաքեցին առ ձեզ, նոքօ́ք ինչ ագահեցի ՛ի ձէնջ։
աղաչեցի զտիտոս՝ եւ առաքեցի ընդ նմա զեղբայրն։ միթէ ագահեա՞ց ինչ զձեր տիտոս։ ոչ նովի՞ն ոգւով գնացաք. ոչ նովի՞ն շաւղօք շրջեցաք։
Դարձեալ՝ համարիցիք եթէ յողո́ք անկեալ ինչ ձեզ աղերսիցե՞մք. առաջի ա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս խօսիմք, զի ամ(ենայն) ինչ սի́րելիք վ(ա)ս(ն) ձերո́յ շինու(թ)ե(ան) է։
այլ երկնչիմ, գուցէ́ եկեալ՝ ոչ որպիսիս կամիցիմն գտանիցե́մ զձեզ, եւ ես՝ գտանիցի́մ ձեզ՝ ո(ր)պ(էս) եւ դո́ւք ո́չ կամիցիք։ Գուցէ դարձեալ՝ հե́ռ, նախանձ, սրտմտութի(ւն)ք, գրգռու(թ)ի(ւն)ք, չարախօսութի(ւն)ք, քսութի(ւն)ք, հպարտու(թ)ի(ւն)ք, ամբարտաւանութի(ւն)ք, խռովութի(ւն)ք։
Գուցէ դարձեալ յորժամ գայցեմ՝ նկո́ւն ինչ առնիցէ զիս ա(ստուա)ծ իմ առ ձեզ. եւ սո́ւգ առնուցում վասն բազմաց յառաջագոյն մեղուցելոց, եւ ո́չ ապաշխարելոց՝ ՛ի վերայ պղծութե(ան), եւ պոռնկութե(ան), եւ գիջութեան՝ զոր գործեցին։