Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի́րելիք, սրբեսցո́ւք զանձինս մեր յամ(ենայն) պղծութ(են)է մարմնոյ եւ հոգւոյ. կատարեսցո́ւք զսրբութի(ւն) ահի́ւն ա(ստուածո)յ։
Տարա́յք մեզ, զի ո́չ ումեք մեղաք, եւ ո́չ զոք եղծաք, եւ ո́չ զոք զրկեցաք։
Ո́չ եթէ ՛ի դատապարտութի(ւն) ինչ ասեմ. քանզի յառաջ իսկ ասացի, եթէ ՛ի սրտի մերում կայք՝ ՛ի կեա́լ եւ ՛ի մեռանե́լ ընդ ձեզ։
Բազո́ւմ համարձակութի(ւն) է ինձ առ ձեզ. բազո́ւմ պարծանք են ինձ վ(ա)ս(ն) ձեր. լի եմ մխիթարու(թեամ)բ. առաւելեա́լ եմ ուրախութ(եամ)բ յամ(ենայն) նեղու(թ)ի(ւն)ս մեր։
Քանզի յորժամ հասաք մեք ՛ի մակեդոնիա , եւ ո́չ միով իւիք հանգիստ գտաւ մարմնոյ մերում, այլ յամ(ենայն)ի նեղեալք. քանզի արտաքոյ մարտք՝ եւ ՛ի ներքոյ արհաւի́րք։
Այլ որ մխիթարէն զխոնարհս, մխիթարեա́ց զմեզ ա(ստուա)ծ ՛ի գալստեանն տիտոսի։
ո́չ միայն ՛ի գալստեան նորա, այլ եւ ՛ի մխիթարութե(ա)ն զոր մխիթարեցաւ նա ՛ի ձեզ, ՛ի պատմել մեզ զանձուկն ձեր, զողբո́ւմն ձեր, զնախանձն ձեր վ(ա)ս(ն) իմ, մինչեւ առաւել ուրախ լինել ինձ։
Զի թէ եւ տրտմեցուցի զձեզ թղթովն՝ ո́չ զղջանամ, թէպէտ եւ զղջացեալ էի։ քանզի տեսանեմ՝ զի թուղթն այն թէ առ ժամանակ մի տրտմեցոյց զձեզ.
արդ ուրա́խ եմ, ո́չ զի տրտմիցիք՝ այլ զի յապաշխարութի(ւն) տրտմեցարուք. քանզի տրտմեցայք դուք ըստ ա(ստուածո)յ. զի մի́ իւիք զրկիցիք ՛ի մէնջ։
Զի որ ըստ ա(ստուածո)յն տրտմութի(ւն) է, ապաշխարու(թ)ի(ւն) ՛ի փրկութի(ւն) առանց զղջանալո́յ գործէ. իսկ աշխարհի տրտմու(թ)ի(ւն)՝ մա́հ գործէ։
Արդ՝ նոյն իսկ որ ըստ ա(ստուածո)յն տրտմեցարուք, ո́րչափ ինչ փոյթ գործեաց ՛ի ձեզ, կամ աղերս, կամ սաստ, կամ երկեւղ. կամ անձուկ, կամ նախանձ, կամ վրէժխնդրու(թ)ի(ւն). քանզի յամ(ենայն)ի ընծայեցուցէք զանձինս ձեր՝ ս(ուր)բս լինել յիրիդ յայդմիկ։
Ապա ուրեմն՝ թէ եւ գրեցի ես առ ձեզ, ո́չ վ(ա)ս(ն) ա́յնորիկ որ զրկեացն, եւ ո́չ վ(ա)ս(ն) ա́յնորիկ որ զրկեցաւն. այլ վ(ա)ս(ն) յայտնի́ լինելոյ փութոյն ձերոյ որ վ(ա)ս(ն) մեր՝ առ ձեզ առաջի ա(ստուածո)յ։
Վասն այնորիկ մխիթարեա́լ եմք ՛ի վերայ մխիթարու(թ)ե(ան)ն մերոյ. առաւե́լ եւս խնդացաք ՛ի վերայ խնդութե(ա)ն տիտոսի. քանզի հանգուցեա́լ էր հոգի ն(ո)ր(ա) ՛ի ձէնջ ամենեցունց։
զի զինչ եւ պարծեցայ առ նմա վ(ա)ս(ն) ձեր, ո́չ ամաչեցի. այլ որպէս զամ(ենայն) ճշմարտութ(եամ)բ խօսեցաք ը(ստ) ձեզ, նո́յնպէս եւ պարծանքն մեր առ տի́տոս ճշմարի́տ եղեն։
Նա՝ եւ գութք նորա առաւե́լ եւս են ՛ի ձեզ. քանզի յիշեցուցանէր մեզ զամենեցուն զձեր հնազանդու(թ)ի(ւն). թէ ո(ր)պ(էս) ահի́ւ եւ դողութ(եամ)բ ընկալարուք զնա։
Եւ արդ ուրա́խ եմ, զի յամ(ենայն)ի համարձա́կ եմ առ ձեզ։