Եթէ զլեզուս մարդկան խօսիցիմ եւ զհրեշտակաց, եւ սէր ո́չ ունիցիմ, եղէ ես իբրեւ զպղինձ որ հնչէ, կամ իբրեւ զծնծղայս որ ղաւղաջեն։
Եւ եթէ ունիցիմ զմարգարէու(թ)ի(ւն), եւ գիտիցե́մ զխորհուրդս ամ(ենայն), եւ զամ(ենայն) գիտու(թ)ի(ւն). եւ եթէ ունիցիմ զամ(ենայն) հաւատս՝ մինչեւ զլերինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ, ո́չինչ եմ։
Եւ եթէ ջամբիցեմ զամ(ենայն) ինչս իմ աղքատաց, եւ մատնիցեմ զմարմինս իմ յայրումն, եւ սէր ոչ ունիցիմ, ո́չ ինչ օգտիմ։
Սէր՝ երկայնամիտ է, քաղցրանա́յ. սէր՝ ո́չ նախանձի, ո́չ ամպարհաւաճէ, ո́չ հպարտանայ.
ո́չ յանդգնի, ո́չ խնդրէ զիւր, ո́չ գրգռի, ո́չ խորհի զչար.
ո́չ խնդայ ընդ անիրաւու(թ)ի(ւն), այլ խնդայ ընդ ստուգութի(ւն).
ամ(ենայն)ի́ տեւէ. ամ(ենայն)ի́ հաւատայ. ամենեւին յուսայ. ամ(ենայն)ի́ համբերէ։
Սէր՝ ո́չ երբէք անկանի. եթէ մարգարէու(թ)ի(ւն)ք են՝ խափանեսցին. եթէ լեզուք՝ լռեսցեն. եթէ գիտութի(ւն)՝ խափանեսցի́։
քանզի փոքր ՛ի շատէ գիտեմք, եւ փոքր ՛ի շատէ մարգարէանամք։
այլ յորժամ եկեսցէ կատարումնն, փոքր ՛ի շատէս խափանեսցի́։
Մինչ տղայն էի՝ իբրեւ զտղա́յ խօսէի, իբրեւ զտղա́յ խորհէի, իբրեւ զտղայ համարէի. այլ յորժամ եղէ այր, զտղայու(թ)ե(ան)ն ՛ի բա́ց խափանեցի։
Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի́ օրինակաւ, այլ յայնժամ դէ́մ յանդիման. այժմ խելամո́ւտ եմ փոքր ՛ի շատէ, այլ յայնժամ գիտացի́ց՝ որպէս եւ նայն ծանեա́ւ զիս։
Բայց արդ՝ մնան հաւա́տք, յո́յս, սէ́ր, սոքա երեքեան. եւ մեծ քան զսոսա՝ սէր է։