Բայց զայս եւեթ ընտրեցի, զի մի́ միւսանգամ տրտմութ(եամ)բ եկից առ ձեզ։
զի եթէ ես տրտմեցուցանե́մ զձեզ. եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ որ տրտմեցին յինէն։
Եւ զայս գրեցի, զի մի́ յորժամ գայցեմ տրտմութի(ւն) ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել։ յուսացեալ եմ ՛ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախու(թ)ի(ւն)ս՝ ձե́ր ամենեցուն է։
զի ՛ի բ(ա)զ(ու)մ վշտաց եւ ՛ի նեղու(թեն)է սրտի գրեցի առ ձեզ բ(ա)զ(ու)մ արտասուօք. ո́չ զի տրտմեցիք, այլ զի զսէրն իմ գիտասջի́ք, զոր ունիմ առաւելապէս առ ձեզ։
Ապա թէ ոք տրտմեցոյց, ո́չ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ՛ի շատէ, զի մի́ ծանրացայց ամենեցուն ձեզ։
շա́տ է այնպիսւոյն պատուհասն այն, որ ՛ի բազմաց անտի է։
Այսուհետեւ նմին հակառակ, մանաւանդ շնորհե́լ ձեզ նմա՝ եւ մխիթարել. զի մի́ յառաւե́լ տրտմու(թեն)էն ընկղմեսցի այնպիսին։
վ(ա)ս(ն) որոյ աղաչեմ զձեզ, հաստատել ՛ի նա զսէրն։
Վասն այնորիկ իսկ եւ գրեցի. զի զչա́փ առից զձեր, եթէ յամ(ենայն)ի հպատակ իցէք։
զի եթէ ումեք շնորհիցէք՝ եւ ե́ս. քանզի եւ ե́ս եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցե́մն՝ վ(ա)ս(ն) ձե́ր ՛ի դէմս ք(րիստո)սի.
զի մի́ զրկիցիմք ՛ի սատանայէ. քանզի չե́մք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։
Այլ իբրեւ հասի ես ՛ի տրովադա յաւետարանն ք(րիստո)սի, եւ դուռն բա́ց էր ինձ ՛ի տ(է)ր,
ո́չ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ո́չ գտի ես անդ զտիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեա́լ ՛ի նոցանէ՝ գնացի ՛ի մակեդովնիա։
Այլ ա(ստուածո)յ շնորհքն որ յամ(ենայն)ի հռչակ հարկանէ զմէնջ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, եւ զհոտ գիտու(թ)ե(ան)ն իւրոյ յայտնի́ առնէ մեւք յամ(ենայն) տեղիս։
զի հոտ անո́յշ եմք ք(րիստո)սի առ ա(ստուա)ծ՝ ՛ի մէջ փրկելոցն, եւ ՛ի մէջ կորուսելոցն.
ոմանց հո́տ մահուանէ ՛ի մա́հ, եւ ոմանց հոտ կենդանու(թեն)է ՛ի կեանս. եւ առ այս՝ ո՞ բաւական իցէ։
Ք(ան)զի ո́չ եմք իբրեւ զայլսն, որ վաճառական լինել բանին ա(ստուածո)յ. այլ իբրեւ ՛ի հաստատու(թեն)է՝, այլ իբրեւ յա(ստուածո)յ առաջի ա(ստուածո)յ, ՛ի ք(րիստո)ս խօսիմք։