Զհե́տ երթայք սիրոյ, եւ նախանձաւո́ր լերուք հոգեւորացն, առաւել զի եւ դո́ւք մարգարէանայցէք։
Զի որ խօսի ՛ի լեզուս՝ ո́չ ընդ մարդկան խօսի, այլ ընդ ա(ստուածո)յ։ զի ո́չ ոք է որ լսէ, բայց հոգւո́վ խօսի խորհուրդս։
իսկ որ մարգարէանայն, մարդկա́ն խօսի շինու(թ)ի(ւն) եւ մխիթարութի(ւն) եւ սփոփու(թ)ի(ւն)։
որ խօսի ՛ի լեզուս, զանձն իւր շինէ. եւ որ մարգարէանայ, զեկեղեցին շինէ։
Կամիմ զի ամենեքին դուք ՛ի լեզուս խօսիցիք, առաւել զի մարգարէանայցէ́ք. զի լա́ւ է որ մարգարէանայն, քան զայն որ ՛ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինու(թ)ի(ւն) առնուցու։
Բայց այժմ ե́ղբարք, եթէ եկից առ ձեզ ՛ի լեզուս խօսելով. զի́նչ օգուտ լինիցիմ ձեզ, եթէ ոչ խօսիցիմ, կամ յայտնութ(եամ)բ. կամ գիտութ(եամ)բ, կամ մարգարէութ(եամ)բ, կամ վարդապետու(թեամ)բ։
այնպէս՝ որպէս անշո́ւնչքն ձայն տայցեն, եթէ փող եւ եթէ քնար։ զի եթէ ընտրու(թ)ի(ւն) ինչ բարբառոյն չառնիցեն, զի՞արդ ճանաչիցի փողոյն հարկանել՝ կամ քնարին հնչել։
քանզի եթէ խառնաձայն արձակիցէ փողն, ո՞վ պատրաստեսցի ՛ի պատերազմ։
Նոյնպէս եւ դուք՝ եթէ լեզուօք ոչ նշանակիցէք զբանն, զի՞արդ ճանաչիցին խօսքն. զի լինիցիք այնուհետեւ իբրեւ ը(ստ) օդս խօսեցեալք։
Զի ա́յնչափ ազգք ձայնից են յաշխարհի, եւ ո́չինչ է՝ անձայն։
իսկ արդ՝ եթէ ո́չ գիտիցեմ զզօրութի(ւն) ձայնին, լինիցիմ այնմ որ խօսիցին ընդ իս խո́ւժ, եւ նա որ խօսիցին ընդ իս՝ դուժ։
նոյնպես եւ դուք՝ քանզի նախանձորդք էք հոգեւորացն, վ(ա)ս(ն) շինածոյ եկեղեցւոյն, խնդրէք զի առաւել եւս իցէք։
Վասնորոյ որ խօսին ՛ի լեզուս, աղօ́թս արասցէ՝ զի եւ թարգմանիցէ́։
եթէ կամ յաղօթս լեզուաւ, հոգի́ն իմ կայ յաղօթս. այլ միտք իմ անպտո́ւղ են։
Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղօթս եւ հոգւո́վ. կացից յաղօթս եւ մտօ́ք. սաղմոս ասացից հոգւո́վ, սաղմոս ասցից եւ մտօ́ք։
Ապա թէ ոչ՝ եթէ օրհնեսցես հոգւով, որ կայցէ ՛ի տեղւոջ տգիտին, զի՞արդ ասիցէ ՛ի քում գովութե(ա)ն՝ զամէնն. քանզի զոր ասեսն՝ նա ո́չ գիտէ։
Զի դու բարւո́ք գոհանաս, այլ ընկերն ո́չ շինի։
Գոհանա́մ զա(ստուածո)յ, վասն ամենեցուն ձեր՝ առաւե́լ լեզուաւ խօսիմ։
այլ ՛ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ՝ մտօ́ք խօսել, զի եւ զա́յլս խրատիցեմ, քան զբ(ա)զ(ու)մ բանս լեզուաւ։
Ե́ղբարք մի́ տղայք լինիք մտօք, այլ ՛ի չարեա́ց տղայացարո́ւք, եւ մտօք կատարեալք լինիջի́ք։
քանզի եւ յօրէնս գրեալ է, եթէ յօտար լեզուս՝ եւ ՛ի շրթունս օտարոտի́ս խօսեցայց ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ, սակայն եւ ո́չ այնպէս լուիցեն ինձ։
Ապա ուրեմն լեզո́ւք նշանակի́ վասն են. ո́չ հաւատացելոց, այլ անհաւատի́ց. իսկ մարգարէութի(ւն), ո́չ անհաւատից՝ այլ հաւատացելոց։
Ապա թէ գայցէ եկեղեցին ամ(ենայն) ՛ի մի վայր, եւ ամենեքին ՛ի լեզո́ւս խօսիցին, եւ մտանիցեն անդր տգէտք կամ անհաւատք. ո՞չ ասիցեն եթէ զի́ մոլիքդ։
Իսկ եթէ ամենեքեան մարգարէանայցեն, եւ մտանիցէ ոք անդր, անհաւատ կ(ա)մ տգէտ, յանդիմանի́ յամենեցունց, եւ քննի́ յամենեցունց,
եւ գաղտնիք սրտի ն(ո)ր(ա) յայտնի լինին։ եւ ապա անկեալ ՛ի վերա́յ երեսաց՝ երկի́ր պագանիցէ ա(ստուածո)յ, եւ խոստովան լինիցի՝ թէ արդարեւ ա(ստուա)ծ է ՛ի ձեզ։
Եւ արդ՝ զի՞նչ իցէ ե́ղբարք. յորժամ ՛ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչի́ւրոք ՛ի ձէնջ, եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութի(ւն) ունիցի, եթէ յայտնութի́(ւն) ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանու(թ)ի́(ւն) ունիցի, ամ(ենայն) ՛ի շինած լինիցի։
Եթէ ՛ի լեզուս ոք խօսիցի, երկուք. եւ եթէ ե́ւս աւելի, երե́ք, եւ ապա մի ը(ստ) միոջէ. եւ մինն թարգմանեսցէ́։
ապա թէ չիցէ́ ոք որ թարգմանիցէ, լո́ւռ լիցի յեկեղեցւոջն. ընդ մի́տս իւր՝ եւ ընդ ա(ստուածո)յ խօսեսցի։
Բայց մարգարէք երկո́ւ կամ երե́ք խօսեսցին, եւ ա́յլքն քննեսցեն։
ապա թէ ա́յլ ումեք որ նստիցին՝ յայտնեսցի, առաջինն լռեսցէ́։
Քանզի կարօ́ղ էք ամենեքեան մի ըստ միոջէ մարգարէանալ. զի ամենեքեան ուսանիցին, եւ ամենեքեան մխիթարեսցին։
քանզի եւ ոգի́ք իսկ մարգարէից, մարգարէի́ց հնազանդին։
զի ո́չ եթէ խռովութե(ան) է ա(ստուա)ծ, այլ խաղաղու(թ)ե(ան)՝ ո(ր)պ(էս) յամ(ենայն) եկեղեցիս սրբոց։
Կանայք՝ յամ(ենայն) եկեղեցիս, լո́ւռ լիցին. զի ո́չ հրամայի ն(ո)ց(ա) խօսել, այլ հնազանդ լինել. ո(ր)պ(էս) եւ օրէնքն իսկ ասեն։
ապա եթէ ուսանե́լ ինչ կամիցին, ՛ի տա́ն զարս իւրեանց հարցանիցեն. քանզի անպատե́հ է կնոջ մարդոյ յեկեղեցւոջ խօսել։
Եթէ ՛ի ձէնջ բանն ա(ստուածո)յ ել. եւ կամ առ ձեզ միայն եհաս։
Իսկ եթէ ոք համարիցի մարգարէ լինել, կամ հոգեւոր, գիտասցէ զոր գրեցիդ առ ձեզ, թէ տ(եառ)ն պատուիրանք են։
ապա թէ ոք տգիտանայցէ, տգիտասցի́։
Այսուհետեւ ե́ղբարք, նախանձեցարո́ւք մարգարէանալ, եւ խօսե́լն լեզուօք մի́ արգելուք։
Եւ ամ(ենայն) ինչ ձեր պարկեշտու(թեամ)բ եւ ըստ կարգի́ լինիցի։