ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի կամօքն ա(ստուածո)յ, եւ տիմոթէոս եղբայր. եկեղեցւոյդ ա(ստուածո)յ որ է ՛ի կորնթոս՝ սրբովքդ ամենեքումբք՝ որ են յամ(ենայն) կողմանս աքայեցւոց։
Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
Օրհնեա́լ է ա(ստուա)ծ եւ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. հայր գթութե(ան)ց, եւ ա(ստուա)ծ ամ(ենայն) մխիթարութե(ան).
որ մխիթարէ́ն զմեզ յամ(ենայն) նեղու(թ)ի(ւն)ս մեր. առ ՛ի կարօղ լինելո́յ մեզ մխիթարել զայնոսիկ, որ յամ(ենայն) նեղութի(ւն)սն իցեն, մխիթարութ(եամ)բն որով մե́ք մխիթարիմք յա(ստուածո)յ։
զի ո(ր)պ(էս) առաւելա́ն չարչարանքն ք(րիստո)սի ՛ի մեզ, նո́յնպէս եւ ՛ի ձեռն ք(րիստո)սի առաւե́լ լիցի եւ մխիթարութի(ւն)ն մեր։
Զի եթէ նեղիմք, վ(ա)ս(ն) ձերո́յ մխիթարութե(ան) եւ փրկութե(ան), եւ եթէ մխիթարիմք, վ(ա)ս(ն) ձերո́յ մխիթարու(թ)ե(ան). որ յաջողեալն է համբերութ(եամ)բ նոցին չարչարանաց, զոր եւ մե́քն չարչարիմք.
եւ յոյսն մեր հաստատո́ւն է վ(ա)ս(ն) ձեր. քանզի գիտեմք՝ եթէ ո(ր)պ(էս) կցորդ ե́մք չարչարանացն, նոյնպէս եւ մխիթարու(թ)ե(ան)ն։
Քանզի ո́չ կամիմ տգէտ լինել ձեզ ե́ղբարք՝ վ(ա)ս(ն) նեղութե(ան) մերոյ եղելոյ յասիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչեւ անյո́յս լինելոյ մեզ եւ ՛ի կենաց։
Այլ անձամբ յանձինս զվճի́ռ մահու ընկալաք. զի մի́ յանձինս ապաստան իցեմք, այլ յա(ստուա)ծ որ յարուցանէ զմեռեալս.
որ յայնպիսի մահուանէ փրկեաց զմեզ՝ եւ փրկեսցէ́.
քանզի յուսացեալ եմք, եթէ տակաւին փրկեսցէ́ օգնականու(թեամ)բ աղօթից ձերոց վ(ա)ս(ն) մեր։ Զի ՛ի բազմադէմ շնորհացն՝ որ ՛ի մեզ, բազմօք յաճախեսցեն գոհու(թ)ի(ւն)քն վ(ա)ս(ն) մեր։
Քանզի պարծանք մեր ա́յս են. վկայու(թ)ի(ւն) մտաց մերոց. զի սրբու(թեամ)բ եւ ստուգու(թեամ)բ ա(ստուածո)յ, եւ ո́չ մարմնեղէն իմաստու(թեամ)բ, այլ շնորհօքն ա(ստուածո)յ շրջեցաք յաշխարհի. բայց առաւել եւս առ ձե́զ։
Քանզի ո́չ եթէ ա́յլ ազգ ինչ գրեմք առ ձեզ, այլ զոր ընթեռնուցո́ւքն՝ եւ գիտա́կ լինիցիք. քանզի յուսամ, թէ մինչեւ ՛ի վախճան գիտիցէք.
ո(ր)պ(էս) եւ խելամո́ւտ եղէք մեզ փոքր ՛ի շատէ։ զի պարծա́նք ձեր եմք՝ ո(ր)պ(էս) եւ դուք մեր, յաւուրն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի։
Եւ յայս ապաստան, կամէի նախ առ ձե́զ գալ. զի դուք կրկին շնորհս ընդունիջիք.
եւ ՛ի ձէնջ երթա́լ ՛ի մակեդովնիա. եւ դարձեալ ՛ի մակեդովնիայ գալ առ ձեզ, եւ ՛ի ձէնջ յուղարկել ՛ի հրէաստան։
Իսկ եթէ զայս խորհեցայ՝ մի թէ՝ թեթեւութ(եամ)բ՞ ինչ գնացի. եւ կամ զոր խորհիմս, ըստ մարմնո՞յ ինչ խորհիցիմ, այլ զի եղիցի́ յինէն կողմանէ, այսն՝ այո́, եւ ոչն՝ ոչ։
Հաւատարի́մ է ա(ստուա)ծ. զի բանն մեր որ առ ձեզ եհաս՝ ո́չ է այո, եւ ոչ։
քանզի որդին ա(ստուածո)յ յ(իսու)ս ք(րիստո)ս, որ ՛ի ձեզ մեւք քարոզեցաւ, ինեւ եւ սիղուանոսի́ւ եւ տիմոթէիւ, ո́չ եղեւ այո եւ ոչ. այլ այսն ՛ի նմին եղեւ։
զի որչափ աւետիքն ա(ստուածո)յ են ՛ի նմ(ա) այսն. վ(ա)ս(ն) որոյ եւ նովին ամէնն մեւք ՛ի փառս ա(ստուածո)յ։
Այլ որ հաստատեացն զմեզ ձեւք հանդերձ ՛ի ք(րիստո)ս, եւ օ́ծ զմեզ, ա(ստուա)ծ է.
որ եւ կնքեաց զմեզ, եւ ետ զառհաւատչեայ հոգւոյն ՛ի սիրտս մեր։
Այլ ես վկայ զա(ստուա)ծ կոչեմ անձին իմոյ. զի վ(ա)ս(ն) խնայելո́յ ՛ի ձեզ՝ ո́չ եւս եկի ՛ի կորնթոս. զի ո́չ եթէ տիրեմք հաւատովքս, այլ գործակի́ց եմք շնորհացդ ձերոց. քանզի հաւատո́վք հաստատեալ կայք։