Այլ ես իսկ պաւղոս աղաչե́մ զձեզ հեղութ(եամ)բ եւ հանդարտու(թեամ)բն ք(րիստո)սի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեա́լ մի եմ ՛ի միջի ձերում. բայց ՛ի հեռո́ւստ համարձակիմ առ ձեզ։
Աղաչեմ, զի մի́ ՛ի մօտո́յ եւ եթ համարձակիցի́մ վստահու(թեամ)բ. կամ համարիցիմ յանդգնե́լ ՛ի վերայ ոմանց, որ կարծեն զմէնջ եթէ ըստ մարմնո́յ գնայցեմք։
զի թէպէտ եւ մարմնով գնամք, այլ ո́չ եթէ ըստ մարմնո́յ զինուորիմք։
Զի զէն զինուորութե(ան) մերոյ ո́չ է մարմնաւոր, այլ զօրաւո́ր յա(ստուածո)յ, առ ՛ի քակելո́յ զամուրս. զխորհուրդս քակե́մք,
եւ զամ(ենայն) բարձրու(թ)ի(ւն) հպարտացեալ ՛ի վերայ գիտութե(ա)ն ա(ստուածո)յ. եւ գերեմք զամ(ենայն) միտս ՛ի հնազանդու(թ)ի(ւն) ք(րիստո)սի.
եւ ՛ի պատրաստի́ ունիմք խնդրել զվրէժ յամ(ենայն) անհնազանդու(թ)ե(ան), յորժամ ձե́ր եւս հնազանդու(թ)ի(ւն)դ կատարեսցի։
Ըստ իւրաքանչիւր երեսաց գիտեսջի́ք։ եթէ ոք վստա́հ յանձն իցէ ք(րիստո)սի լինել, զա́յն խորհեսցի́ դարձեալ ՛ի միտս իւր. թէ որպէս նայն ք(րիստո)սի է, նո́յնպէս եւ մեք։
զի թէ առաւե́լ եւս պարծեցայց վ(ա)ս(ն) իշխանութե(ան)ս մերոյ՝ զոր ե́տ մեզ տ(է)ր, ՛ի շինել՝ եւ ո́չ ՛ի քակե́լ զձեզ, ո́չինչ ամաչեցից։
զի մի́ թուեցայց իբրեւ ա́հ ինչ արկանել ձեզ թղթովքս։
Ասիցէ՞ք, թո́ւղթքս ծանո́ւնք են եւ սաստիկք. բայց տեսիլ մարմնոյ տկար, եւ բանն արհամարհեալ.
զա́յս խորհեսցի այնպիսին, զի որպիսի́ք եմք բանի́ւք թղթո́ցդ ՛ի հեռուստ, նո́յնպիսիք եւ ՛ի մօտոյ արդեա́մբք։
Քանզի ո́չ իշխեմք կշռե́լ եւ հաւասարե́լ զանձինս մեր ոմանց, որ զանձինս իւրեանց ձե́զ ընծայեցուցանեն. այլ անձա́մբ յանձինս՝ զանձինս չափեն եւ ՛ի կշռել անձա́մբ յանձինս, ո́չ առնուն ՛ի միտ։
Այլ մեք ո́չ եթէ յանչա́փս ինչ պարծեսցուք. այլ ըստ չափո́յ կանոնին. զոր բաժանեա́ց մեզ ա(ստուա)ծ չափով՝ հասանել մինչեւ առ ձեզ։
իբր ո́չ եթէ հասու ինչ չիցե́մք ՛ի ձեզ, եւ ձկտեցուցանիցե́մք զանձինս. քանզի մինչեւ առ ձե́զ հասաք աւետարանա́ւն ք(րիստո)սի։
եւ ո́չ յանչափս ինչ պարծիմք օտա́ր վաստակօք։ Բայց յո́յս մի ունիմք զաճմանն հաւատո́ց ձերոց, այդրէն ՛ի ձե́զ մեծանալոյ, ըստ կանոնիս մերոյ՝ յառաւելու(թ)ի(ւն).
՛ի վե́ր եւս քան զձեզ աւետարանել. ո́չ օտար կանոնաւ ՛ի պատրաստականս ինչ պարծել։
Զի որ պարծիցին ՛ի տ(է)ր պարծեսցի։
Զի ո́չ եթէ որ զանձն իւր ընծայեցուցանէ, նա́ է ընտրեալ. այլ զոր տ(է)րն ընծայեցուցանէ։