Քանզի գիտեմք՝ զի եթէ երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի, շինած յա(ստուածո)յ ունիմք, տաճար առանց ձեռագործի́ յաւիտենական՝ յերկինս։
եւ ընդ այս տաղակամք. քանզի զբնակութի(ւն)ն երկնից փափագեմք զգենուլ.
միայն թէ յորժամ զգենուցումքն, ո́չ մերկ գտանիցիմք։
Քանզի որ եմք ընդ յարկա́ւս ընդ այսուիկ, տաղակա́մք ծանրացեալք. զի ո́չ կամիմք մերկանալ, այլ զայն ՛ի վերայ այսր զգենուլ. զի ընկղմեսցի́ մահկանացուս ՛ի կենաց անտի։
Այլ որ յաջողէն մեզ ՛ի սոյն, ա(ստուա)ծ է. որ ետ մեզ զառհաւատչեա́յ հոգւոյն։
Արդ՝ համարձակիմք յամ(ենայն) ժամ, եւ գիտեմք եթէ որչափ յամեմք ՛ի մարմնի աստ, օտարանա́մք ՛ի տ(եառ)նէ։
զի հաւատո́վք գնամք, եւ ո́չ կարծեօք։
Այլ համարձակիմք, եւ առաւե́լ եւս հաճեալ եմք ելանել ՛ի մարմնոյ աստի՝ եւ մտանել առ ա(ստուա)ծ։
վ(ա)ս(ն) որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճո́յ եւ եթ իցեմք նմա։
Քանզի ամենեցո́ւն մեզ յանդիման լինել կայ առաջի ատենին ք(րիստո)սի. զի ընկալցի իւրաքանչիւր իւրո́վ մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ՝ եթէ բարի, եւ եթէ չար։
Իսկ արդ՝ զա́հ տ(եառ)ն գիտելով չափ, զմարդկան ինչ զմի́տս հաճե́մք. սակայն առաջի́ ա(ստուածո)յ յայտնելոց եմք. բայց ես յուսամ եւ ՛ի ձե́ր միտս յայտնի լինել։
Իբր ո́չ եթէ միւսանգամ զանձինս ինչ ընծայեցուցանեմք ձեզ, այլ պատճա́ռս տամք ձեզ պարծանաց վ(ա)ս(ն) մեր. զի ունիցիք առ այնոսիկ որ առ ա́չսն պարծիցին, եւ ո́չ սրտիւք։
զի եթէ առանցա́ք ինչ, այն ա(ստուածո)յ է. եւ եթէ զգաստանամք, այն ձե́ր է։
Զի սէ́րն ք(րիստո)սի ստիպէ զմեզ, քննե́լ զայս. զի եթէ մին փոխանակ ամենեցո́ւն մեռաւ, ապա ուրեմն ամենեքեա́ն մեռեալ էին.
եւ ՛ի վերայ ամենեցուն մեռաւ, զի որ կենդանի́քն իցեն, մի́ անձանց իցեն կենդանիք, այլ ա́յնմ որ ՛ի վերայ նոցա́յն մեռաւ, եւ յարեաւ։
Այսուհետեւ մեք ո́չ զոք գիտեմք մարմնով. զի թէպէտ եւ գիտէա́ք մարմնով զք(րիստո)ս, այլ արդ ո́չ եւս նո́յնպէս գիտեմք։
բայց եթէ ինչ ՛ի ք(րիստո)ս նո́ր արարած իցէ. զի հինն անց, եւ արդ նո́ր եղեւ։
Այլ ամ(ենայն) ինչ յա(ստուածո)յ՝ որ հաշտեցոյցն զմեզ ընդ իւր ՛ի ձեռն ք(րիստո)սի. եւ ետ մեզ զպաշտօնն հաշտութե(ան)։
Եւ քանզի ա(ստուա)ծ էր, ք(րիստո)սիւ զաշխարհս հաշտեցուցանել ընդ իւր, եւ չհամարե́լ ն(ո)ց(ա) զմեղս իւրեանց, եւ եդ ՛ի մեզ զբանն հաշտութե(ան)։
արդ՝ վ(ա)ս(ն) ք(րիստո)սի պատգամաւորի́մք ո(ր)պ(էս) եւ ա(ստուածո)յ բարեխօսու(թեամ)բ մեւք։ աղաչե́մք վ(ա)ս(ն) ք(րիստո)սի հաշտեցարո́ւք ընդ ա(ստուածո)յ։
զի զայն՝ որ ո́չն գիտէր զմեղս, վ(ա)ս(ն) մեր մե́ղս արար. զի մեք եղիցուք նովաւ արդարութի́(ւն) ա(ստուածո)յ։