Գործակի́ց եմք ձեր՝ եւ աղաչեմք. մի́ ընդունայն զշնորհսն ա(ստուածո)յ ընդունել ձեզ։
զի ՛ի ժամանակի ընդունելու(թ)ե(ան)՝ ասէ, լուայ քեզ, եւ յաւուր փրկութե(ան) օգնեցի́ քեզ։ Ահա́ւասիկ ժամանակ ընդունելի. ահա օ́ր փրկութե(ան)։
մի́ եւ մի́ իւիք տայցէք պատճառս, զի մի́ արատեսցի պաշտօնն.
այլ յամ(ենայն)ի ընծայեցուցէ́ք զանձինս ձեր իբրեւ զպաշտօնեա́յս ա(ստուածո)յ՝ համբերու(թեամ)բ բազմաւ, ՛ի նեղութի(ւն)ս, ՛ի վի́շտս, ՛ի չարչարա́նս,
՛ի գանս, ՛ի բա́նտս, ՛ի խռովութի(ւն)ս, յաշխատութի(ւն)ս, ՛ի հսկմո́ւնս, ՛ի պահս,
՛ի սրբու(թ)ե(ան), ՛ի գիտու(թ)ե(ան), յերկայնմտու(թ)ե(ան), ՛ի քաղցրութե(ան), ՛ի հոգի́ սուրբ, ՛ի սէ́ր առանց կեղծաւորութե(ան),
՛ի բա́նս ճշմարտու(թ)ե(ան), ՛ի զօրութե(ան) ա(ստուածո)յ. վ(ա)ս(ն) զինո́ւն արդարու(թ)ե(ան)՝ որ ընդ աջմէն եւ ընդ ահեկէն է.
փառօ́ք եւ անարգու(թեամ)բ, գովու(թեամ)բ եւ պարսաւանօք, իբրեւ մոլարք՝ եւ ճշմարի́տք, իբրեւ անծանօթք՝ եւ ծանուցեա́լք,
իբրեւ մահկանացուք՝ եւ ահա́ւասիկ կենդանի եմք, իբրեւ խրատեալք՝ եւ ո́չ մահապարտեալք.
իբրեւ տրտմեալք, եւ հանապազ ուրա́խ եմք. իբրեւ տնանկք՝ եւ զբազո́ւմս մեծացուցանեմք. իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամ(ենայն) ինչ ունիմք։
Բերանք մեր բացեալ են առ ձեզ՝ կորնթացիք. եւ սիրտք մեր ընդարձակեա́լք։
ո́չինչ նեղիք ՛ի մէնջ, բայց եթէ ՛ի գութս ձեր նեղիցիք.
արդ՝ զնոյն հատուցումն իբրեւ ը(ստ) որդեակս ունիմ. ընդարձակեցարո́ւք եւ դուք.
եւ մի́ լինիք լծակիցք անհաւատից։ քանզի զի՞նչ հաղորդու(թ)ի(ւն) է արդարու(թ)ե(ան). ընդ անօրէնու(թ)ե(ան). եւ կամ զի՞նչ հաւասարու(թ)ի(ւն) է լուսոյ ընդ խաւարի.
եւ կամ զի՞նչ միաբանու(թ)ի(ւն) է ք(րիստո)սի ընդ բելիարայ. կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին.
կամ զի՞նչ նմանութի(ւն) է տաճարի ա(ստուածո)յ՝ մեհենաց։ Ապաքէն դուք տաճար ա(ստուածո)յ կենդանւոյ էք. ո(ր)պ(էս) ասաց ա(ստուա)ծ, թէ բնակեցա́յց ՛ի ն(ո)ս(ա), եւ գնացից ՛ի ն(ո)ս(ա). եւ եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ, եւ ն(ո)ք(ա) եղիցին իմ ժողովուրդք։
Վ(ա)ս(ն) որոյ ելէք ՛ի միջոյ ն(ո)ց(ա) եւ մեկնեցարուք, ասէ տ(է)ր. եւ ՛ի պիղծս մի մերձենայք.
եւ ես ընկալայց զձեզ. եւ ես եղէց ձեզ ՛ի հա́յր, եւ դուք եղիջիք ինձ յուստերս եւ ՛ի դստերս, ասէ տ(է)ր ամենակալ։