Ցուցանեմ ձեզ ե́ղբարք զշնորհսն ա(ստուածո)յ, որ տուեալ են եկեղեցեացն մակեդովնացւոց.
զի մեծա́ւ հանդիսիւ նեղու(թ)ե(ան)՝ առաւելու(թ)ի(ւն) խնդութե(ա)ն նոցա, եւ ծանր աղքատութի(ւն)ն ն(ո)ց(ա) առաւե́լ եղեւ ՛ի մեծութի(ւն) առատու(թ)ե(ան) նոցա։
զի ըստ կարի ն(ո)ց(ա) վկայեմ, եւ աւելի́ քան զկար.
ինքնակա́մ բ(ա)զ(ու)մ աղաչանօք աղաչէին զշնորհսն, եւ զհաղորդու(թ)ի(ւն) պաշտամանն որ ՛ի սուրբսն՝ տա́լ ցմեզ։
Ո́չ որչափ ա́կն ունէաք, այլ եւ զանձինս եւս ետուն, նախ՝ տ(եառ)ն եւ ապա մե́զ կամօքն ա(ստուածո)յ.
աղաչել զտիտոս, զի ո(ր)պ(էս) սկսաւն յառաջագոյն, նոյնպէս եւ կատարեսցէ́ ՛ի ձեզ եւ զա́յդ եւս շնորհս։
Այլ ո(ր)պ(էս) յամ(ենայն)ի առաւել էք հաւատովք, եւ բանիւ, եւ գիտու(թեամ)բ, եւ ամ(ենայն) փութով, եւ որ ՛ի մէնջ ՛ի ձեզ սէրն է, զի եւ յա́յդմ եւս շնորհի առաւե́լ լինիցիք։
ո́չ ո(ր)պ(էս) հրաման տալոյ ասեմ. այլ վ(ա)ս(ն) այլոց փութոյ, եւ վ(ա)ս(ն) ձերոյ սիրոյ՝ զմտերմու(թ)ի(ւն)դ փորձեմ։
քանզի գիտէ́ք զշնորհսն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. զի վ(ա)ս(ն) ձեր աղքատացաւ, որ մեծատունն էր, զի դուք նորա́ աղքատու(թեամ)բն մեծասջիք։
Եւ խրա́տ մի յայսմիկ տամ. զի ա́յն իսկ յօգո́ւտ է ձեզ. որք ո́չ միայն զառնելն, այլ՝ եւ զկամե́լն յառաջագոյն սկսայք ՛ի հերո́ւն հետէ։
բայց արդ՝ եւ զառնե́լն իսկ կատարեցէ́ք. զի ո(ր)պ(էս) յօժարու(թ)ի(ւն)ն ՛ի կամա́ց է, նո́յնպէս եւ առնելն ըստ գոյն։
զի եթէ յօժարու(թ)ի(ւն)ն առաջի կայ, ըստ գոյին ընդունելի է, եւ ո́չ եթէ ըստ չգոյին։
Զի ո́չ եթէ այլոց հանգիստ կամիցիմ, եւ ձեզ նեղութի(ւն)։
այլ հաւասարու(թեամ)բ յայժմու ժամանակիս, ձեր առաւելու(թ)ի(ւն)դ ՛ի նոցա́ պակասու(թ)ի(ւն)ն. զի եւ ն(ո)ց(ա) առաւելութի(ւն)ն եղիցի ՛ի ձերո́ւմ պակասութե(ան)դ. զի եղիցի հաւասարութի(ւն), ո(ր)պ(էս) եւ գրեա́լ է.
թէ որ բազո́ւմն առ՝ ո́չ առաւելաւ. եւ որ սակաւն՝ ո́չ նուազեցաւ։
Բայց շնորհք ա(ստուածո)յ՝ որ արկ զնո́յն փոյթ վ(ա)ս(ն) ձեր ՛ի սիրտ տիտոսի.
զի զաղաչա́նսն ընկալաւ, եւ փութացաւ յօժարագո́յնս դիմեաց գա́լ առ ձեզ։
եւ առաքեցաք ընդ նմա զեղբայրն, որոյ գովու(թ)ի(ւն)ն յաւետերանի́ անդ է՝ ընդ ամ(ենայն) եկեղեցիս։
Եւ ո́չ այսչափ միայն, այլ եւ ձեռնագրեալ յեկեղեցեաց անտի, նշդեհակի́ց մեր եղեւ ՛ի շնորհս յայսոսիկ, որ պաշտին ՛ի մէնջ ՛ի փառս տ(եառ)ն, եւ ՛ի մեր յօժարութի(ւն)։
Բայց զայս խղճեաք իսկ, թէ գուցէ՞ արատ ինչ ոք դնիցէ ՛ի հաստատութե(ան)ս յայսմիկ՝ որ պաշտեցաւս ՛ի մէնջ։
Քանզի խորհիմք զբարիս՝ ո́չ միայն առաջի տ(եառ)ն, այլ եւ առաջի մարդկա́ն։
եւ առաքեցա́ք ը(ստ) ն(ո)ս(ա) զեղբայրն մեր՝ զոր ընտրեցաք ՛ի բազո́ւմ իրս, բազում անգամ պինդ գտեալ. եւ առաւե́լ եւս այժմ պնդագոյն յուսով մեծավ ՛ի ձեզ։
Բայց եթէ վ(ա)ս(ն) տիտոսի ինչ բանք են, ի́մ հաւասար է, եւ ձեր գործակից։ եւ եթէ եղբարք մեր առաքեալքն եկեղեցւոյ, եւ փա́ռք ք(րիստո)սի։
Եւ արդ՝ զհանդէս սիրո́յ ձերոյ՝ եւ զմերոյ պարծանաց վասն ձեր. ՛ի դոսա́ ցուցչի́ք յանդիման ամենայն եկեղեցեաց։