Լա́ւ էր եթէ ներէի́ք փոքր մի եւ իմում անզգամութե(ան)ս. այլ եւ անսացէ́ք իսկ։
նախանձեցուցանե́մ զձեզ ՛ի նախանձն ա(ստուածո)յ. զի խօսեցայց զձեզ ա́ռն միում, իբրեւ զկո́յս մի ս(ուր)բ՝ յանդիմա́ն կացուցանել ք(րիստո)սի։
Բայց երկնչիմ, գուցէ́ ո(ր)պ(էս) օ́ձն խաբեաց զեւա խորամանգու(թեա́մ)բ իւրով՝ ապականեսցի́ն միտք ձեր ՛ի միամտու(թեն)էն որ ՛ի ք(րիստո)ս։
զի եթէ որ գալոցն իցէ ա́յլ ք(րիստո)ս քարոզիցէ́ զոր մեքն ո́չ քարոզեցաք, կամ ոգի ոտա́ր առնուցուք՝ զոր ո́չ առէք, կամ աւետարան օտա́ր՝ զոր ո́չ ընկալարուք, բարւո́ք անսայիք ն(ո)ց(ա)։
Բայց ես ա́յսպէս համարիմ, թէ ո́չինչ իւիք պակաս իցեմ քան զլա́ւ առաքեալսն։
թէպէտ եւ տգէ́տ եւս իցեմ բանիւ, այլ ո́չ եթէ գիտութ(եամ)բ. սակայն յամ(ենայն)ի́ յայտնեցաք զանձինս ամենեւին առ ձեզ։
Եւ եթէ վնա՞ս ինչ գործեցի՝ զի զա́նձն խոնարհեցուցի. եւ այն՝ զի դուք բարձրասջիք. զի ձրի́ զաւետարանն ա(ստուածո)յ աւետարանեցի ձեզ։
զա́յլ զեկեղեցիս կողոպտեցի́. առեալ թոշակ ՛ի ձե́ր սպասաւորու(թ)ի(ւն)։
Եւ յորժամ եկի առ ձեզ. թէպէտ եւ պակասեա́ց ինչ, ո́չ զոք ՛ի ձէնջ ձանձրացուցի, զի զպակասու(թ)ի(ւն)ն իմ լցին եղբարքն եկեալք ՛ի մակեդովնացւոց. եւ յամենայնի առանց ծանրանալոյ ձեզ զա́նձն իմ պահեցի՝ եւ պահեցից։
զի գո́յ յիս ճշմարտութի(ւն)ն ք(րիստո)սի։ Զի պարծանքս այս ո́չ արգելցին յինէն ՛ի կողմա́նս աքայեցւոց։
Ընդէ՞ր. իբրու թէ ո՞չ սիրիցեմ զձեզ. զայն ա(ստուա)ծ գիտէ.
զոր առնեմն՝ եւ արարից. զի հատի́ց զպատճառս ա́յնոցիկ՝ որ զպատճա́ռսն կամիցին. զի որով պարծինն, եւ նոքա́ իբրեւ զմեղ գտանիցին։
Զի այնպիսիքն սո́ւտ առաքեալք, մշա́կք նենգաւո́րք, կերպարանին ՛ի կերպարանս առաքելոց ք(րիստո)սի։
եւ չե́ն ինչ զարմանք. քանզի եւ ինքն սատանայ կերպարանի ՛ի հրեշտա́կ լուսոյ.
եւ ո́չինչ է մեծ՝ թէ եւ պաշտօնեայք ն(ո)ր(ա) կերպարանին իբրեւ զպաշտօնեա́յք արդարու(թ)ե(ան). որոց կատարածն եղիցի ըստ գործո́ց իւրեանց։
Դարձեա́լ ասեմ. մի ոք համարեսցի զիս անզգամ. ապա թէ ոչ, գոնէ՝ իբրեւ զանզգամ ընկալարուք զիս, զի եւ ե́ս փո́քր մի ինչ պարծեցայց։
եւ զոր խօսիմս, ոչ եթէ ըստ տ(եառ)ն ինչ խօսիմ, այլ իբրեւ անզգամու(թեամ)բ՝ ըստ կարգի ա́յդց պարծանաց։
Եւ քանզի բազո́ւմք պարծին ըստ մարմնոյ, ո(ր)պ(էս) եւ ես պարծեցայց։
մտադիւրութ(եամ)բ անսայիք անմտա́ցն՝ ձերո́վդ իմաստու(թեամ)բ։
քանզի անսա́յք, եթէ ոք խաբէ́ զձեզ, եթէ ոք ծառայեցուցանէ́, եթէ ոք ուտէ́ զձեր, եթէ ոք առնո́ւ ինչ։ եթէ ոք հպարտանա́յ, եթէ ոք զձեզ յանդիման հարկանէ։
ըստ անարգանա́ցդ ասեմ, իբրեւ թէ մեք տկարացա́ք արդեւք։ յոր ինչ ոք համարձակիցի, անզգամու(թեամ)բ ասեմ, համարձակի́մ եւ ես։
Եբրայեցի՞ք իցեն, եւ ե́ս. ի(սրա)էլացի՞ք իցեն, եւ ե́ս. զաւակ աբրահամո՞ւ իցեն, եւ ե́ս.
պաշտօնեայք ք(րիստո)սի՞ իցեն, յանդգնագո́յնս ասացից՝ թէ առաւե́լ եւս ես։ եթէ վաստակօք՝ առաւե́լ, եթէ գանիւք՝ եւս առաւել, եթէ բանտիւ՝ աւելի́ քան զն(ո)ս(ա), եթէ մահուամբք՝ բազո́ւմ անգամ։
՛ի հրէից, հնգիցս՝ քառասո́ւն միով պակա́ս արբի.
երիցս ձաղկեցայ. միանգամ քարկո́ծ եղէ. երի́ցս նաւակոծ եղէ. զտի́ւ եւ զգիշեր յանդո́ւնդս տառապեցայ.
՛ի ճանապա́րհս բ(ա)զ(ու)մ անգամ։ Վի́շտս ՛ի գետոց, վի́շտս յաւազակաց, վի́շտս յազգէ, վիշտս ՛ի հեթանոսաց, վի́շտս ՛ի քաղաքի, վի́շտս յանապատի, վի́շտս ՛ի ծովու, վի́շտս ՛ի սուտ եղբարց։
՛ի ջա́նս՝ եւ ՛ի վաստակս. ՛ի տքնութի(ւն)ս բ(ա)զ(ու)մ անգամ, ՛ի քա́ղց՝ եւ ՛ի ծարաւ. ՛ի պա́հս բազո́ւմ անգամ. ՛ի ցո́ւրտ եւ ՛ի մերկութե(ան)։
Թո́ղ զա́յլ նեղութի(ւն)սն. եւ զի հանապազ խուժա́նն ՛ի վերայ իմ կուտէր, եւ հոգք ամենա́յն եկեղեցեաց։
Ո՞ հիւանդանայ, եւ ո́չ ես հիւանդանամ. ո՞ գայթագղի, եւ ո́չ ես տապանամ։
Եթէ պարծել ինչ պա́րտ իցէ, զտկարութե(ա)ն պարծեցայց։
ա(ստուա)ծ եւ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի գիտէ՝ որ է օրհնեալ յաւիտեանս, զի ո́չ ստեմ։
՛Ի դամասկոս ազգապե́տն արետա́յ արքայի պահէր զքաղաքն դամասկացւոց ունել զիս.
եւ ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, եւ փախեա́յ ՛ի ձեռաց նորա։