Այլ վ(ա)ս(ն) հաշու(թ)ի(ւն)ն որ ՛ի սո́ւրբսն է, ո(ր)պ(էս) պատուէր ետու եկեղեցեացն գաղատացւոց, նո́յնպէս եւ դուք առնիջի́ք
ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն։ իւրաքանչիւրոք ՛ի ձէնջ անձի́ն իւրում գանձեսցէ որ ինչ եւ աջողեսցի։
զի մի́ յորժամ գայցեմ, յայնժամ հաշի́ւք լինիցին։ այլ յորժամ եկից, զոր միանգամ ընտրեցէք թղթովքդ, զն(ո)ս(ա) առաքեցից տանել զշնո́րհսն ձեր յերուսաղէմ։
ապա թէ արժան իցէ եւ ինձ երթալ, ընդ իս երթիցեն։
Այլ եկի́ց առ ձեզ՝ յորժամ ՛ի մակեդովնիա անցանիցեմ։ բայց իբրեւ շրջեցա́յց ընդ մակեդովնիա,
թէ դէպ լիցի, առ ձե́զ մնացից՝ եւ կամ ձմերեցից. զի դո́ւք յուղարկիցէք զիս՝ ուր եւ երթալոցն իցեմ։
զի ո́չ կամիմ զձեզ այժմ ՛ի հարեւանցի́ տեսանել. ա́կն ունիմ ժամանա́կ ինչ առնել առ ձեզ, եթէ տ(է)ր հրամայեսցէ։
Բայց այժմ լինիմ յեփեսո́ս մինչեւ ցպենտակոստէ.
զի դուռն բացեա́լ է ինձ մե́ծ եւ կարեւոր, եւ հակառակորդք բազում են։
Արդ՝ եթէ եկեսցէ տիմոթէոս, տեսջի́ք զիարդ աներկեւղ լինիցի առ ձեզ. զի զգործ տ(եառ)ն գործէ, ո(ր)պ(էս) եւ ե́սս.
մի́ ոք զնա անդոսնեսցէ։ եւ յուղարկեսջի́ք զնա խաղաղու(թեամ)բ, զի եկեսցէ առ իս։ քանզի ա́կն ունիմ նմա եղբա́րք հանդերձ։
Այլ վ(ա)ս(ն) ապաւղոսի եղբօր՝ յոյժ աղաչեցի զնա, զի եկեսցէ առ ձեզ եղբա́րբք հանդերձ. եւ արդեւք՝ ո́չ էին կամք զի այժմ եկեսցէ. այլ եկեսցէ́ յորժամ եւ պարապեսցէ։
Հսկեցէ́ք. հաստատո́ւն կացէք ՛ի հաւատս. ժրացարո́ւք. զօրացարո́ւք։
ամ(ենայն) ինչ ձեր սիրո́վ լիցի։
Աղաչեմ զձեզ ե́ղբարք, գիտէ́ք զտունն ստեփանեայ եւ փորտունատեայ, որ են պտուղ աքայեցւոց, եւ ՛ի պաշտօ́ն ս(ր)բ(ո)ցն կարգեցին զանձինս.
զի եւ դո́ւք հնազանդ լինիցիք այնպիսեացն. եւ ամ(ենայն)ի՝ որ գործակի́ց իցէ եւ վաստակակից։
Ուրա́խ եղէ ՛ի գա́լ ստեփանեայ, եւ փորտունատեայ, եւ աքայիկոսի, զի զձե́ր պակասու(թ)ի(ւն) նոքա́ լցին.
քանզի հանգուցին զհոգի իմ՝ եւ զձեր. արդ՝ ծանիջի́ք զայնպիսիսն։
Ողջո́յն տան ձեզ եկեղեցիքն ասիացւոց։ Ողջո́յն շա́տ տան ձեզ ՛ի տ(է)ր՝ ակիւղա́ս, եւ պրիսկա, հանդերձ առտնին եկեղեցեա́ւն իւրեանց։
Ողջո́յն տան ձեզ եղբարք ամենեքին։
Ողջո́յն տուք միմեանց ՛ի համբոյր սրբութե(ան)։
Ողջո́յնդ այդ՝ իմոյ ձեռին պաւղոսի է. եթէ ոք ո́չ սիրէ զտ(է)ր յ(իսու)ս, եղիցի նզովեա́լ, մարանաթա́։
Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ձեզ։
եւ սէ́րն իմ ընդ ամենեսին ձեզ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։ ամէն։